Փետրվարյան աշխատանքային նախագծեր

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ՝

Հյուսիսային դպրոց պարտեզ՝   

Հարավային դպրոց պարտեզ՝

Քոլեջ՝

Համակարգող՝ Արմինե Եղիազարյան 

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

Փետրվարի ուղեցույց

Ճաշացանկ

Անհատական աշխատաժամանակ

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30— Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00— Ճաշ
  • 15:30-16:00 —Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, կառուցողական խաղեր, տուն ճանապարհել:

Նախագծային աշխատանքներ

  • Շրջիկ թատրոն՝
    • Պատրաստում ենք Թումանյանական հերոսներ և շրջում խմերով
  • Տյարընդառաջ
    • պատրաստում ենք հարս ու փեսա
    • տոնական ծիսական ծառի ձևավորում
    • նկարում ենք«չար» բառեր
  • Բարեկենդան
    • Պատրաստում ենք դիմակներ զվարճալի
    • Ընտանեկան նախագծեր՝
      •  Մեր մանկության խաղերը
      • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
      • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
      • Բարեկենդան հեքիաթի բեմականացում, ռադիոբեմադրում
      • Երգ-պարերի ուսուցում և բեմադրում
  • Թումանյանական օրեր՝
    • Հեքիաթների ընթերցում
    • բանաստեղծություններ
    • հերոսների պատրաստում
    • ներկայացում
    • Ընտանեկան նախագծեր
      • Հեքիաթասաց տատ ու պապ
      • Ընտանեկան ուրախ ներկայացումներ
      • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…
      • Թումանյանի տիկնիկային թատրոն
      • Թումոյի այգի(ընտանեկան նախագիծ)

Երգեր ՝Եկեք ծեծենք սոխ ու սխտոր, Տիկնի պսակ, Արև-արև, Կոտ ու կես , 5 էծ ունեմ ուլերով

Ոտանավորներ՝ Սագիկը, Աքաղաղը, Քամին, Փիսոն

Հեքիաթներ՝ Ճամփորդները, Սևուկ ուլիկը, Կարմրիկը

01.02-05.02

  • Մարզական խաղեր, գլուխկոնծիներ, սաղեսող շարժվել, գլորվել, երգուսուցում Ջուլի Ղազարյանի հետ
  • Բնագիտական փորձերը շարունակվում են՝ ձյունը հալվեց, դարձավ սառույց
  • Գիրք-թատրոնի ստեղծում՝ մատիկաթատրոն, հանդիպում ենք Տաթև Աթոյանի արհեստանոցում
  • Ինքնաշեն խաղի ստեղծում
  • Բլբլոցներից հեքիաթի կազմում

08.02-12.02

  • Երգուսուցում Ջուլի Ղազարյանի հետ,  ազգային խաղեր,  .Խաղում ենք տիկնի պսակ, բլբազրույցներ հարսանիքի մասին
  • նկարում ենք չար կերպարներ, 
  • Ազգային խոհանոցից պատրաստում ենք հալվա, ադի- բուդի, գաթա
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ ծիսական ծառի զարդարում
  • Տարոսիկների զարդարում, Տյառնընդառաջ

15.02-19.02

  • Բարեկենդանի խաղեր սովորող- սովորեցնող
  • Թումանյանական թատրոն- խաղեր , շարժումներ, մատիկաթատրոն
  • Այց ջերմոց- լաբորատորիա, կտրոնների առանձնացում
  • Դիմակների  պատրաստում՝ ծիծաղաշարժ տեսարաններ
  • Բակային ազգային խաղեր

22.02-26.02

  • Մարզական խաղեր , ով արագ կհագնի կոշիկներն ու ձեռնոցները
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգուսուցում Ջուլի Ղազարյանի հետ, մատիկների ու ոտիկների թատրոն-խաղը ազգային երգ ու պարի ընթացքում
  • Բնագիտական փորձեր՝ դիտարկում ենք  բույսի կտրոնները
  • Հեքիաթասաց հայրիկ- մայրիկը , սաների համար հեքիաթ կկարդան ընտանիքի անդամներից մեկը

Հարսանեկան ներկայացում

Լյուսիին արդեն բոլորս գիտենք. նշանավոր ու հայտնի ճարպիկն է։ Միտքը ճկուն, շարժումները դերասանական վարպետությամբ, իր արաքին տեսքը որոշողն է, անհամատեղելին` համատեղող։ Ցանկացած պարագայում ինքնակազմակերպվում է, ստեղծագործում։ Դդմատիկնիկների պատմությունը սկսվեց խմբում, շարունակվեց ընտանեկան դպրոցում։ << Այլի Հո է երգում>>, հարսանեկան երգերից է։ Դդումները հատուկ նպատակով տուն է տարել, որ տանն էլ խաղացնի տիկնիկները։

Շարունակել կարդալ “Հարսանեկան ներկայացում”

Ազգային խաղերը նախակրթարանում

Ազգային շատ ու շատ խաղերից է պարան քաշոցին ու Գոմշակռիվը , որի ժամանակ գործի է դրվում ուժը, խելքը, ինքնակազմակերպումը։ Սկզբում մի քիչ խառնվում են իրար, շփոթում գործողությունների հերթականությունը, հետո արդեն հունի մեջ են ընկնում և խաղում , հրճվում։ Սաներից յուրաքանչյուրը իր կարողությունների սահմանում ընտիր ու ճիշտ հասնում է նպատակին։

Շարունակել կարդալ “Ազգային խաղերը նախակրթարանում”

Ծիսական ղափամայի պատրաստումը ընտանիքում

Ծեսերը նախակրթարանից մտնում են ընտանիք, ընտանեկան դպրոցում նոր համ ու հոտ ստանում։ Մեծով , փոքրով խոհանոցում և ‘ զրուցում են, և’ երգում, ուսումնասիրում ։ Ահա այսպիսի ընտանեկան ֊ծիսական երեկո ունեցավ Աննայի ընտանիքը։ Տատիկի և մայրիկի օգնությամբ համով և անուշահոտ ղափաման շողշողում էր սեղանին։

Շարունակել կարդալ “Ծիսական ղափամայի պատրաստումը ընտանիքում”

Ազգային երգ ու խաղիկ

Ազգային երգն ու խաղը միշտ խմբերում է, անդադար։ Նախակրթարանի ուսուցման ծրագրի հիմքում ազգային ծեսերն են, խաղերը։ Սաները մեծ ոգևորությամբ են խաղում այն խաղիկները, որոնք ոչ մի այլ տեղ չեն հանդիպում։ Ընկեր Ջուլիի ներս մտնելուն պես արագ հավաքվում են նրա շուրջբոլորն ու ծափ ու դոփյուն, ուրախություն։

Շարունակել կարդալ “Ազգային երգ ու խաղիկ”