Աշնանային ստեղծագործական 18֊րդ հավաքի առաջին և երկրորդ շաբաթվա ամփոփում

Ստեղծագործական ամենամյա հավաքի գործունեություններն այպիսին են։ Սկսեցինք ամենակարևոր ու սիրելի նագածերից մեկով ` հարթակը տրամադրելով ծնողական համայնքին։ Ինքնաշեն խաղով, աշնան մասին պատումներուվ , մարզական և գլուխկոտրուկ խաղերով։

Հարթակում հեքիաթասաց ծնողն է՝ Նարե մայրիկն ու Արեգը։
Ափսե ու բաժակ գլուխկոտրուկ
Հարթակում խոհարար տատիկն է Ավետիք թոռնիկի հետ
Հարթակում Խոհարար Հասմիկն ու Նշան բալիկն են։

Գունահավաք կրթական պարտեզում

Ինքնաշեն խաղալիք, որի անունն էր Պահմտոցի

Ֆուտբոլային խաղերի մրցարշավ

Լրացվող։

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Արդեն սեպտեմբեր է, նոր  ուսումնական տարվա մեկնարկ`  նոր նախագծեր,  նոր սեբաստացիներ, նոր խենթ ու խելառ մտքեր հավեսի  համար։

Աշնանային լողափում էլի անպակաս են հակաբացիլ` կոմիտասյան երգը, պզզան մեղվի գովերգը, չէ՞ որ առջևում մեղրածեսն է։ Ընկեր Արմենուհու  հետ միասին վերհիշում ենք մեր երգացանկի գոհարները։ Ի՜նչ զով եղանակ է լողափում,  հավեսն էլ լիքը, ինչքան ուզես։

Երգուսուցում աշնանային լողափում

Սեպտեմբերի մեկը սկսեցինք ուրախ ճիչով ու  հրճվանքով։ Փրփրատոնով  , թատրոն բեմադրությամբ ծես ունեցանք, ով ինչպես կարողացավ սրտի ուզածի չափ փրփրոտվեց, ձնեմարդուկ խաղաց, կորավ փրփուր  ձնագնդիի մեջ, շոշափեց այն, նկարագիր տվեց։ Ախ ինչ հավես տոն էր։ Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”

Հաշվետվություն օգոստոս ամսվա

Օգոստոյան ամենահյութեղ ու համով գործունեությունները ծավալվում էին ձմերուկի շուրջ`  համտեսում, ուսումնասիրում,  խոհանոցային մրցաշար, մարզական խաղեր։ Ու այդ ամենը  պարտադիր ամփոփվում էր լողավազանային ճիչ֊ծիծաղով։

Խաղողածեսն էլ չմոռացանք, խաղող հավաքեցինք սարալանջից, օրհնեցինք եկեղեցում։

Չմոռանանք նշել մողրատոնին նվիրված  մեր հավես գործունեությունները։

2022֊2023 ուս. տարվա ամփոփիչ տեղեկանք

2022֊2023 ուս.տարում աշխատել եմ Հյուսիսային դպրոց֊պարտեզում որպես 2֊4 տարեկանների  դաստիարակ։

Եղիազարյան Արմինե ` ուսումնական բլոգ

1. 2022֊2023 ուստարվա նախանրթարանի կարգեր

2. 2022֊2023 ուստարվա նախակրթարանի օրացույց

3․Աշնանային  պարտեզ

4. Ձմեռային պարտեզ

5․Գարնանային պարտեզ

6․Ամառային պարտեզ

7․ Սեպտեմբեր-Օգոստոս ամիսների աշխատանքային նախագծեր՝ Շարունակել կարդալ “2022֊2023 ուս. տարվա ամփոփիչ տեղեկանք”

Հուլիս ամսվա հաշվետվություն

Ամիսը սկսեցինք նախապատրաստվելով Վարդավառի ծեսին։

Սովորեցինք Վարդավառի երգերը, պատրաստեցինք պեչենիկներ։ Իսկ բուն վարդավառի ծեսին Հյուսիսային դպրոցի բակում խինդ ու հրճվանք էր, ծիսական երգն ու խաղիկ։ Վարդավառի ծեսն է , մեջտեղում ծիսական զարդարված ծառ, , խաչբուռ, տիկնիկ, որ դարձավ խմբի սաներից մեկը, համեղ պեչենիկներ։ Բայց մի կարևոր բան կնշեմ առանձնահատուկ` սաների անհամբեր ջրվելու ցանկությունը, տարբեր չափերի դույլեր ու ջրային խաղալիքներով պատրաստված են եկել։

Ամբողջ ամիսը բուռն էր տարատեսակ գործունեությամբ` այլընտրանքային նկարչություն, մարզական խաղեր, հակաբացիլ կոմիտասյան երգ ու չլմփոց, պղպջակախաղ ու փրփրախաղ, կինետիկ ավազով նկարչություն և խոհանոցային գործունեություն։

Հունիս ամսվա հաշվետվություն

Ջա՜ն, ամառային լողափն արդեն իրականություն է, իր  նոր  ու գեղեցիկ լողավազանով, մանկան ճիչերով, ուրախությամբ, գույնզգույն սրբիչ֊լողազգեստ֊հողաթափիկներով լցրել  են բակն ու շուրջը։ Ամռնօրյա լողն ու  ջրախաղերը, չլմփոցները պարտադիր են սաների  առօրյայում, ամպոտ եղանակին  ջրախաղեր  ենք անում, իսկ  տաք ու արևոտ եղանակին լողում,  տաքանում արևի  տակ, վիտամին D-ի պաշարն ապահոված է։ Շարունակել կարդալ “Հունիս ամսվա հաշվետվություն”

Մայիս ամսվա հաշվետվություն

Ամենամյա մայիսյա ստեղծագսրծական հավաքին նախագծեր կազմելիս առաջնահերթություն են կազմում այն ուղղությունները, որսնք սաների կողմից սիրելի  են, ուրախանում են առանձնակի, չէ՞ որ այստեղ հնարավորինս շատ իրենց կարողություններն են արտահայտում։ Բացի այդ , մայիսյան հավաքը նաև կարելի է համարել  ստուգատեսային` ամփոփել այն նախագծերը, որոնցում  մեծ արդյունքներ են գրանցվել, նպատակը հստակ արտահայտվում է ։ Շարունակել կարդալ “Մայիս ամսվա հաշվետվություն”

Մայիսյան առաջին շաբաթվա ամփոփում

Ես կարողանում եմ նախագծով գործունեություն ․ կարողությունների ցուցադրում

Զարգացնում են ուշադրությունը, գույների ինքնաշեն խաղի ստեղծում

Զարգացնում ենք շոշափելիքները․ փնտրում ենք մտքով

Ապրիլ ամսվա ամփոփում

Ծառզարդարով սկսված ապրիլը  մտավ իր սիրուն  ու տաք գործունեության մեջ։ Բակի  ծառի զարդարված տեսքը  ոգևորեց բոլորին, երգ ու պարով ազդարարեցինք Ավագ շաբաթը։ Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա ամփոփում”

Մարտ ամսվա ամփոփում

Մարտն եկավ իր սիրուն ու գունեղ գործունեություններով, արևոտ ու տաք , կայծակնառատ ու ծիածանոտ, ամպրոպով ու բարակ անձրևով։ Իրար հետևից շա՜տ սիրուն աշխատանքներ են կատարում մեր սաները ։ Ձոն նախագիծն ենք սկսել , շուտով իր ամփոփումը կունենա ցուցահանդեսով։ Համագործակցում ենք տեխնոլոգ Տաթև Աթոյանի հետ և Քանդակի դպրոցի ուսուցիչ Ալիսի հետ։

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա ամփոփում”