Հաշվետվություն. հուլիս

Ամառային լողափնյա գործունեությունը ակտիվ է ամեն օր լող, հեծանվավարություն, բացօթյա նախաճաշ, լողափային տարաբնույթ  գործունեություններ։ Դժվար է նրանց հանել լողավազանից ,  լողում են սրտի ուզածլ չափ, թևիկներով թե օղակով,  առանց դրանց թեկուզ պիտի ասել` հմուտ լողորդներ են։  Անարգել ու ճարպիկ բարձրանում ու իջնում են լաղավազանի աստիճաններով, սա էլ առանձին պատմություն է, թե ինչպես են ինքնակազմակերպվում , առանց խառնվելու , հերթով, իրար օգնելով, մեծով ու փոքրով օգնում բարձրանալ և իջնել։

Շարունակել կարդալ “Հաշվետվություն. հուլիս”

Մարզախաղեր. ես կարողանում եմ

Առանց մարզական խաղերի ճամբարային օրը հավես չի անցնում ։ Ստուգատեսային էր օրվա ամենահավես պահը` գլորվել, ցատկել, գլուխկոնծի տալ, գնդակները հաշվել ու փրկօղակով արագություն ապահովել։ Կատակ չէ’, հավատացեք, բայց Հյուսիսի 5֊6 տարեկան ճամբարականները կզարմացնեն իրենց ճարպկությամբ ու արագությամբ։

Շարունակել կարդալ “Մարզախաղեր. ես կարողանում եմ”

Եգիպտացորենային պատմություններ

Ճամբարային ուրբաթն ավարտեցինք ամենաուրախ ու համով մի ծեսով` եգիպտացորենային հրճվանքով։ Հյուսիսային դպրոց֊պարտեզի 5֊6 տարեկան ճամբարականները  կանաչ լանջին ֆոտոնկարահանումներից հետո անցան գործի։ Մաքրեցին եգիպտացորենի տերևները, մազիկները, կտրեցին կոթերը։

Շարունակել կարդալ “Եգիպտացորենային պատմություններ”

Հեծանվավարություն

Պարտեզում ինքնագլորներ էին վարում, հիմա տեսեք-տեսեք մեծացել են, ասում են՝ մենք արդեն հինգ  տարեկաններ ենք, տվեք մեծ հեծանիվները վարենք։ Հեծանվարանից  մեկիկ-մեկիկ դուրս են բերում և վարում են իրար օգնելով։ Մի քանիսը լավ հմուտ են, մյուսները առաջին փորձերն են անում։
Շարունակել կարդալ “Հեծանվավարություն”

Ջա՜ն , Վարդավառ է

Հյուսիսային դպրոցի բակում խինդ ու հրճվանք է, ծիսական երգն ու խաղիկ։ Վարդավառի ծեսն է , մեջտեղում  ծիսական զարդարված ծառ, , խաչբուռ, տիկնիկներ , համեղ խնձորով կարկանդակներ։ Բայց մի կարևոր բան կնշեմ առանձնահատուկ` սաների անհամբեր ջրվելու ցանկությունը, տարբեր չափերի դույլեր ու ջրային խաղալիքներով  պատրաստված են եկել։ Նախակրթարանի սաները 5֊6 տարեկան ճամբարականների հետ   միասնական ու համերաշխ անցկացրեցին ծեսը, վերջում էլ վարդի թերթերով օծեցին ջուրն ու սկսեցին խաղ֊ջրոցին։ Խնդրեցինք, որ առատ բերք  լինի, խաղաղ երկինք  ու ցորենով բոլ դաշտեր։

Շարունակել կարդալ “Ջա՜ն , Վարդավառ է”

Հուլիս ամսվա աշխատակարգ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկան ճամբարականներ

Ժամկետը՝ հուլիս

Պատասխանատուներ` Արմինե Եղիազարյան, Մանե Հարությունյան։

Ճամբարականների դիմավորում։

Առավոտյան ընդհանուր պարապմունք բակում։

Միջավայրի խնամք,թաղարային ծաղիկների խնամք։

Լող-մարզական խաղեր ջրում, ջրացատկ, լողափային, բակային խաղեր, ազգային խաղեր։

Ծիսական, տեխնոլոգիական, խոհանոցային և կավի գործունեություն։

Հեծանվավարություն, ինքնագլորներ։

Սեղանի զարգացնող խաղեր, հեքիաթի ընթերցում, բլբլոցներ

Բնագիտական փորձեր, համեմատում, հաշիվ, կշռում։

Աշխատանքի նկարագրություն՝

Օրը սկսում ենք սաներին դիմավորումով, զգեստափոխումով, բակի խնամքով, սաների մոտ զարգացնում ենք մարմնակրթությունը՝ գործածելով սովորող-սովորեցնող մեթոդը։ Ճամբարականների զարգացման համար հարմարավետ է միջավայրը, ունենք մարզագույք, անհրաժեշտ գործիքներ, համատեղ աշխատում ենք Ջուլի Ղազարյանի, Ալիս Գևորգյանի և Անուշ Թորոսյանի հետ։

Ճամբարականների անհրաժեշտ պարագաներ՝

Լողազգեստ, սրբիչ, արևապաշտպան գլարկ և քսուկ, լողաթափ, խաղերի համար հարմարավետ հագուստ։

Հուլիսի աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Ամառային լողափի շահագործման կարգ

Սանի ընդունելություն, առավոտյան ծես

Հավեսի և ուրախ լողափը շարունակում է իր գործունեությունը: Անդադար ջրախաղեր, չլմփոցներ, ցեխախաղեր, բակային խաղեր, ուրախություն հրճվանք, անուշ բացօթյա քուն, սնունդ, այս ամենը միմիայն բաց և ազատ, թափանցիկ միջավայրում:

Շարունակել կարդալ “Հուլիսի աշխատանքային նախագիծ”