Խմբի նորամուտ

Օրը 4 հոկտեմբեր, ժամը` 10.00

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզի բակ

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ, ծնողներ, հյուրեր

Ընթացքը` բակում, հակաբացիլ միջավայրում , մեծ շրջան կազմած մեծ ու փոքրով, ծիսական ընդհանուր պարապմունքով կսկսենք հոկտեմբերյան տաք աշունը, արևի գույն հագած, արևի նման տաք ու պայծառ ժպիտներով միասնական երգ ու պար ։

Ծրագրում`

Արև֊արև , եկ, եկ

Ջան, ջան , աշուն է

Ձիուկ

Ազգային խաղեր ` Գոմշակռիվ, պարան քաշոցի

Ինքնագլորների շքերթ, գլուխկոնծիների շարք, գնդակախաղ ։

Սաները խումբ կմտնեն գլուխկոնծի տալով։

Միասնական պար` Թամզարա

Մուտքը` նոր խաղալիքով

Պատասխանատուներ` Արմինե Եղիազարյան,Գոհար Հարությունյան, Սոնա Կարապետյան, Անուշ Ավետիսյան։

Ճաշացանկ 27.09֊01.10

Նախաճաշ

Միրգ,ձու, կարագ,պանիր, վարունգ
հաց

Ճաշ
Վարունգ,լոլիկ,մսով ոսպով ապուր,
պանիր,հաց

Հետճաշիկ
Մածուն,թթվասեր,պղպեղ,վերմիշելով փլավ,հաց

28.09

Նախաճաշ

Միրգ,կոմպոտ, պանիր
Բիսկվիթ1/10
հաց

Ճաշ
Գազար, վարունգ,կոլոլակով ապուր,
հաց,պանիր

Հետճաշիկ
Աղցան,կարտոֆիլի պյուրե,հաց

29.09

Նախաճաշ

Միրգ,պանիր,կոմպոտ
Թղվածքաբլիթ1/10
հաց

Ճաշ
Վարունգ, պղպեղ,հավով բրնձով ապուր,
պանիր,հաց,

Հետճաշիկ
Լոլիկ,վերմիշելով փլավ,հաց,մածուն,թթվասեր

30.09

Նախաճաշ

Միրգ,պանիր,կոմպոտ
Բիսկվիթ1/10
հաց,

Ճաշ
Վարունգ, պղպեղ,մսով մակարոնով ,ապուր,հաց,պանիր

Հետճաշիկ
Աղցան,հնդկաձավարով փլավ,հաց,
թթվասեր

01.10

Նախաճաշ

Միրգ,բրնձով շիլա,պանիր,հաց

Ճաշ
Թթվասեր, վարունգ
Մսով բորշչ,հաց,պանիր

Հետճաշիկ
Մածուն,կաթնաշոռով գաթա1/10
հաց

Հաշվետություն սեպտեմբեր

Մեղրագովքով նոր ուսումնական տարվա մեկնարկը շատ հավեսով ու տարբերվող սկիզբ էր։ Նոր սաների մուտքով , ինքնուրույնանալով , ներառվելով իրար հետ բարևախաղ ծանոթացումով սկսում են տարատեսակ գործունեություններ։ Նախաճաշը բակում, մարզական առավոտյան ընդհանուր պարապմունք, երգուսուցում, գլգլան ինքնագլորներ , քնի ծես ու թափառումներ` այս հավես գործունեություններով է , որ տարբերվող մանկավարժությամբ կրթահամալիրը յուրահատուկ է։

Մեղրագովք սեպտեբերի 1-ին
Ագարակային պատմություն
Բարևախաղ
Նոր հայացքով․ դաստիարակի ինքնակրթություն
Փշրիկ ու մանրիկ
Նոր սեբաստացի Հայկը
Գլոր- գլոր, ինքնագլոր
Աշխատում ենք կավով
Բնագիտական փորձ Մոխրոտիկ
Բարձունքի հաղթահարում
Ինքնաշեն զարգացնող խաղ, մոտորիկայի զարգացում
Ոտաբոբիկ գլաքարերին։

Սեմինար պարապմունքներ. Գոհար Հարությունյան` լուսանկարչություն, Եղիազարյան Արմինե` պարուսում

《Ուսումնական ջերմոց 》աշխատանքային նախագիծ

Օր՝ Սեպտեմբերի 25

ժամը՝ 10:30-12:00

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ջերմոց  լաբորատորիա

Նախագիծ՝ Սերմնհավաք

Ընթացքը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները , դաստիարակները քայլքով կգնան Քոլեջի բնագիտության լաբորատորիա /Անդրանիկի 92/1 հասցեյում։ Ճանապարհին բլբլոց ու զրույցներ, պահպանելով անվտանգության կանոնները։

Նպատակը.

  • Հավաքել այգիներից ծաղիկների սերմերը:
  • Մասնագետի օգնությամբ ճշտել բույսի անունը:
  • Սերմերի մշակում, պահպանում:
  • Ճիշտ մաքրել և առանձնացնել սերմերը պարկուճներից, կատարել հաշվարկներ՝ մեկ բույսից ստացած սերմերի քանակը:

Արդյունքում
Կունենանք մեծ քանակությամբ սերմեր։ Ընտանիքում սերմերը կցանեն և կհետևեն բուսերի աճին:

Սովորողները, դաստիարակները  կճանաչեն շրջակա միջավայրի բույսերը,
կկարողանան բույսերի սերմերը ճիշտ առանձնացնել և պահպանել, կսովորեն ճիշտ ցանելու կանոնները։

Պատասխանատուներ՝ Շողիկ Պողոսյան, Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան, Անուշ Ավետիսյան, Սոնա Կարապետյան։

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Նոր սեբաստացի Հայկը

Հայկը պարտեզ է գալիս իր երկրորդցի քույրիկի հետ։ Դժվարությամբ է պոկվում քույրիկից, բայց հինգ րոպե հետո արդեն մոռանում է ամեն ինչ ու սկսում է Հայկի խաղը։ Իր տարեկիցներին է շատ սիրում, խոսքը լրիվ զարգացած չի, բայց բլբլոցն անսպառ է` գիտի ինչպես մտնի խաղի մեջ։ Ծանր֊ծանր քայլելով ողջ օրը անդադար շարժման մեջ է , քնում է իր սիրելի գիրքը ձեռքին։

Շարունակել կարդալ “Նոր սեբաստացի Հայկը”

Փշրիկ ու մանրիկ

Շատ ինքնուրույն են 2֊4 տարեկանները,  գիտե՞ք , նրանք ոչ միայն մանդարին են կարողանում մաքրել, այլ նաև նախաճաշի  օգտակար ձուն։ Մատիկներով փոքրիկ փշրանքները ո՜նց են պոկում ձևից, իրարից սովորելով, խոսք ու զրույցով,  վայելելով դասական կենդանի երաժշտությունը։

Այսպիսին է սեբաստացի պարտեզիկների նախաճաշը բակում։

Շարունակել կարդալ “Փշրիկ ու մանրիկ”

Նոր հայացքով

Դաստիարակների լաբորատորիան  սեպտեմբերին սեմինարները կազմակերպում է երկու թեմայով` պար և  լուսանկարչություն։ Պարի ոլորտում այդքան էլ լավ հաջողություններ չունեմ։ Լուսանկարչության խմբի աղջիկները նոր շարք են սկսել` հավեսով  ու ընտիր։ Արմինե Թոփչյանի  ճաշակն ու  գեղագիտական հայացքը վարակիչ էր այն կարճամետրաժներից հետո, որ թողարկվեց ֆեյսբուքում

Շարունակել կարդալ “Նոր հայացքով”

Բարևախաղ

Բաևախաղը խմբում է բոլորին իր շուրջը, նստեցնում կողք֊կողքի, խոսեցնում և բլբլացնում, թեկուզ ամաչելով, իրար գնդակ կամ իր փոխանցելով հավես խաղի է վերածվում։ Կարող են երգել կամ արտասանել , սիրելի գույնի կամ խաղալիքի մասին պատմել, թող միշտ երևակայական խեսք լինի ։

Շարունակել կարդալ “Բարևախաղ”