Թիմային զարգացնող խաղեր

Սաներին  ակտիվ խաղերին  ներգրավելու համար  շատ բան պետք չէ` թղթե բաժակ, փայտիկ, գնդակներ  ու խաղալու հավես։ Այս անգամ նույնպես  թիմային ու  շարժուն խաղեր  խաղացինք։ Խաղի ընթացքում սաներն ավելի ուշադրություն էին դարձնում ընկերոջ  արագաշարժության և ուշադրության վրա։  Իրար օգնելով ,  հուշելով, օրինակներ  ցույց տալով  բոլորն էլ հավեսի  հրճվանքը վայելեցին։

Շարունակել կարդալ “Թիմային զարգացնող խաղեր”

Դեկտեմբերյան նախագիծ

  • Դեկտեմբերի 1-24`«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 10`«Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»
  • Դեկտեմբերի 17-24` «Գեղարվեստը կրթահամալիրում» հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում նախագծեր
  • Դեկտեմբերի 24-29` Ամանորյա նախագծեր-տոնախմբություն։

Աշխատանքային նախագծերը 

  1. «Դպրոցը Ամանորի բաց արվեստանոց» նախագիծ։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ
  2. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի տոնակատարությունների ժամանակացույցը
  3. Ամանորյա ծեսը՝ ծիսական խոհանոցում. 

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Դեկտեմբերի  տեխնոլոգիա. (Թերեզա Թումանյան )
  • Դեկտեմբերի մարզական. (Ռոզա Գսպոյան)

Advertisementshttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlREPORT THIS AD

Ձմեռային պարտեզ.

Մասնակիցներ՝ 2-4 տարեկանների խմբերի սաներ, դաստիարակներ, ծնողներ:

  • Ամանորյա ծեսը՝ հեքիաթների աշխարհում
  • Ամանորյա ծեսը՝ մարզառոդարիական խենթ միջավայրում

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  8. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  9. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  10. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  11. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝ սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:

Դեկտեմբեր ամսվա իարականացվող նախագծեր՝

  • Ատամհատիկ՝
    • Ատամիկ թխվածքաբլիթներ
    • փոխինձ
    • Ատամիկների պատմություններ
    • Չոչերի մրցույթ
    • ում ատամն է ուժեղ
    • Ատամների խնամք
  • Ամանորյա ծեսը հյուսիսում
    • Դեկտեմբերյան օրացույց
    • մանորյան զարդարանք
    • Տոնական փոստարկղ
    • ինքնաշեն խաղալիքներ
    • Ուրախ տոնածառ
    • Ամանորյան երգերի , խաղերգերի , պարի ուցուցում
    • Ամանորյա երազանքներ
    • Նոր տարվա բույրը «Բլբլուկ խենթուկներ» ռադիո
    • Տոնական խոհանոց՝
      • Տարեգաթա
      • Պասուց տոլմա
      • Ասիլ -վասիլ թխվածքաբլիթներ
      • Մեր սիրած տոնական ուտելիքը
    • Ամանորի ծես.

Նախագիծը լրամշակման փուլում է։

Հարիսայի ծեսը Հյուսիսում

Նախակրթարանը իր ավանդական վարդատունկով սկսեց իր ծեսը։ Մեծ ու փոքրով , ծնողների հետ միասին, ցնցուղ ու բահ իրար տալով պարտեղում ավելացրեցին վարդի տնկիները։

Արտասահմանում աշխատանքների ցուցահանդես վաճառքից անցանք դեպի կրակի մոտ եփվող հարիսան համտեսելու։

Վայելեցինք ընտիր գինին, համեղ հարիսան, կարմրատեսք թթուն , երգ ու պարով ամփոփեցինք։

Կրթահամալիրում տոն է` Հարիսայի ծես, նոյեմբերի 27

  • 8.00-9.45՝ տոնական երթ դեպի կրթահամալիրի Բանգլադեշ
  • 09։00՝ Հյուսիսի Ծիսական հարթակում, թոնրի վրա Հարիսայի պատրաստում
  • 10։00՝ Վարդատունկ․ Նախակրթարան
  • 10։00-ից՝ համայնքային տոն․ մասնակիցներ՝ կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, «Բլեյան» բաց ցանցի, մանկավարժական նորարարության ճամբարի գործընկերներ…..
  • 10.00-10.35 Օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • 10.40`  քայլք Հյուսիսային դպրոց․ երթուղի՝ Սուրբ Երրոդություն եկեղեցի-Մեդիա կենտրոն-Րաֆֆի 57 շենքի ներքին բակ-Հյուսիսային դպրոց
  • 11։00՝ Հաղորդակցում ցուցահանդեսի դիտում, մասնակցություն ցուցահանդես-վաճառքին
  • 11.00-ից Բացօթյա տոնակատարություն, հարիսայի համտես Էստրադայում, Հարավային Ծիսական պուրակում

Վարպետաց դաս նախակրթարանում.աշխատանքային նախագիծ

Անվանումը` Թելախաղ ու զարդեր

Օրը 23. նոյեմբեր, ժամը 11.00֊12֊00

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ, խմբասենյակ

Վարպռետաց դասը վարում է երեք սեբաստացի մայր, 《Աստղիկ》ձեռագործ աշխատնքների հեղինակ Հասմիկ Կոնջորյանը։

Նպատակը ` թելերից և մատիկախաղից ծնված զարդերի ստեղծում։ Սանը կփորձի ծանոթանալ թելերին, գույներին, կտարբերակի հաստ ու պարակ թելը , արդյունքում տեխնոլոգիական աշխատանքները կվաճառվեն Սեբաստացու տոնին։

Խնդիրները` սաների մոտ մոտորիկան զարգացնելով, շոշափելով, գույների խաղով, խոսք ու զրույցը խթանելով, ծնողի ակտիվ ներգրավումով ստեղծել թելից զարդեր։

Անհրաժեշտ նյութեր` գունավոր , հաստ ու բարակ, տարբեր որակի թելեր, մազակալներ, տաք սոսինձ ու դիզայնի այլ պարագաներ։

Արդյունքը կհրապարակվի բլոգում և սոցկայքերում։

Պատասխանատուներ` դաստիարակներ և ծնող։

Հարթակում ծնողն է

Վայրը` Հյուսիսային դպրոց-պարտեզ, Արտասահման

Օրը` 22 նոյեմբերի ժամը 13։30

Մասնակիցներ` կրթահամալիրի ծնողներ, դաստիարակներ, հյուրեր։

Այս անգամ ծնողական սեմինարը կազմակերպվում է Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի ծնող, կլինիկական հոգեբան, iLs թերապիստ Հռիփսիմե Աղաջանյանի հրավերով։

Պատասխանատու ` Անուշ Ավետիսյան, Սոնա Կարապետյան, Գոհար Հարությունյան, Արմինե Եղիազարյան։

Սեմինարի անվանում՝ Դաստիարակություն, թե ժամանակակից սխալներ

Համառոտ նկարագիր՝ Հանդիպման ընթացքում ներկայացվելու է դաստիարակության տարբեր մոտեցումները, սխալները, բացթողումները(վաղ զարգացում, մուլտֆիլմ,պատիժ,վարք ու խոսքի հետ կապված դժվարություններ),որոնք խոչընդոտում են երեխայի մտավոր ու հոգեբանական առողջ զարգացմանը։
Այնուհետեվ մի քանի խաղ-,վարժություններ,որոնք գործնականում կօգնեն հասկանալ ու գիտակցել ծնողի բացթողումները,անհանգստությունները ու մոտեցումները դաստիարակության հարցում։

Նպատակը՝ Հանդիպման նպատակն է վերանայել ու հասկանալ ,թե որն է ձեր դաստիարակության փիլիսոփայությունը։

Ֆեսբյուքյան հրավեր՝ https://fb.me/e/2Ou8smdZg

Նոյեմբեր ամսվա հաշվետվություններն ըստ դպրոցների

Հյուսիսային դպրոց-պարտեզ
Արմինե Եղիազարյան և ընկերներ
Անուշ Ավետիսյան և ընկերներ

Հարավային դպրոց- պարտեզ
Լիլիթ Առաքելյան և ընկերներ
Տաթև Հովսեփյան և ընկերներ

Արևելյան դպրոց-պարտեզ
Հասմիկ Հարությունյան և ընկերներ
ԻՆգա Անտոնյան և ընկերներ

Արևմտյան դպրոց-պարտեզ
Աննա Հայրոյան և ընկերներ
Մարիանա Դարբինյան և ընկերներ
Աղավնի Վանյան և ընկերներ

Քոլեջ
Էմմա Տերտերյան և ընկերներ
Անի Մարտիրոսյան և ընկերներ
Էլինա Հակոբյան և ընկերներ
Գայանե Ավետիսյան և ընկերներ
Սեդա Գևորգյան և ընկերներ

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Հյուսիսային դպրոց֊պարտեզում ակտիվ նոյեմբերը   շարժման ու հավեսի մեջ է։ Սաների առօրյան բազմազբաղ է, հետաքրքիր, խաղային, ինքնակազմակերպվող, ծիսական։  Սեբաստացու օրերին ընդառաջ ստուգատեսներ են, երգուսուցում , մարզական ակտիվ խաղեր ու հատուկ մենթոր֊մանկավարժի նախագծային  գործունեություններ։

Շարունակել կարդալ “Նոյեմբեր ամսվա հաշվետվություն”