Հաշվետվություն․ մարտ

Բարեկենդան  օրերից հետո  գիժ  մարտը  եկավ իր  խենթություններով։ Մի օր արև,  մի օր անձրև, հետո էլ   արթնացան՝  դրսում   կարծես ձմեռն ինչ- որ  բան  էր   մոռացել։ Շարունակել կարդալ “Հաշվետվություն․ մարտ”

Թե որքա՜ն ինքնուրույն են մեր սաները

Քնի ծեսին նախապատրաստվելու ամենապարզ , միևնույն ժամանակ շա՜տ  կարևոր գործունեություն են իրականացնում  մեր սաները։ Թե ինչպես է ստացվում նրանց մոտ  հանել շորերը , փորձել շիտակ կողմը  ուղղել, ծալել ։ Յուրաքանչյուրը իր անհատական   մեթոդն ունի ծալելու, գիշերազգեստը հագնելու հարցում։ Բայց իրենց ճարպկության և յուրահատուկ մտածողության վերաբերյալ կասկածներ չկան միանշանակ։ Շշմելու վստահություն ունեն։

Շարունակել կարդալ “Թե որքա՜ն ինքնուրույն են մեր սաները”

Մատներ և ոտիկներ

Նույնիսկ ամենախենթ խաղերն էլ միտված են զագացնելու  սաների շա՜տ կարողություններ։ Ամենից կարևորը ուշադրության և արագության զարգացումն է։ Այս անգամ ընկեր Գոհարի մատնախաղին են հետևում և ոտքերի  թատրոն են ցուցադրում։ Հավես է  շա՜տ ,  ծիծաղաշատ  ու  ռոդարիական  խաղ ստացվեց։

Շարունակել կարդալ “Մատներ և ոտիկներ”

Ճաշացանկ 21.03֊25.03

Երկուշաբթի 21.03.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ՝

  • Աղցան, հավով֊վերմիշելով ապուր, պանիր, հաց։

Հետճաշիկ՝

  • Մածուն, թխվածքաբլիթ զեբրա, հաց։

Երեքշաբթի 22.03.2022

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 21.03֊25.03”

Շարժուն և զագացնող խաղեր

Այսպիսի խաղերը նախ և առաջ  համարվում են մարզական, որովհետև  սանը միշտ շարժման մեջ է,  բոլոր մկաններն է զարգացնում, ինչպես նաև  ուշադրունը, արագությունը, կենտրոնացումը։ Տարատարիք  խմբում  այն լավ մեթոդ է ,  որովհետև  մեծը օգնում է փոքրին, իսկ փոքրն   էլ  ճարպկությամբ ընտրում է հեշտ ուղին նպատակին հասնելու համար։ Ավագ  ընկերն էլ խորամանկորեն օգտվում  է այդ հնարքից։  Այսպիսի խաղերը  միշտ են, դրանք ծնվում են պահի ազդեցության տակ, երբ սանը ինքն է  որոշում  շարժումները։

Շարունակել կարդալ “Շարժուն և զագացնող խաղեր”

Կիթառ ու գարնան անուշ երգեր

Երգուսուցման ժամին միայն դաշնամուր  չէ, որ հնչում է խմբում։ Արդեն հաճախ  կիթառի  նվագակցությամբ են  հնչում մեր  երգերը, շա՜տ են ոգևորվում  մեր  սաները։  Կռունկներկ թևի տակ տաք գարնան մասին ու զատկական երգաշարով   պար ու խաղիկ ենք ունենում։

Շարունակել կարդալ “Կիթառ ու գարնան անուշ երգեր”

Ինքնագլորներ

Երբ գնում ենք ինքնագլորներ վարելու, արդեն միջանցքում սկսում են խոսքն ու զրույցը, թե ով ում է տալու իր  ինքնագլորը , երբ մի քիչ  հոգնի։  Տղաները  տարբերություն չեն տեսնում գույնների  մեջ,   բա՜յց աղջիկները նեղանում են  , որ  վարդագույն ինքնագլոր  է իրենց բաժին  հասնում։

Շարունակել կարդալ “Ինքնագլորներ”