Մի տող՝ ես, մի տող՝ դու

Գրքի պատառոտած մի ծվեն գտան պահարանից սաները, ամեն մեկը իրեն քաշեց, թե՝ իմն է, վերցրեցի ՝ պայմանով, որ քնի ժամին հերթով կկարդան։

Շարունակել կարդալ “Մի տող՝ ես, մի տող՝ դու”

Որոշումն անփոփոխ է

Նախաճաշի ժամ է, խումբ֊խումբ նստած բլբլում են։ Մեկ էլ ականջիս հասավ Աննայի ձայնը, թե.

-Ես չե’մ ամուսնանալու, — վստահ բարձրաձայն հայտարարեց,-որտև ես պաչելուց զզվում եմ։

Մյուսները սկսեցին ծիծաղել, բայց Աննան անդրդվելի էր։

-Հա ի՜նչ, մեկ ա չեմ ամուսնանալու։

Երբ ստեղծագործում ենք խոհանոցում

Երեկ համտեսեցինք և ուսումնասիրեցինք թթուդրիկի բանջարեղենը, այսօր ռոդարիական խոհանոցային բլբլոցներով հավես ստեղծագործեցինք։ Սըեղծված պատկերներից յուրաքանչյուրը մտքի թռիչք էր, հրճվանք։

Համտեսում և ուսումնասիրում ենք

Պատրաստվում ենք թթուդրիկին, սաները իրենց բերած մթերքներն են ներկայացնում։ Լվացինք բանջարեղենները , սկսեցինք կտրատել, խոշորացույցով ուսումնասիրել ու բլբլալ։ Համտես էլ արեցինք , ատամի տակ խրխրթում էր գազարն ու կաղամբը, հյութեղ վարունգն ու կանաչ լոլիկը։

Շարունակել կարդալ “Համտեսում և ուսումնասիրում ենք”

Ինչ լա՜վ ա առանց մամա

Լավաշթխիկ է բակում , սաներն արագ֊արագ գործի են անցել, ալրոտվել են, խմորոտել ձեռքերը։

-Էս ինչ լա՜վ ա առանց մամաների գործ անելը, ֊ ուրախացավ Աննան։ Տեսնել էր պետք, թե ոնց է գրտնակ անում Աննան։

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Կրթահամալիրի աշնանային օրացույցը աշնան նման գունեղ ու հավես է։ Խաղողի ճռճռոցով, լոշիկի խանձահոտով , ծիծաղով, մարմնակրթությամբ , արևոտ ու ջերմ, հավեսի աշուն է կրթահամալիրում։

Մարզական պարտեզ

Խաղողաչիր

Ալրախաղեր

Դաստիարակի օրագիր

Ծննդյան ծես

Ցորենացան

Զարգացնող խաղեր

Պարի սեմինար՝ Նռանե համույթ

Խաղողածեսը Հյուսիսի նախակրթարանում

Լավաշթխիկը Հյուսիսում

Լաչին, Ծաղկաձորի

《Նռանե》պարային համույթը շարունակում է կանոնավոր սեմինարները, մեր պարային ընտրանին համալրվում է նոր պարերով։ Այս անգամ սովորեցինք 《Ծաղկաձորի》, 《 Լաչին》 և ամրապնդեցինք եռապար պոպուրիով՝ 《Գյովնդ֊Չաչանե֊Քոչարի》։

Աշխատանքային նախագիծ 26.10_ 30.10

Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի սուրհանդակ

Արտակարգ աշնան աշխատակարգ

Առավոտյան ծես

Ճաշացանկ 26.10- 30.10

Աշունն իր բերքն ու բարիքն է տալիս մեզ, լիացնում, իսկ մենք այն կամբարենք ձմռան համար, ինչպես ասացվածքն է ասում՝ ամառվա փուշը ձմեռվա նուշն է։

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 26.10_ 30.10”

Լավաշթխիկը Հյուսիսում

Բակում սեղանին ալյուր ցանեցինք, խմորը մի լավ հունցեցինք, երգով, հավեսով լոշիկ թխեցինք։ Գրտնակ անող սաների հրճվանքը լցրել էր բակը֊պարտեզը։ Ո՜նց են տապ անում ու բացում խմորաշերտը։ Խրթխրթան լոշիկները վայելում և հպարտանում են իրենց աշխատանքով։

Շարունակել կարդալ “Լավաշթխիկը Հյուսիսում”

Կավե լոշիկներ

Լավաշթխիկի ծեսին ընդառաջ մեր բոլոր գործունեությունները լավաշի մասին են՝ գույնը, ձևը, չափը,։պատրաստման ընթացքը շատ ենք կարևորում։

Բայց այսօր լոշիկները ծեփեցինք կավով, գունդ արեցինք, բացեցինք ու թխեցինք։

Շարունակել կարդալ “Կավե լոշիկներ”