Զատիկն ընտանիքում

Զատկի շաբաթ օրը սեբաատացի ընտանիքներն իրենց ծիսական խոհանոցն են ներկայացնում` չամչով փլավ, ձուկ, կանաչի, քաղցր գաթա , ձուներկոցի։ Պարտեզիկներն արդեն շատ լավ հմտություններ ունեն խոհանոցում աշխատելու, բայց այդ աշխատանքին միանում էր ազգային երգը, խաղիկը։ Շարունակել կարդալ “Զատիկն ընտանիքում”

Ազգային խոհանոցն ու խաղերգը ընտանիքում

Կրթահամալիրում ազգագրական օրեր են։ Ազգային երգն ու պարը, խաղերգը, ծիսական խոհանոցը  սանն իր հետ տանում֊փոխանցում է տուն ընտանիքից  էլ բերում պարտեզ։ Շարունակել կարդալ “Ազգային խոհանոցն ու խաղերգը ընտանիքում”

Ընտանեկան նախագիծ՝ Ամանորն ընտանիքում

Անվանումը ` Ամանորը ընտանիքում

Վայրը ` տանը, գյուղում, քաղաքում, բակում

Ժամանակահատված`Դեկտեմբերի 30- հունվարի 3

Մասնակիցներ ` սաներ, ծնողներ, ընտանիքի անդամներ և հյուրեր

Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը միացնել իրար, պատրաստել տեսանյութ, ռադիոնյութ կամ ներկայացնել ֆոտոպատումի տեսքով:

Նպատակը՝

երեխայի մոտ ամրապնդել Ամանորի և Սուրբ ծնունդի գաղափարը

Ընտանիքի անդամներին ներառել համագործակցությանը և ամրապնդել այդ շղթան(ընտանիք-սան-պարտեզ)

Սաներին ծանոթացնել հին տոնական, ավանդական ուտեստներին, բարեմաղթանքներին

Արդյունք՝ կներկայացնենք փաթեթների տեսքով բլոգում, ենթակայքում, սոցիալական ցանցերում

Թեմաներ`

  • Տոնական Երևան
  • «Ամանորյա գյուղ»  ներկայացնում են տատիկ-պապիկները, հարազատները, իրենք՝ սաները
  • Ընտանեկան մեդիաբացիկներ
  •  Ամանորյա տրամադրությամբ դիմանկարների. ծիծաղելի, ուրախ,  զվարճալի, ծամածռված, գինովցած, «թթված»  դեմքերով  մեդիացուցադրություն
  • Ամանորյա սեղան.
  • Մեր հյուրերը
  •  Ամանորյա տոնածառեր
  • Ամանոր. Սուրբ ծնունդ 
  • Ամանորյա բարեմաղթանքներ
  • Ամանորյա ծիսական խոհանոց`պասուց տոլմահալվա, տարեգաթա(Ասիլ-Վասիլ)։
  • Տոնական բացիկների պատրաստում
  • Տոնական  ռադիոհաղորդումներ
  • Ընտանեկան տոնական ուտեստներ
  • Ամանորը մեր ընտանիքում

Ընտանեկան տոնածառերի շքերթ

Ինչպես խմբասենյակում, այնպես էլ  ընտանիքներում տոնածառերի զարդարման ակտիվ պրոցես է  ընթանում։ Մեր սաները  ակտիվ մասնակցում, պատմում և  ներկայացնում են ողջ  ընթացքը  ։

Վարդան և Մալիկա

Սաֆարյան Նանե

Ատամների խնամքը տանը, ընտանեկան նախագիծ

Սաները խնամում են իրենց ատամները քնից առաջ ևնպատմում դրանց խնամքի մասին, օգտակարության, ատամի մածուկի, խոզանակի, համի և հոտի մասին։ Թե ինչպիսի սիրով և պատասխանատվոիթյամբ են մոտենաում ատամների խնամքին,  կդիտեք ընտանեկան հոլովակում։ Շարունակել կարդալ “Ատամների խնամքը տանը, ընտանեկան նախագիծ”

Ածիկացանը ընտանիքում

Երբ սկսեցինք 《 Այլընտրանքային ջերմոց 》նախագիծը, որի հիմնական նպատակը ծիլերի և բույսերի աճեցման տարաբնույթ մեթոդներն էին, սաների մոտ շատ հարցեր առաջացան: Տարբերակներ առաջ քաշեցին ու առաջարկեցին սաները` կլինի՞ իմ տան լեգոյի մեջ ցորեն ցանեմ, իմ հայելիյով պամադաների մեջ, իմ տնակի ու ափսեյի։

Շարունակել կարդալ “Ածիկացանը ընտանիքում”

Թումանյանն ընտանիքում. ընտանեկան նախագիծ

Թումանյանական ստեղծագործությունները օղակի նման գլորվում են մեկ պարտեզ, մեկ էլ` տուն։ Անընդհատ , կանգ չի առնում։ Թումանյան պապիկն այնքան հեքիաթներ ու բանաստեղծություններ է գրել իր թոռների համար, որ ասելու չի։

Ահա ընտանեկան խաղ֊ընթերցումներով ներկայանում են սեբաստացի ընտանիքները:

Շարունակել կարդալ “Թումանյանն ընտանիքում. ընտանեկան նախագիծ”

Երբ ընտանեկան խոհանոցից անուշ բույր է գալիս

Ընտանեկան դպրոցի գործունեությունն անընդհատ է, կանգ առնել չի սիրում։ Եթե ծեսերն ընտանեկան են, ինչու՞ ծիսական խոհանոցի ազգային կերակուրները չպատրաստվեն ընտանիքում։ Յուրաքանչյուր ընտանիք իր հեղինակային իրավունքով տարբերվող, տարածաշրջանին հատուկ , երկար ճանապարհ անցած , մշակված ազգային խոհանոցի իր համեմունքն ունի։ Բաղադրատոմսերը թաքուն չեն պահվում, այլ ընտանեկան կրթության միջոցով, բլոգային և սոց.կայքերի միջոցով հրապարակվում են ի տես բոլորի։

Շարունակել կարդալ “Երբ ընտանեկան խոհանոցից անուշ բույր է գալիս”

Հարսանեկան ներկայացում

Լյուսիին արդեն բոլորս գիտենք. նշանավոր ու հայտնի ճարպիկն է։ Միտքը ճկուն, շարժումները դերասանական վարպետությամբ, իր արաքին տեսքը որոշողն է, անհամատեղելին` համատեղող։ Ցանկացած պարագայում ինքնակազմակերպվում է, ստեղծագործում։ Դդմատիկնիկների պատմությունը սկսվեց խմբում, շարունակվեց ընտանեկան դպրոցում։ << Այլի Հո է երգում>>, հարսանեկան երգերից է։ Դդումները հատուկ նպատակով տուն է տարել, որ տանն էլ խաղացնի տիկնիկները։

Շարունակել կարդալ “Հարսանեկան ներկայացում”

Ծիսական ղափամայի պատրաստումը ընտանիքում

Ծեսերը նախակրթարանից մտնում են ընտանիք, ընտանեկան դպրոցում նոր համ ու հոտ ստանում։ Մեծով , փոքրով խոհանոցում և ‘ զրուցում են, և’ երգում, ուսումնասիրում ։ Ահա այսպիսի ընտանեկան ֊ծիսական երեկո ունեցավ Աննայի ընտանիքը։ Տատիկի և մայրիկի օգնությամբ համով և անուշահոտ ղափաման շողշողում էր սեղանին։

Շարունակել կարդալ “Ծիսական ղափամայի պատրաստումը ընտանիքում”