Աշնանային պարտեզ տեղեկանք

Եղիազարյան Արմինե

2020թ; Աշնանային պարտեզ (Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր) աշխատել եմ Հյուսիսային դպրոց-պարտեզում. որպես դաստիարակ:

Շարունակել կարդալ “Աշնանային պարտեզ տեղեկանք”

Աշխատանքների ցուցադրություն

Ընտանեկան դպրոցների նորամուտով մի նոր շնչառություն բացվեց` ինքնակրթվելու հրաշալի մահանա ։ Մեկը մյուսից սիրուն նախագծերով սկսեցինք ընտանեկան պարտեզների գործունեությունը։ Չնայած այն դժվարություններին, որ ունեցան ծնողները հեռավար աշխատանքի հետ համատեղ , սկսեցին հավեսով աշխատել։ Բլոգում ունեցանք 《Ծնողի օրագիր》էջը, որտեղ հավաքվում էին սեբաստացի մայրիկների պատումները իրենց բալիկների մասին։ Մանուկյան Մարիի մայրիկը իր ֆեյբուքյան նոր էջով հանդես եկավ, ամեն օր հետաքրքիր գործունեությունների շարքով, լայն տարածում գտնելով այդ հարթակում։

Որպես խորհրդատու֊դաստիարակ կապը ընտանիքների հետ լինում էր մեյլով, մեսսենջեր կապով։ 2֊4 տարեկանների ընտանեկան դպրոցը ունեցավ իր հաշվետու պատումը հոդվածի տեսքով։

Առցանց ուսուցմամբ ինքնակրթություն

Զուգահեռ սկսվեց հաամագործակցություն այլ պարտեզների հետ քանի որ ղեկավարում էի Քոլեջի ուսանողներ Նելի Խաչիկյանի և Ռուզաննա Ավետիքյանի դիպլոմային աշխատանքները։

Համագործակցություն այլ պարտեզների հետ։

Մի սիրուն առավոտ պատառոտած գրքի էջից սկսվեց 《 Մի տող դու, մի տող ես》ռոդարիական նախագիծը։ Այն խմբասենյակից թռավ , հասավ ընտանիք, դարձավ` հոդված։

《 Չի լինում, չի լինում》

Ներկայացնեմ 2019֊2020 թթ ուս. տարվա աշխատանքային փաթեթը։

Առանձնացնում եմ նաև իմ կարծիքով հաջողված նախագծերը`

《 Ջուր թափեքի ծես》, 《 Հյուսիսի մեղվանոցը》, ինչպես նաև դաստիարակի օրագիրը։

Հունվարյան նախագիծ

Սանի ընդունելություն

• Նախագծեր

1.Ձմեռային պարտեզ

2.Տոնական ընտանեկան նախագծեր

Խոհարար մայրիկները և տատիկները

Ընտանեկան տոնական խոհանոց

3.Դիջիթեք

  1. Դիջիշնորհավորանք
  2. Դիջիբարեմաղթանք
  3. Դիջիբացիկ

4.Բնագիտական-տեխնիկական ստուգատես

Լաբորատոր նոր փորձեր և արդյունքներ:

Բնագիտական արհեստանոց տանը:

Գունավոր անձրև:

Տեխնոլոգիական աշխատանք-ծիտիկների համար պատրաստում ենք կերամաններ և կերակրում:

5.Ձմեռային մարզական խաղեր

  1. Ձնախաղ
  2. Մարզական ընտանիք
  3. Պատրաստում ենք Ձնեմարդ

Հաշվետվություն դեկտեմբեր

Ատամհատիկ

Մի ատամի պատմություն

Ատամ, ատամ իմ կաթնատամ

Գազարային պատմություն

Չոչերի, գլուխկոնծիների շքերթ

Ատամհատիկի ծեսը Կրթահամալիրում

Ամանոր

Ամանորյա կախազարդ

Ընտանեկան նախագիծ. Նամակ Ձմեռ պապաիկին

Ձմեռ պապաիկի այցը սաներին

Ամանորի ծիսական լաբորատորիա

Փաթիլներ

Տոնածառ ջան, տոնածառ

Ամանորյա օրացույց

Ծնողական սեմինար-հավաք

Խոհանոցային գործունեություն

Խոհանոցային գործունեություն. Պասուց տոլմա

Ինքնուրույնություն

Սանի ինքնուրույնություն

Մանդարիններ

Սաները կրկնօրինակում են

Համեղ պասուց տոլմա

Ծիսական խոհանոցն անչափ համեղ է հատկապես հենց ծեսի նախօրեին: Օհանյան Աննա մայրիկը սաների համար համեղ տոլմա պատրաստեց, իսկ Արամն էլ Մուրադի հպարտ կեցվածքով վայելում էր տեսարանը: Դե ինքն ամեն օր է համեղ ուտեստներ ճաշակում:

Շարունակել կարդալ “Համեղ պասուց տոլմա”

Ծնողական հավաք-սեմինար

Oր՝ դեկտեմբերի 19

Ժամ՝ 11։00֊12։00

Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարան

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների ծնողներ

Պատասխանատու՝ Անուշ, Լուսինե, Գոհար, Արմինե

Նպատակ՝

  • Ամանորյա ծեսի քննարկում
  • Ձմեռ պապիկի այցի և նվերների քննարկում
  • Ծանոթացում Ամանորյա ծեսին Ջուլի Ղազարյանի հետ։
  • Չարխափանների պատրաստում
  • Հյուրասիրություն, պասուց տոլմայի համտեսում։

Սեմինար֊հավաքը կանցկացնենք արտակարգ ռեժիմի կանոնները պահպանելով։

Չի լինում, չի լինում․․․

«Չի լինում, չի լինում, մի փոթիտ տեղայա լինում։ Էս տեղան ավտոբուս է նստում ու գնում մոլորատ»։ Էսպես է սկսում Վանն իր հեքիաթը, պատմում է քույրիկի ու մայրիկի համար, հորինում է, երևակայում։ Երևի Վանն իր մտքով Ռոդարիի մոլորակ է գնացել ավտոբուսով։ Ինչպես փոքրիկ իշխանը, այնպես էլ Վանն ունի ընկեր՝ քույրիկը, ում համար սիրով ընթերցում է։

Ամեն ինչ սկսվեց մի գրքի պատառոտած էջից․․․Հա՛ քաշեցին, քաշքշեցին․․․Որպեսզի վեճ չառաջանա, պայմանավորվեցինք քնի ժամին հերթով պատմել։

Թո՛ւյլ տուր երեխային ինքնակազմակերպվել, և նա քեզ ցույց կտա իր կարողությունների աներևակայելի պաշարը։ Տեսեք, թե ինչ ոգևորությամբ ու խաղով են կարդում՝ գիրքը դրել են ծնկներին, թերթերն այս ու այն կողմ են անում, փորձում են մտքերը տեղում հավաքել ու ամբողջացնել պատմությունը։ Բա աչքերի փայլն ու դեմքի ողջ մկանային համակարգի ցուցադրած խաղը, խենթանալո՜ւ․․․ Աչքերն արագ-արագ այս ու այն կողմ են սահեցնում, որ հետաքրքիր ընթացք ու կուլմինացիա հաղորդեն հեքիաթին։ «Գնդլիկ-բոքոնիկ» հեքիաթ այցելեցին ծիտն ու մեղուն, արջն ու շունը։ Ա՜յ քեզ հարուստ հեքիաթ։ Հերթով գրքի թերթիկներն անցան բոլոր սաների ձեռքով, հավաքվեցին, ու հեքիաթ-խառնաշփոթը տեղ գտավ նրանց սիրուն մոլորակում։

Պարզ էր հետևյալը՝ նախագիծը զարգացնել է պետք, իսկ ինչո՞ւ այն չտանել տուն, ընտանիք, որպեսզի կարդան ու հորինեն ընտանեկան դպրոցներում։ Ժամանակահատվածը զուգադիպեց իմ ինքնամեկուսացմանը, բայց դե նախագիծն ինքնըստինքյան ձևավորվել և կազմվել էր։ Նոր սաների հետ սկսեցի առաջին քայլը՝ նրանց համար դառնալով դաստիարակ-խորհրդատու։ Ունեցանք առաջին տեսանյութը։ Հեքիաթը Ջոնին էր ներկայացնում։ Անկողնուն նստած, գիշերազգեստը հագին, գրքի թերթերը ուսումնասիրելով՝ ինչ-որ բան էր փնտրում։ Եթե չէր գտնում փնտրածը, հորինում էր։ Անգամ մայրիկն էր զարմացել․ չգիտեր, թե որ հեքիաթից է։ Ջոնին բնավորությամբ քչախոս ու ամաչկոտ է, բայց վստահ պատմում էր, արտահայտում իր մտքերը։

Հակոբի «Պապն ու շաղգամ»-ն էլ հավես է ստացվել։ Շաղգամը հողից հանելու ամբողջ հերթականությունը անխախտ է։ Վճռական է տրամադրված, անհոգնել ներկայացնում է հեքիաթը մինչև վերջ։ Սաներն էլ պարտեզում խաղացին հեքիաթը, մեկը շաղգամն էր, մյուսը՝ պապիկը, երրորդը՝ տատիկը։ Երբ հեքիաթը վերածվում է խաղի, պատկերավոր է դառնում սանի համար։ Այն ավելի է սիրվում, երբ զարգանում է դեպքերի ու դերերի փոփոխությամբ, դառնում հրճվանքի աղբյուր։

Հասմիկի հեքիաթը հարցասեր աղջկա մասին է։ Այն սկսում է կոմիտասյան երգով՝ «Արև, արև, ե՛կ, ե՛կ», ու հնչում են հարցերը՝ էս ի՞նչ ա։ Հասմիկի հարցերը մի նոր հեքիաթի ստեղծման սկիզբ են դառնում։ Իր խենթացնող ձայնային տեմբրով հյուսել է իրիկնային հեքիաթ լացկան պապիկի մասին։ Հեքիաթի ավարտին հանկարծ մի տեղից դուրս է գալիս ժպտուն արևը, ու նորից հեքիաթին միանում է երգը։ Մայրիկ Մարինան անչափ կարևոր էր համարում խմբում տարատարիք սաների շփումը․ այն ուղղակիորեն նպաստել է Հասմիկի խոսքի զարգացմանը (արդեն ձայնավորները երկարացնելով չի խոսում)։

Բանավոր խոսքը լեզվամտածողության հրաշալի խթան է։ Երբ հորինում ես, նորանոր բառեր են ծնվում, մտքի լույսն ավելի պայծառ է վառվում։ Միտքն արթուն է, անդադար պրպտում է, երևակայում, սավառնում։ Բլբլոցները ծնվում են իրար հետևից, շրջում են ու կաթիլ-կաթիլ հավաքվում, վերածվում խաղի։ Խոսքը 2-4 տարեկանների մոտ զարգանում է զրույցի մեջ, զրույցով, ավելի պատկերավոր դառնում խաղի ընթացքում։ Ուսուցիչ-հեքիաթասաց դերախաղով Իլոնան հեքիաթ է պատմում խաղալիքների համար։ Իր գործին պատասխանատու է մոտենում՝ նստեցրել է կենդանիներին ու տիկնիկներին և պատմում է։

Արամն էլ իր հեքիաթով քույրիկին է զբաղեցնում։ Կարմիր գլխարկի պատմությունը կարծես Նանիկին շատ է դուր եկել, իսկ սեբաստացի Աննա Օհանյան մայրիկն էլ օգնողի դերում է․ հուշարարն է կարծես, հարցերով խոսեցնում է Արամին և նրան հնարավորություն տալիս Նանեին ներգրավել խաղի մեջ։ Հա՛, հենց խաղի․ խոսքը զարգանում է խաղով՝ հարցն ու պատասխանը խաղով պատկերավոր դարձնելով։ Նանեն ուշադիր հետևում է եղբոր խոսքին, հետևում պատկերներին ու մտքում իր հեքիաթը հորինում։ Գուցե տզտզալու պատճառն էլ դա՞ է։

Օ՜, ի՜նչ հրաշք տեսարան է Ռոբի տանը՝ գորգին փոքրիկ նորածին Վահագն է, Ռոբն էլ պատրաստվում է հեքիաթ պատմել նրա համար, որ անուշ քուն մտնի։ Սկսում է արջի ու այծի մասին պատումով, մեկ էլ հանկարծ, չգիտես որտեղից, հայտնվում են ոստիկանները։ Կորել են արջը, ծուղրուղուն։ Մե՛կ դարակներում է ման գալիս, մե՛կ խանութում․․․նրանք, արի ու տես, բանտում են։ Բայց կարևորը կամքի, ուժի, խելքի դրսևորումներն են, որոնք Ռոբի հեքիաթի վերջում հաղթում են։ Վերջում կարևոր ընդգծում․ «Հինա քնեց ին ապերը, հաջողություն»։

Ինչքա՜ն կարևոր են հեքիաթները երեխայի համար․․․բա որ սկսում են հորինել ու հեքիաթի կեսից շեղվելով՝ իրենց խոսքն ու միտքը կարևորում, սիրելի հերոսին կամ կենդանուն ավելացնում․ բա չլինի՞ իրենց սրտի ուզածով։ Թո՛ղ հորինեն, խոսեն, գույն տան ամենին, խաղան, հրճվեն, ազգային երգ ու խաղիկ ավելացնեն։ Երբեք ու երբեք չպետք է ընդհատել երեխային, երբ նա խոսում ու երևակայում է։ Նրա համար արևը կարմիր է ու ժպտուն, մոլորակ էլ կհասնի ավտոբուսով։ Թող Ռոդարիի մոլորակն այնքա՜ն հասկանալի լինի․․․

Մանկությունիցս փորձեցի մի հորինած հեքիաթ հիշել, չհաջողվեց։ Մենք չենք ճանաչել Ռոդարիին, նրա խենթ մոլորակի տեղը չենք իմացել։ Չգիտեինք՝ ավտոբուսո՞վ հասնել այնտեղ, թե՞ հրթիռով:

Ամանորի ծիսական լաբորատորիա

Օրը` դեկտեմբերի 25

Վայրը` Գեղարվեստի դպրոց

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ։

Ժամանակացույցը` 10.00֊11.30

Սիրով հրավիրում ենք 2֊4 տարեկանների տոնական , ծիսական լաբորատորիայում ստեղծագործելու, հրճվելու , ազգային երգ ու խաղով ապրումի ծեսին։ Լաբորատորիայում ծեսը իրականացնելու ենք երեք կետով ։

Նկարչական պլեներ` պեռֆոռմանս Արտասահմանում Տաթև Աթոյանի օգնությամբ կիրագործենք 《Մոլորակի ստեղծում 》 պլեները։ Թող մանուկներն իրենց մոլորակը գունավորեն ։ Ինչպես ավանդույթն է պատմում, թե ինչպես տատիկն է առաստաղը ավելով մաքրում, այնպես էլ սաներն իրենց ծնողների հետ ավելի առանձնացված ճյուղերը որպես վրձիններ , կնկարեն սպիտակ սավանի վրա։

Ընկուզախաղեր և ծիսական ծառի զարդարում։ Արդեն ծնողների ու սաների մի խումբ կսկսեն ծիսական ծառի զարդարումը խմբասենյակում ընկույզներով, չրերով, սուջուխներով և մրգերով։ Ա՜յ քեզ համով տոնածառ։ Ծառի զարդարումը կուղեկցվի ծիսական , ազգային երգերով։ Այնուհետև հարթակի վրա կսկսենք ընկուզախաղերը, շրխկացնելով մեր նախորոք պատրաստած չարխափանները և ի չիք անելով տարբեր վատ սովորույթներ` նախանձը, կռիվը, չարությունը և …։ Գլորենք ու քարկտիկ խաղանք, հաշվենք ու չխկացնենք, փակ աչքերով տարբերենք մեծ ու փոքր ընկեւյզը, կամ ընկույզն ու պնդուկը։ Երգենք 《Եկենք ծեծենք պնդուկ , պոպոք》, 《 Կոտ ու կես》։

Ծեսի ամփոփումն արդեն ամանորյա երգով ու բանաստեղծությամբ։ Մեծ շրջան կազմենք , մեծով , փոքրով ու թող սկսվի կախարդական ու սիրուն Ամանորի հեքիաթը։ Կարմիր հագած, երգում ենք 《 Տոնածառ ջան , տոնածառ》,《 Փաթ, փաթ, փաթիլներ》,《 Զար , զնգը》։ Միասնական բանաստեղծություն Հ. Թումանյանի 《Առաջին ձյունը》, միասնական պար 《Թամզարա》, վերջում մաղթանքներ ու շնորհավորանքներ, իսկ Ձմեռ պապն իր թոռնուհու հետ կանցնի լանջերով և ձեռքով կանի մանուկներին։

Պատասխանատու դաստիարակներ Արմինե Եղիազարյան , Գոհար Հարությունյան , Ջուլի Ղազարյան։