Քնարկում Վերնատանը , թեման՝ հոդվածներ

Միլենա Հակոբյանի բլոգ

Անդրադարձ֊կարծիք ժամանակակից կրթական ծրագրի ու մեթոդիկայի վերաբերյալ։

Բորիս Բիմ-Բադ , Ինչ և ինչու ենք սովորեցնում
Դպրոցականներն ուսումնական գործընթացից չափազանց հաճախ են դատարկված ու սպառված դուրս գալիս, որովհետև ձևական ու կյանքից կտրված ուսուցումը նրանց զրկում է հոգեկան ու ֆիզիկական ուժերի ազատ խաղից, մի խաղ, առանց որի մարդը գոյություն չունի։ Դպրոցական իրականությունը երեխաների, նրանց ներքին՝ անհատական ու խմբային կյանքի նկատմամբ տարիների հետ ավելի ու ավելի կամայական է դառնում։

Աիդա Պետրոսյան, Մանկան խաղ
Խաղարկային իրավիճակները կարող են նաև քիչ կապ ունենալ կամ ընդհանրապես կապ չունենալ առօրյայի, կենցաղի հետ, դրանց ստեղծողը երեխայի երևակայությունն է, այս դեպքերում նրա մտածողությունն ավելի ազատ է, անկաշկանդ:

Ֆանտազիա․ Բնության շնորհների մասին․ Շ,Ամոնաշվիլի

Նկարեք, խնդրեմ, շրջան և դրա մեջ շատ-շատ կետեր դրեք: Շրջանը մեր Երեխան է: Շրջանի կետերը՝ Երեխայի հնարավորությունները: Դրանցով նրան օժտել է Բնությունը: Նա շատ շռայլ է մարդկային էակների հանդեպ։ Որքան են այդ հնարավորությունները Երեխայի մեջ՝ չենք կարող ասել: Շատ են: Դրանք այնքան են, որքան պետք կգան ոչ միայն մեր՝ 21-րդ դարում, այլև ապագա հարյուրամյակներում և հազարամյակներում: Հասկանալի է, որ այդ հնարավորությունները միատեսակ չեն, տարբեր են: Երեխան սահմանափակված չէ իր հնարավորությունների մեջ, նա ամեն ինչ կարող է: Համարձակվում եմ կրկնել իմ պատկերացումները Երեխայի մասին:

Շարունակել կարդալ “Ֆանտազիա․ Բնության շնորհների մասին․ Շ,Ամոնաշվիլի”

Մարմնակրթություն․ Մեծ խաղի մի մասը

Հազիվ են, է՛, քայլում, 1-2 կամ 3 տարեկան են: Ինչքան շատ են գայթում-ընկնում: Տոտիկ-տոտիկ, մինչև ե՞րբ… Մինչև  կանգնում են ոտքերի վրա, մինչև ճկուն ու հավասարակշռված են  դառնում… Ե՞րբ է այդ մինչևը…
Ա՛յ, եթե չվախեցավ,  չտատանվե˜ց… մինչև կարողացավ աստիճաններն ինքնուրույն ու անվտանգ բարձրանալ-իջնել, մինչև աթոռների տակով-վրայով սահեց-ելավ-պառկեց-թռավ-սողաց,  քայլեց ուղիղ գծի կամ պարանի վրայով. կառավարեց մարմինն ու շարժումները, ծառ բարձրացավ…
Հրաշալի է, հավես, սիրելի, եթե չեն արգելում մանկանը, թողնում են, օգնում-աջակցում են, որ նա իր կամքով-ուզելով, մեծերի ու մյուս փոքրերի հետ ազատ, առանց արգելանք-խոչընդոտի վազի, մագլցի, ցատկի… իսկական մանկական մարմնակրթություն՝ բնական-իրական, ընկնել-ելնելով` անվտանգ ընկնել-ելնելով:
Վատ չէ, որ կան մարզական ծրագրեր, մարզագործիքներ:
Լավ չէ, եթե դրանք պարտադրանքով-պարապմունքով են, դասացուցակով:
Լավ չէ, եթե մարզագործիք  են ու վերջ, խաղալիք չեն դարձել, ինչպես ամեն ինչ սանի շրջապատում, գործիք  են մնացել:

Ստացվում է այնպես, որ նախակրթարանում սանի կյանքի տնօրենը դաստիարա՞կն է… Չէ, նա էլ չէ: Ինչ-որ կաբինետում (ոչ աշխատասենյակում) նստած չինովնիկ է որոշում, թե օրը քանի րոպե, որ ժամին պիտի մարզանք անի 2 կամ 3 տարեկանը: Մարզանք անի, է, ոչ թե մարզվի: Բա երեխան, նրա բնույթը, պահանջներն ու պահանջմունքները, բա բնությունը… օրն՝  իր անցուդարձով: Լավ է, մեծանալն էլ հրամանով ու ծրագրով չէ:
Մեկից մինչև հինգ տարեկան, հետո էլ, երեխան ապրում է իր համար, իրեն հարմար,  մարմինն էլ ընթացքում կրթվում է, մարմնակրթությունը վերածվում է մտածողության ու մշակույթի.

  • հիգիենա
  • անվտանգ, ճկուն, կառավարելի   շարժումների մշակում  ամենօրյա գործունեությամբ
  • մարմնամարզություն՝ մարմնի, կազմության, կեցվածքի ձևավորում
  • լող
  • հեծանվավարություն
  • մարզական գործիքներ

Ո՞ր դասացուցակում կամ մեթոդական ձեռնարկում կտեղավորվի մանկան իրական կյանքը

Անվտանգություն. Ճկունություն,  շարժումներ… միտք
Ով է չափել-որոշել, որ տեղում քայլքը կամ առավոտյան սովորական դարձած մարմնամարզությունն ավելի մարզական-կոփող-զարգացնող են, քան ծառ բարձրանալը կամ դրա փորձը, քարերի վրայով քարից քար թռչկոտելը, հեծանիվ քշելը, նույնիսկ սեղանների վրայով քայլել-վազելը
Անվտանգ-հարմար-մտածված տեղաշարժ, սեփական շարժումների կառավարիչ-ռեժիսոր, էլ չեմ խոսում միջավայրի յուրացման մասին. սրանք մարմնակրթության խնդիրներ չե՞ն, հատկապես փոքրերի համար: 
Լիովին անվտանգ միջավայր էլ չի լինում:  Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու  կարողությունները երեխայի անվտանգության միջոցն են, մկաններն են զարգանում, մարմինը, միտքը…

Ժամանակ, ջանքեր և հետևողականություն են  պետք. ամենօրյա -անկաշկանդ, անարգել ու անպարտադրանք,  խաղ-վարժանք իրական կյանքի միջոցով: Թելադրողն էլ երեխայի մարմինն է, նրա ներսում դեռ ապրող բնությունը, էներգիան…

Այսպիսի մի խաղ: Մի կետից (նստարանից, աթոռից, լվացարանից, ծառից…) մյուսը գնալ`

  • տարբեր ճանապարհներով
  • ամենակարճ ճանապարհով
  • ամենաերկար ճանապարհով:

Ամենակարճ ճանապարհից պետք է շեղվել՝ ինչ-որ բան բերելու, վերցնելու և հասնել վերջնակետ`

  • արագ
  • դանդաղ
  • թռչկոտելով: 

Հորինել են Նոր դպրոցի սաները: Չեն հորինել, սկսել են խաղալ, և այսպես է ստացվել:  

Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…
Շրջապատում ամեն ինչ կարող է մարզագործիք դառնալ: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում  (իհարկե առանց տերմին-ձևակերպումների). եթե չբարձրանա, չթռչի աստիճաններով (այ լավ միջոց),  չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռների տակուվրայով, ինչպե՞ս կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված-անվտանգ  լինել:
Վերնագիրն էլ՝ Ճարպկամարզություն:
Կամ էլ՝  բակում
Կամ ՝  Կոնֆետ ուտելու համար պետք է կարճ ճանապարհը գտնել: 
Իսկ մենք արգելում ենք, չէ՞, ոնց որ մեր բան ու գործը դա է և ոչ  մարզանստարան, մարզապատեր, մարզապարկեր, մարզաինչկուզեք ավելացնելը:
Բա որ երգ-պարն ու խաղը հանկարծ բաժանվեին մարմնից, շարժումից… տխուր կլիներ:
Դրանք միասին են, մասնագետները կասեն՝ ինտեգրված-միջառարկայական…
Հ. Թումանյանի  «Ծաղիկները»  կարելի և մի քիչ մարզական դարձնել, կամ լիովին մարզական:  «Խաղչա-հուղչա»-ն էլ պակաս մարզական չէ:
Ո՞ր մանկական խաղը մարմինը կրթելու  միջոց չէ: Բա մեծերն էլ՝ ով ասես՝դաստիարակ, օգնական, ծնող… չմանկանա՞ն… չե՞ն երազո՞ւմ,  նույնիսկ՝ թաքուն:   Օրվա մասը տարբեր ձանձրալի պարապմունքների ու չգիտես ինչի վրա կորցնելու փոխարեն, խաղում են` իրենց հետ իրենց հորինած-առաջարկած, մեծերի համար անսպասելի խաղեր:  
Այ լավ առավոտյան մարմնամարզությո˜ւն՝ իմացած երգ ու խաղով, ոտանավորով:
Օրվա կեսին կամ վերջում էլ կլինի…  (Հիշո՞ւմ եք «Ծաղիկները») :
Կրթահամալիրի շրջանավարտները գուցե չեն էլ մտածել, որ իրենց նվերը նաև այսպես կօգտագործեն, բայց գեղարվեստի ընկեր Բուրիկն ու իր ընկերները լավ գիտեն իրենց գործը:  
Ամեն ինչ պարզ է, հետաքրքիր, սիրելի… միայն կամք է պետք, հետաքրքիր միտք, միջավայրը ճիշտ կազմակերպելու ձգտում, սաներին լսել-վստահել-հասկանալ…
http://partez.mskh.am/?p=6024
 Այսպես, անվերջ է չորս կամ հինգ տարեկանը, խաղալիքն էլ իր մարմինն է:
Գնդա˜կ կա… բա˜ն կա…

Поделиться ссылкой:

ԻՆչ և ինչու ենք սովորեցնում․Բորիս Բիմ Բադ

աստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն էինք ցանկանում»։

Շարունակել կարդալ “ԻՆչ և ինչու ենք սովորեցնում․Բորիս Բիմ Բադ”

Աիդա Պետրոսյան․ Հոդվածներ

Մանկան թատրոն

«Առողջ երևակայությունը ոչ թե անիրականի հետ գործ ունի, այլ պատկերացման հարուցած մտավոր իրացումների: Դրա աշխատանքը փախուստ չէ դեպի երազանք ու իդեալ. դա իրականի տարածման ու իրագործման մեթոդ է»: Ջ. Դյուի

Նպատակը` երեխայի զարգացումը

Խնդիրները`

  • երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում
  • խոսքի զարգացում
  • անհատականության դրսևորում
  • ինքնադրսևորում
  • ինքնարտահայտում
  • ինքնակազմակերպում
  • նախաձեռնելու, ակիվ գործելու մղումների ակտիվացում
  • սոցիալական հարաբերությունների զարգացում
  • կերպավորման, կերպարանափոխության հմտությունների զարգացում
  • իմպրովիզ անելու կարողության զարգացում
  • խմբով աշխատելու կարողության զարգացում
  • վերլուծելու, համադրելու ունակության ձեռքբերում
  • գեղարվեստական մտածողության, գեղագիտական ճաշակի զարգացում
  • միմիկայի զարգացում

Շարունակել կարդալ “Աիդա Պետրոսյան․ Հոդվածներ”

Նոր հայացքով

Դաստիարակների լաբորատորիան  սեպտեմբերին սեմինարները կազմակերպում է երկու թեմայով` պար և  լուսանկարչություն։ Պարի ոլորտում այդքան էլ լավ հաջողություններ չունեմ։ Լուսանկարչության խմբի աղջիկները նոր շարք են սկսել` հավեսով  ու ընտիր։ Արմինե Թոփչյանի  ճաշակն ու  գեղագիտական հայացքը վարակիչ էր այն կարճամետրաժներից հետո, որ թողարկվեց ֆեյսբուքում

Շարունակել կարդալ “Նոր հայացքով”