Ճաշացանկ 30.08֊ 03.09

Երկուշաբթի 30․08

Նախաճաշ

  • Միրգ, ձու, կարագ, պանիր, հաց

Ճաշ

  • Աղցան, կարտոֆիլով պյուրե, հաց, պանիր

Ետճաշիկ

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 30.08֊ 03.09”

Աշխատանքային նախագիծ . սեպտեմբեր

Արդեն աշուն ենք  դիմավորում` տաք , նույնիսկ շոգ, սիրուն, ստուգատեսային , նոր սեբաստացիների հանդիպումով, միշտ  նախորդից  տարբերվող աշուն։ Սեպտեմբերյան  լի՜քը նախագծերով 2021֊2022  ուսումնական տարվա մեկնարկը տրված է։ Նոր սեբաստացիների մուտքով շարքը կսկսվի համալրվել աշխույժ, յուրահատուկ խենթուկ սաներով։ Հենց մուտքից սկսում են  ինքնուրույնությանը ձգտելու լավագույն խաղ֊ վարժանքներով , բարևախաղով , ներկայանալով , իր մասին պատմելով։

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ . սեպտեմբեր”

Խաղողօհնեքը Հյուսիսի նախակրթարանում

Խաղողն արդեն հասել է, կարմրել, քաղցրացել, վազերից կախված շողշողում է արևին ու մարդկանց։ Հյուսիսային դպրոցի տանիքին բազմած Քիշմիշ տեսակի շքեղ ու փարթամ վազից խաղող քաղեցինք, տարանք բակում հավաքված մյուս սաներին։ Շրջան կազմած գովեցինք , մեր երգով ու խաղով է’լ ավելի քաղցրացրեցինք խաղողը, ծափ տվեցինք ու հրճվեցինք։ Ա’յ սա է իսկական խաղողածեսը `մանկան հրճվանքով ու խաղով համեմված , յուրահատուկ , սեբաստացիական ծես ամառային պարտեզում։

֊Ռո՜բ , զգուշ քայլի, որ խաղողը չթափես հանկարծ,֊ իրենց հավաքած խաղողի մասին է մտածում Վարդանը։

Շարունակել կարդալ “Խաղողօհնեքը Հյուսիսի նախակրթարանում”

《Քաղենք խաղողը, լցնենք կողովը》աշխատանքային նախագիծ 16.08֊ 20.08

 

«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագիծ 

Ամառային պարտեզ

 

 

  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 11:00-12:00—  բակային խաղեր, օրվա գործունեություն, ամառային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:

Ծիսական ծաբաթվա գործունեությունը՝ ըստ օրերի

Երկուշաբթի 16․08 — կներկայացնենք նախօրեին Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկի՝ խաղողօրհնեքի, ընտանեկան նյութերը։ Կներկայացնենք, թե ինչպես են ազգային, եկեղեցական տոները նշվում ընտանիքներում և, թե որքան են մեր սաները մասնակից դառնում մեր ազգային, եկեղեցական ավանդույթների պահպանմանը, կքննարկենք նախորդ օրվա տպավորությունները և կպատրաստենք ռադիոնյութ՝ «Խաղողօրհնեքը մեր ընտանիքում»։

Երեքշաբթի 17․08- Խաղում ենք ազգային խաղեր՝

  • «Մամի՛, մամի՛, խաղողը հասե՞լ է»

Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.
— Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
Մյուսը պատասխանում է.
— Հասել է, հասմըսել է,
Շանը կտամ, գելին կտամ,
Քեզ մի ճութ չեմ տա:
— Ինչո՞վ գամ` որ տաս:
— Դհոլ — զուռնով:
Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն
«նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին
կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով,
պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ
ինքը` շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ:
Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում` ձիով,
մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ,
հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ
անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում
են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
— Մամին կասի` սխտոր ծեծեք:
Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում` բացականչելով.
— Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
— Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
— Քաշենք` երկարի:
Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են
այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն։

Չորեքշաբթի 18․08-Ռոդարիական մարզախաղեր խաղողով․

  • « Ո՞վ արագ կհասնի և կուտի խաղողը»։
  • «Խաղող ուտոցի կամ պոկոցի»՝  սաները կբաժանվեն երկու խմբի, անհրաժեշտ է երկու բաժակ և երկու ճութ խաղող։ Ազդանշանը հնչելուն պես թիմերից մեկական սան բերանով պահում է խաղողի ճութը, իսկ մյուսները , առանց ձեռքերի օգնության, պոկում են խաղողի հատիկները և գցում իրենց բաժակի մեջ։ Կհաղթի այն խումբը՝ ով առաջինը կլցնի իր թիմի բաժակը։

Հինգշաբթի 19.08 Խաղողօրհնեքը Հյուսիսի նախակրթարանում, Ջուլի Ղազարյանի նախագիծը

Ուրբաթ 20․08— Կկատարենք խաղողաքաղ Սասնալանջում երաժշտության դաստիարակի մասնակցությամբ, կբռնենք ծիսական շուրջպար՝ «Բուլուլ», «Թամզարա» կկատարենք խաղողքաղի ծիսական երգեր` «Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը» ։ Ետ դարձի ճանապարհին կհուրասիրենք հավաքված խաղողը պատահական անցորդներին՝ կրկնելով հետևյալ տողերը․

— էս մի ճութը հողի պաշտպան հրեշտակին,
— Էս մի ճութը թռչուններին,
— Էս մի ճութը մուկ—մորեխին,
— Էս մի ճութը որբին ու աղքատին,
— Էս մի ճութը անցորդին,
— էս մի ճութն էլ Արեգակին, Լուսնյակին, Լուսաստղին։

Ստուգատեսային ուրբաթ

5֊6 տարեկանների սիրելի գործունեությումների շարքից է ինքնագլոիների վարումն ու չափել֊չափչփելը։ Դե ինքնագլորներն այնքան հմուտ են վարում, այնքան վարժ թեքումների մեջ, որ շշմելու է։ Բայց արդեն սկսել են հաշվել ու համեմատել իրենց շուրջը` աստիճանները , սեղանն ու աթոռները, դռներն ու պատուհանը։ Ցատկերով ու թիզերով չափումները նոր երևույթ էր , բայց կարողացան հաշվել։ Կարծես հմտությունների ու կարողությունների ստուգատես էր։

Շարունակել կարդալ “Ստուգատեսային ուրբաթ”

Հավեսի մեկ օրը

Այսօր էլ հավեսի օր ունեցան Հյուսիսի 5֊6 տարեկանների ջոկատը` լողի ստուգատես, բլբլոցներ մեղրի ու մեղվի մասին, ջրախաղերով ինքնակազմակերպում , ազգային խաղեր,  հնագօտական ուսումնասիրություններ շինարարական ավազի մեջ։ Ինչ գործունեություն էլ կազմակերպես, միևնույնն է  լողավազանային հրճվանքը ամենասպասելին է։ Տարատարիք ջոկատի յուրաքանչյուն սան  սիրում է պարծենալ իր հմտություններով։

Շարունակել կարդալ “Հավեսի մեկ օրը”