Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Հյուսիսային դպրոց֊պարտեզում ակտիվ նոյեմբերը   շարժման ու հավեսի մեջ է։ Սաների առօրյան բազմազբաղ է, հետաքրքիր, խաղային, ինքնակազմակերպվող, ծիսական։

Սեբաստացու օրերին ընդառաջ ստուգատեսներ են, երգուսուցում , մարզական ակտիվ խաղեր ու համեղ ընտանեկան խոհանոց։ Շարունակել կարդալ “Նոյեմբեր ամսվա հաշվետվություն”

Ամանոր 2022 աշխատանքային նախագիծ

Նախագծի անվանումը ` Դպրոցը ամանորի բաց արվեստանոց

Օրը` դեկտեմբերի 27

Ժամը`11.00

Վայրը` Հյուսիսային դպրոցի֊մարզադահլիճ

Մասնակիցներ` 2֊4տարեկաններ, ծնողներ հյուրեր

Ընթացքը` աաները, ծնողները , դաստիարակները  դահլիճ են գալիս  սպիտակ ու  կարմիր  հագած,  դահլիճը վերածվում է ամանորյա արվեստանոցի,  սեղանների մոտ տեխնոլոգիական աշխատանք  են իրականացնում սաներն իրենց ծնողների  հետ, ամենապարզ ու  սովորական իրերից հետաքրքիր տոնածառի  կախազարդեր  ենք պատրաստում։ Իսկ դահլիճի  կենտրոնում դրված տոնածառը կամաց֊կամաց զարդարվում է  հեղինակային ինքնաշեն զարդերով։ Վերջում երբ ամբողջացնում ենք ծառի զարդարման ընթացքը սկսում ենք գովել , բանաստեղծություններ ասել, երգել ու ազգային պարերով ավարտին մոտեցնել ծեսը։

Ծրագրում` Հ.Թումանյանի Առաջին ձյունը

Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Երգեր` Ավետիսների  շարք

Փաթ֊փաթ փաթիլներ

Ջա՜ն եղևնու ծառ

Պար Թամզարա

Դասական երաժշտական պար֊թատրոն` ծափխաղեր, դոփյուն,  թռիչք։

Հանելուկով կանչում ենք  Ձմեռ պապիկին

Ալևոր եմ սպիտակ
Բերում եմ ձյուն ու սահնակ
Կարմիր ներկում քիթ , երես
Ասեք տեսնեմ` ո՞վ եմ ես….Ձմեռ պապին

Ձմեռ պապիկի մուտքը դահլիճ, նվերների  հանձնում։  Հյուրասիրություն խմբում, համտեսում ենք պասուց տոլմա,  տարեգաթա, հալվա, փոխինդ։

Տեխնոլոգիական աշխատանքի անհրաժեշտ իրեր` ընկույզներ, հաստ գունավոր թղթեր, կտորե ժապավեններ, սոսինձ, մկրատ, փայտե  բարակ ճյուղեր, կարդոնից պատկերներ կտրած,  ֆլոմաստերներ։

Ծեսի պատասխանատուներ`  Արմենուհի Սոկրատունի, Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան, Սոնա Կարապետյան, Լուսինե Հովհաննիսյան։

Թատրոնը նախակրթարանում

Թատրոնը նախակրթարանում կազմակերպվում է բազմաճյուղ մեթոդներով`  մատիկաթատրոն, ստվերաթատրոն, ընտանեկան ներկայացումներ։ Շատ  հավես ու արդյունավետ մեթոդներից մեկն է սեբաստացի  ավագ  քույր֊եղբայրների  մասնակցությամբ գործողությունը։ Թումանյանի Ուլիկը հեքիաթին սաները  քաջ ծանոթ են,  անգամ  բերանացի կասեն,  բայց հետաքրքիրը  այնն էր,  թե ինչպես  կկռահեյին եղբոր կամ քրոջ  ձայնը  որն է։ Բայց դեմքերը  տեսեք`  ի՜նչ  սիրով ու շունչները  պահած  են  դիտում թատրոնը։ Վերջում  ծափեր ու  գրկախառնություն` սովորող֊սովորեցնող նախագիծը  հրաշալի արդյունք տվեց։ Շարունակել կարդալ “Թատրոնը նախակրթարանում”

Հարիսայի ծեսը սեբաստացու օրերին

Օրը` նոյեմբերի 26

Ժամը` 9.30֊ին

Մասնակիցները` 2֊4 տարեկաններ, ծնողներ, հյուրեր։

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

9.30֊ ին ծառտունկ֊վարդատունկ վարդերի  պուրակում, սաները իրենց ծնողների  հետ միասին մասնակցում են ամենամյա, ավանդական  վարդատունկին։

10.00֊ին հարիսայի  օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում։

12.00֊ին հարիսայի  համտես կրթահամալիրի դպրոցներում, ազգային երգուպարով։

Սովորողների,  պարտեզի սաների  ձեռքով պատրաստած աշխատանքների ցուցահանդես֊վաճառք Արտասահմանում։

Աշնանային էլեգիա

Բակի  սիրուն աշնանից ոգեշնչված  նկարչության ժամ է 2֊4 տարեկանների  մոտ։ Լիքը սիրուն տերևներ  են  բերել խումբ,  ներկում  են տերևները  տարբեր գույներով։ Հետն էլ  աշնան երգն են երգում։ Այնքան հավես  մթնոլորտ է  խմբում`  ստեղծագործում են ,  բլբլում, խաղում,  հրճվում։ Շարունակել կարդալ “Աշնանային էլեգիա”

Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:    Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։

Շարունակել կարդալ “Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ”

Բարի լույսով նախավարժանք

Առավոտն առանց  իրար  բարի լույս մաղթելու և նախավարժանքի անհնար  է պատկերացնել։ Լինում է  այնպես, որ առանց անունն ասելու  միանգամից  խաղի  մեջ  են ներառվում ,  շարժումներ  որոշում։ Կարևորը սաների  հավեսն է,  լիաթոք ծիծաղը։ Սովորում են  ձախն ու  աջը, առաջն ու հետը, թիբ ու  հաշիվ։

Շարունակել կարդալ “Բարի լույսով նախավարժանք”