Ինքնագլորների ստուգատես

Ժամկետը` հունվարի 16-20

Մեկնարկի ժամը` 11.00

Մասնակիցներ ` 2֊4 տարեկաններ, դաստիարակներ։

Վայրը ` դպրոց ֊պարտեզի բակ, դահլիճ, խմբասենյակ։

Անհրաժեշտ մարզագույք` ինքնագլորներ, գնդակ , բուլավա։

Շարունակել կարդալ “Ինքնագլորների ստուգատես”

Աշնանային ստեղծագործական 18֊րդ հավաքի առաջին և երկրորդ շաբաթվա ամփոփում

Ստեղծագործական ամենամյա հավաքի գործունեություններն այպիսին են։ Սկսեցինք ամենակարևոր ու սիրելի նագածերից մեկով ` հարթակը տրամադրելով ծնողական համայնքին։ Ինքնաշեն խաղով, աշնան մասին պատումներուվ , մարզական և գլուխկոտրուկ խաղերով։

Հարթակում հեքիաթասաց ծնողն է՝ Նարե մայրիկն ու Արեգը։
Ափսե ու բաժակ գլուխկոտրուկ
Հարթակում խոհարար տատիկն է Ավետիք թոռնիկի հետ
Հարթակում Խոհարար Հասմիկն ու Նշան բալիկն են։

Գունահավաք կրթական պարտեզում

Ինքնաշեն խաղալիք, որի անունն էր Պահմտոցի

Ֆուտբոլային խաղերի մրցարշավ

Լրացվող։

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Այսօր  հարթակում Նշանի մայրիկ Հասմիկն է`  շնորհաշատ , համեստ ու լավ ընկեր։ Մայր ոյ զավակ որոշել են շա՜տ համեղ բլիթներ պատրաստել , բայց առանց գովքի ու հացթխիկի աշխատանքային երգերի ոչինչ չի լինում։ Ընկեի Արմենուհին էլ գիտի  ինչպես երգով համ ու հոտ տալ  գործունեության ողջ ընթացքին։ Կեցցե՜ք Հասմիկ մայրիկ և նշան։

Շարունակել կարդալ “Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ”

Գունահավաք

Աշունն իր վրձինն առել ու  ներկում է ամեն բան, մենք էլ բակ դուրս եկան ու սկսեցինք հավաքել այդ գույները մի պնակի մեջ` էլ կանչ ու դեղին, էլ սպիտակ ու մանուշակագույն։ Գույների համադրությունով ու բլբլանն զրույցներով զբոսանքը  շատ  հավես, պայծառ ավարտ ունեցավ։

Շարունակել կարդալ “Գունահավաք”

Հարթակում խոհարար տատիկն է

Այսօր Ավետիքի տատիկն է ներկայանում ` իրենց ընտանեկան խոհանոցի համովությունով ։ Տատիկ ու թոռնիկ անչափ համով ու քաղցր կարկանդակներ պատրաստեցին։ Ամեն ինչ խառնեցին իրար, գունդ արեցին, գրտնակեցին, ձևավոր կտրատեցին, եփեցին ջեռոցում և  անուշ արեցինք։ Շնորհակալություն տատիկին համով թխվածքաբլիթների համար։Տեսեք , թե ինչքան աշխույժ են աշխատում և օգնում տատիկին։

Շարունակել կարդալ “Հարթակում խոհարար տատիկն է”

Հարթակում հեքիաթասաց մայրիկն է

Հոկտեմբերյան նախագծերի ամենաակտիվ մասնակիցն այս օրերին ծնողներն են` տատիկ, մայրիկ, հայրիկ, քույր֊եղբայր։ Այսօրվա հեքիաթասացը մայրիկ Նարեն է, Աննայի և Արեգի մայրիկը։ Նախորոք որոշեցինք Թումանյանի որևէ ստեղծագործություն ընտրել, բոլորը միաբերան խնդրեցին` եկեք Ուլիկը կարդանք։ Շարունակել կարդալ “Հարթակում հեքիաթասաց մայրիկն է”

Ափսե ֊բաժակ

Ծննդյան ծեսերին  մեկանգամյա օգտագործման այնքան ափսե ֊բաժակ է լինում, որ ասելու չի։ Այդ ափսեներն ու բաժակները պահում ենք խաղերի  ընթացքում օգտագործելու համար , որպես գործիք։ Այնքան արդյունավետ է ստացվում` համ աղբ չի կուտակվում, համ չեն կոտրվում ընթացքում, համ էլ գունեղ են ու տրամադրող։ Դե այս անգամ աշտարակ ենք փորձում կառուցել, այնքա՜ն բազմատեսակ ու հետաքրքի՜ր։ Դիտեք տեսանյութն ու ծանոթացեք ճարպիկ ճարտարապետների հետ։

Շարունակել կարդալ “Ափսե ֊բաժակ”

Նարեկն ու մտքերը

Խմբում նորեկ ունենք`  Նարեկը, 3.5 տարեկան, բավականին խելացի ու կազմակերպված։

Այսօր վերջապես քնի առաըին փորձերն է անելու, պատրաստված եկել է, բայց միևնույն է, աչքը եղբոր ճամփին է, որ  գա ու իրեն տուն տանի։

Ընկեր Լիլիթը անկողինն է բացում, Նարեկն էլ թարս֊թարս նայում է այդ տեսարանին ու փնթփնթում.

֊ Ինչ ուզում եք արեք, մեկա ` հեսա վեշերս հավաքում եմ տուն գնամ։

Երբ կոնֆետը մենակ են ուտում

Մոնիկան գրեթե ամեն օր մի քաղցրավենիք իր հետ պարտեզ է բերում, ամեն անգամ կիսում է այն տարբեր երեխաների հետ։ Այսօրվա կոնֆետը շատ փոքրիկ էր, հազիվ կարողացավ երկու մասի բաժանել։ Ինքն ու Մարիամը նստել են միջանցում և արագ֊արագ ուտում են ։

Աննային բաժին չհասավ և իրավիճակը իր օգտին գրանցելու համար նեղացած հայտարարեց.

֊Հա դուք էլ մի տվեք, հեսա ձեր ատամներն ա ցավալու ու բժշկանոց եք գնալու։