Դիպլոմային աշխատանք․ Երբ կավն իմ ձեռքում ստեղծեց կնոջը…

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, պետական քոլեջ
Մասնագիտություն՝ բրուտագործություն
Դիպլոմային աշխատանք
Հեղինակ ՝ Արմինե  Եղիազարյան
Թեման՝ Կին

Ներածություն
Կավագործության ակունքները
Կավագործությունը աշխարհում և  Հայաստանում

Իմ  քանդակի  պատմությունը

Խեցեգործություն, նաև բրուտագործությունկավագործությունկավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթաց։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։ Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն։ Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշանների, զարդանախշերիդաջվածքներիհիերոգլիֆների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց։

Շարունակել կարդալ “Դիպլոմային աշխատանք․ Երբ կավն իմ ձեռքում ստեղծեց կնոջը…”

Հունիսյան աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ
Լողափի  շահագործման կարգ
Լողափային խաղադարան

Արդեն հավեսի հունիսը իր լիարժեք կազմակերպման մեջ է, լողափը գործում է ամենաբարձր մանկական ճիչերով, բացօթյա նախաճաշով, գործունեություններով, բացօթյա հակաբացիլ նանիկներով:  Հավեսի հունիսը կարելի է ասել ստուգատեսների հավես շարք է՝ թե սանի , թե դաստիարակի:  Ավելի շատ ինքնակազմակերպում , ինքնուրույնություն, խենթությունների ստուգատեսներով լողափնյա պարտեզը պիտի ցնծա ողջ ամառ: Լողավազանի  բազելով, գլաքարերը  ջրելով, աթոռ-սեղան դասավորելով ,  ոտաբոբիկ քարերի վրա վազելով ցեխով ու ավազով  խաղալով, գամակ ու ճոճ կախելով, միջավայրը  խնամելով, բերքատու՝ բեքից ճկռած ծառերից կախվելով ՝  մի ողջ ուսուցում և հրճվանք:

Շարունակել կարդալ “Հունիսյան աշխատանքային նախագիծ”

Ջան լողափ, ջա՜ն, ջա՜ն

Ամառային լողափն արդեն գործում է։ Լողափի  բացման նախագիծ.

Պատասխանատուներ՝  Անուշ Ավետիսյան,  Սոնա Կարապետյան, Արմինե Եղիազարյա, Գոհար Հարությունյան, Արմենուհի Թամոյան։

Օրը` մայիսի 30

Ժամը` 11.00

Վայրը` Հյուսիսային դպրոցի լողափ, մերքին բակ

Ընթացքը`  նախակրթարանի սաները լողավազնի  շուրջը հավաքված մի լավ   կգովեն լողավազանը, մաքուր  ու կոկիկ լողափը, զուլալ ջուրը , այն կջերմացնեն  կոմիտասյան արևաշարով։ Ջրային մատիկախաղով,  խաղ֊հորինուկներով ուրախ ու հակաբացիլ ծեսով  կսկսենք մեր  չլմփոցները։

Երգերի ցանկ
Հեյ  իմ նազան
Արև արև  եկ եկ
Այ արևը , արևը
Արև արև արի դուրս
Ձիուկ

Ջա՜ն, հավեսի  լողափը սկսել է  գործել։

Ընթացքում  լողափային խաղեր,   ջոկատների հետ սովորող֊սովորեցնող նախագծային խաղերի միասնական մաանակցություն։

Արդյունքը`  տեսաֆիլմեր  բլոգում։

Հակաբացիլ հունիսի 1

Նախագծի անվանումը` Հակաբացիլ  հունիսի  1

Օրը` 01.06

Ժամը ` 11։00

Վայրը ` Հյուսիսային դպրոց֊պարտեզի կանաչ բակ

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ, ծնողներ , դաստիարակներ, երաժշտության դասավանդող

Նպատակը ` կոմիտասյան երգերի տարածում, մանկան տոն օրը հակաբացիլ երգաշարով նպաստել նրա մշակութային ճաշակի բարձրացմանը։

Ընթացքը` առավոտյան ընդհանուր պարապմունքով սկսել նախավարժանքը, սիրելի բանաստեղծություններով, կոմիտասյան երգերով Կոտ ու կես  արևաշար , Ձիուկ, Հե՜յ իմ Նազան , շնորհավորանքներով ու մանկան շուրթերից ծնվող մաղթանքներով։

Այնուհետև բակում արդեն իսկական տոնի շարունակությունը կլինի քաղցր ու անուշ  համովություններով,  խա եր պղպջակատոն, չլմփոցներ ու հրճվանքի ճիչեր։

Տոն , փռւչիկեր, զարդարանքներ, խաղեր, պաղպաղակատոն։ Կլինի հիշվող և տարբերվող հունիսի 1 , գեղեցիկ ֆոտոսեսիայով։

Արդյունքում`

  • կոմիտասյան երգերը անընդհատ են սանի առօրյայում
  • Ծնողի ներգրավածությունը տոնին կլինի ոգևորող
  • Խմբով կամ զույգով աշխատելու կարողությունների հմտացում

Ընթացքը կհրապարակվի բլոգում և սոցկայքերում։

Աշխատանքային նախագիծ մայիսի 30֊3 հունիս

Գործունեությունների օրացույց

Երկուշաբթի ` ռոդարիական մարզախաղեր։ Լանջերին գլուխկոնծիներ, չոչեր, գլորներ, անցում օղակների միջով, գնդակը փոխանցել ոտքերով առանց ձեռքերի հպման։

Երեքշաբթի բակային խաղեր ։ Մեր գիտեցած ամենահավես բակային խաղերից` Անուն գոռոցի, ռեզին, պարան, պահմտոցի։

Չորեքշաբթի` կոմիտասյան արևաշարով հակաբացիլ հունիսի 1

Հինգշաբթի` խմորախաղեր, երբ բնագիտական ամենահասարակ փորձը խաղի է վերածվում։ Ալյուրը, ջուրը , աղը և վառվռուն գույնների միացությունից խմորը խաղալիք է դառնում մեր ձեռքում։

Ուրբաթ` տեխնոլոգիական աշխատանք

Օրը նախակրթարանում

Այս նախագիծը ամբողջացրեց ծնողական ներգրավածությունը, երբ շրջայցով սեբաստացի ծնողական համայնքը և հյուրերը մասնակցեցին պատարագին, շրջեցին կրթական պարտեզներով։ Հյուսիսում սաները պատրաստվում էին բացօթյա նախաճաշին, ինքնակազմակերպված, շատ պատասխանատու էին մոտենում իրենց գործունեությանը։ Սեղանին առատ միրգ, կաթնաշոռով գաթա, կակաո, պանիր, հաց ու հավես առավոտյան մաքուր օդ՝ առողջարար նախաճաշն իր բնականոն ընթացքի մեջ է։
ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի։

Մայիսյան 17-րդ հավաքի չորրոդ շաբաթ, ամփոփում

Խաղ ու պարով թատրոն
Օրը նախակրթարանում նախագծով Հյուսիսի բակը մարդաշատ է
Ինքնաշեն խաղ- շնչառական վարժություն
Հեքիաթասաց մայրիկ
Համբարձում է, գարուն է

Ջան, համբարձում է։

Համբարձում է ` գարուն է, ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն։
Այսպես երգով սկսեցինք ծեսին նախապատրաստվել։ Ծաղիկ ու բնություն գովելով ծաղկաքաղ արեցինք, աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ քար լցրեցինք կուժն ու վիճակի խաղը խաղացինք։ Իհարկե ամենասկզբում կոմիտասյան արևաշարով բակ կանչեցինք բոլորին։

Փափուռի պարեցինք` ոտքերն առաջ, կողք, թեք և ուղիղ շարժելով, ձեռք֊ձեռքի բռնած , արևից տաքացած ։ Համբարձման ծեսը գարնան ամենասիրուն և վերջին ծեսն է։

Շարունակել կարդալ “Ջան, համբարձում է։”

Խաղ ու պարով թատրոն

Սաների  հետ  Հյուսիսային դպրոցի երաժշտության սրահ իջանք,  շատ  հարմարավետ ու  տրամադրող  սենյակում սկսում ես  ստեղծագործել ,  երևակայել։  Նախապես  որոշել էինք  համաշխարհային դասականներից  ընտրել  երաժշտությունն ու  ազատության տալ մարմնին շարժվելիս։  Ռախմանինովի պոլկան ամենահարմարն էր։  Իսկ  շարժումները  ծնվում էին  հենց այդ պահին։

Շարունակել կարդալ “Խաղ ու պարով թատրոն”

Ճաշացանկ 23.05֊27.05

Երկուշաբթի 23.05

  • Նախաճաշ-Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
  • Ճաշ-վարունգ, գազար, հավով վերմիշելով ապուր, հաց, պանիր
  • Հետճաշիկ-Մածուն, բիսկվիթ, հաց, հալվա

Երեքշաբթի 24.05

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 23.05֊27.05”