Իմ սեր Լոռի

Դաստիարակների ճամփորդությունները միշտ սպասված են շաբաթվա գերհագեցած աշխատանքային ավարտը ճամփորդությամբ իսկական վայելք է։ Սեպտեմբերյան շաբաթ օրը Հանրապետության հրապարակից սկսվեց, ճանապարհն այս անգամ տանում էի Լոռվա աշխարհ, մի սիրուն աշխարհ։

Քայլքով , ձորամիջյան ոլորաններով հասանք Հնեվանք 7_12դդ կառույց, կախված մութ ձորերի պռնկին։ Մի ամբողջ հոգևոր մշակույթ էր սփռված աչքներիս առաջ, ուսումնասիրում էինք ամեն թուփն ու քարը, քարակույտն ու ավերակը։ Ամեն ինչ իր իմաստն ու որոշիչ դեր ուներ եկեղեցու շուրջը։ Աղոթք բարձրացրեցինք դեպի երկինք , որպես դեղ ու դարման աշխարհին։

Շարունակել կարդալ “Իմ սեր Լոռի”

Սեպտեմբեր

Տիար-տնօրենի ծնունդով, նոր սեբաստացիների մուտքով, մեղրագովքով և հավեսով սկսեցինք նոր ուսումնական տարին: Ակտիվ օրեր են ՝ հավեսն ու եռանդը տեղը, իմացումի հրճվանքն անընդհատ: Սկսել ենք աշունը գովել, առատ են միրգն ու բանջարեղնը, կոմիտասյան երգը միշտ ուղեկցում է աշխատելիս:

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր”

Մարզախաղերով առօրյա

Բակում ընդհանուր պարապմունք, խմբասենյակում՝ ակտիվ մարզումներ. սեբաստացի սանի առավոտն այսպիսին է:Գլուխկոնծի, գլորոցի, սողեսող շարժ, թռիչքներ, երգ ու պար: Շշմելու է, ամեն մեկն իր կարողություններով հիացնում է, էլ չեմ ասում, որ ծիծաղն ու հրճվանքը ամենուր է:

Շարունակել կարդալ “Մարզախաղերով առօրյա”

Փոխինդե զրույց

Փոխինդ սիրում ենք բոլորս, բայց նաև նկարչության հավես այլընտրանք է, մատիկախաղի նյութ, այն էլ կոմիտասյան հնչյունների ներքո: Համ զրուցում ենք, համ համ նկարում, հետն էլ մատիկները լպստում: Միրգն ու բանջարեղենն էլ մեր մտքից ծնվեց ու միացավ զրույցին:

Շարունակել կարդալ “Փոխինդե զրույց”

Խնամակալը

Լյուսին հազիվ երկուսուկես կլինի, անդադար լացում և մամային է ուզում: Քիթիկից հոսում է մի փոքր, չի մաքրում: Մարին էլ որպես նրանց ընտանիքի բարեկամ, իր պարտքն է համարում հետևել Լյուսիին, որ նա մենակ չմնա:

— Արի, արի, քեզ տանեմ տիրություն անեմ,- խառնվել է Մարին:

Ճաշացանկ 22.09-25.09

Երկուշաբթի

Նախաճաշ՝

  • միրգ` խաղող, դեղձ
  • պանիր
  • բրնձով շիլա
  • հաց

Ճաշ՝

  •  լոլիկ, վարունգ
  • հավով, վերմիշելով ապուր
  • հաց

հետճաշիկ՝

  • մածուն
  • Բիսկվիթ
  • հաց, պանիր

Երեքշաբթի

Նախաճաշ՝

  • միրգ՝ դեղձ, դամբուլ
  • պանրիկ
  • պանիր, հալվա
  • հաց

Ճաշ՝

  • պղպեղ, լոլիկ
  • մսով, բանջարեղենով սոուս
  • պանիր, հաց

Հետճաշիկ՝

  • մածուն, թթվասեր
  • վարունգ
  • հնդկաձավարով փլավ
  • վարունգ

Չորեքշաբթի

Նախաճաշ՝

  • միրգ՝ դեղձ, խաղող
  • թխ. Զեբրա
  • պանիր, կոմպոտ

Ճաշ՝

  • Աղցան՝ լոլիկ, վարունգ
  • կարտոֆիլի պյուրե
  • Հավի կրծքամսով կոտլետ
  • պանիր, հաց

Հետճաշիկ՝

  • վարունգ, պղպեղ
  • բրնձով շիլա
  • հաց
  • պանիր

Հինգշաբթի

Նախաճաշ՝

  • միրգ՝ սև սալոր, խնձոր
  • Ձու կարագ
  • վարունգ
  • պանիր, հաց

Ճաշ՝

  • վարունգ, լոլիկ
  • մսով, ոսպով ապուր
  • պանիր
  • հաց

Հետճաշիկ՝

  • մածուն, թթվասեր
  • պղպեղ
  • վերմիշելով փլավ
  • հաց

Ուրբաթ

Նախաճաշ՝

  • միրգ՝ դեղձ, խաղող
  • ալլադի,
  • պանիր, հաց

Ճաշ՝

  • գազար, վարունգ
  • կոլոլակով ապուր
  • հաց, պանիր

Հետճաշիկ՝

  • աղցան՝ ձեթ, վարունգ, լոլիկ
  • կարտոֆիլե պյուրե
  • հաց,

Անդրանիկ հավաքով լավ սկիզբ

Կայացավ Հյուսիսային դպրոց- պարտեզի նախակրթարանի՝ նախօրոք նշված ծնողական հավաքը: Artասահմանի ստեղծական միջավայրում քննարկվեցին այն անմիջական հարցերը, որոնք կազմակերպում են սանի առօրյան, ուսուցումն ու անվտանգությունը: Հեղինակային կրթական ծրագիրն ընտրած ընտանիքը հաստատակամ արձանագրեց իր ճիշտ ընտրությունը:

Ծնողի կարծիք.

  • Այսօր 19.09.2020 թվականին Մխիթար Սեբաստացի Հյուսիսային դպրոցի նախակրթարանում անցկացվեց սեմինար հանդիպում սաների ծնողների հետ։ Մեր շատ սիրելի ընկեր Գոհարը և Արմինեն ներկայացրեցին տեսանյութի միջոցով մեր երեխաների առօրյան և խաղ- վարժանքները:Տեղեկացանք նրանց պարտեզային նախասիրություններին, նոր ձեռքբերումներին, նաև ծանոթացանք տեղի ունեցող կրթական համակարգին: Շատ շնորհակալ ենք նման սեմինար հանդիպում կազմակերպելու, մեր երեխաների հանդեպ հոգատար և համբերատար աշխատանք կատարելու համար: Հովհաննեսի մայրիկ Լիանա Սիմոնյան

  • Ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանը լիարժեք ստացել եմ։ Շատ տպավորված եմ և ևս մեկ անգամ համոզվեցի որ շատ ճիշտ ընտրություն եմ կատարել ձագուկիս համար։ Նարեկի մայրիկ Վիկտորիա Համբարձումյան:
  • Սեմինարի ընթացքում ներկայացրեցին երեխաների առօրյան՝ խաղերը, շփումները, հետաքրքիր միջադեպերը, պատասխանեցին յուրաքանչյուր ծնողի հետաքրքրող հարցերին, անդրադարձ կատարեցին նաև էլեկտրոնային հասցեների փոխանակման կարևորությանը։ Քննարկեցինք հետագա անելիքները, հանդես եկանք մեր առաջարկներով։ Ես՝ ինքս, շատ հիացած ու շնորհակալ եմ կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատակցից, իսկ Գոհարի ու Արմինեի եռանդի ու ջերմության անսահմանության մասին միշտ կարելի է խոսել ու խոսել։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Վանի մայրիկ Հերմինե Աթոյան;