Չիք չորեքշաբթի

Չորեքշաբթին` Ավագ շաբաթվա երրորդ օրը անցկացրինք միջավայրի խնամքով և չիք արեցինք փնթիությունը, ծուլությունը, անտարբերությունը։ Մի քանիսը բակի խնամքով զբաղվեցին, մյուսներն էլ հիմնովին մաքրեցին խումբը, դասավորեցին դարակները, մաքրեցին պատուհանները, հատակը։ Իրենք իրենց գործից մեծ հրճվանք ապրեցին։

Շարունակել կարդալ “Չիք չորեքշաբթի”

Զատկի ծեսը նախակրթարանում. նախագիծ

Օրը՝  Ապրիլի 1-ը

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ Հարավային պուրակ

Շարունակել կարդալ “Զատկի ծեսը նախակրթարանում. նախագիծ”

Մրգային յոգուրտ

Նախաճաշին միրգն առատ է, իսկ կտրատած մրգերով գործունեություն֊խաղը սպասված ու սիրված է սաների կողմից։ Թթվասեր+կաթնաշոռը ավելի համեղ ու քաղցր դարձավ Իլոնայի և մայրիկի տարբերակով։ Մայր ու դուստր կաթնախառնուրդը մի լավ հարիչով անցկացրին , կտրատած միրգ ավելացրեցին, ու տեսեք , թե ի՜նչ ախորժակով են ուտում սաները։

Շարունակել կարդալ “Մրգային յոգուրտ”

Ածիկացանը ընտանիքում

Երբ սկսեցինք 《 Այլընտրանքային ջերմոց 》նախագիծը, որի հիմնական նպատակը ծիլերի և բույսերի աճեցման տարաբնույթ մեթոդներն էին, սաների մոտ շատ հարցեր առաջացան: Տարբերակներ առաջ քաշեցին ու առաջարկեցին սաները` կլինի՞ իմ տան լեգոյի մեջ ցորեն ցանեմ, իմ հայելիյով պամադաների մեջ, իմ տնակի ու ափսեյի։

Շարունակել կարդալ “Ածիկացանը ընտանիքում”

Ծառզարդարը Հյուսիսում

Զատկի նախորդ շաբաթը Ծառզարդարն է։ Նախակրթարանի սաները ոգևորությամբ պատրաստվել են ծեսին։ Բակում բողբոջած ծառերի գովքն արեցինք, իսկ քնած ծառերին արթնացրեցինք մեր ինքնաշեն կարկաչաներով։ Գարնան գովքով, երգով , պարով ու խաղիկով հրաշալի ու շշմելու ծես ունեցանք։

Շարունակել կարդալ “Ծառզարդարը Հյուսիսում”

Զատկի նախշուն ձվիկներ

Այլընտրանքային նկարչությամբ զատկի ձվիկներ ներկեցինք թղթի վրա , սիրուն֊սիրուն։ Երբ վրձնին ի՜նչ ասես կփոխարինի` էլ մատիկներ, է’լ փայտիկներ, պատառաքաղ ու խաղալիք։ Կարևորը, որ գույներն իրենց ազդեցությունն ունենան։ Ի՜նչ հավես բլբլեց ու աշխատանքի եռուն իրավիճակ է 2֊4 տարեկանների խմբում։

Տեսաֆիլմը ` Գայանե Ավետիսյանի։