Աշնանային պարտեզ

Ըստ ուսումնական օրացույցի՝ սեպտեմբերի 1-ից սկսվում է «Աշնանային պարտեզ» նախագիծը :
«Աշնանային պարտեզն» իր առանձնահատկություններն ունի՝ մրգերի և բանջարեղենի առատություն, տարբեր տեսակներ, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնահավաքություն, սերմնացան, ցորենացան, լավաշթխիկ, թթուդրիկ, պատրաստություն ձմռանը: Երեխաները սիրում են ամեն ինչ փորձել, շոշափել, ուսումնասիրել, համտեսել: Բազում հարցերի պատասխաններ սաները նախակրթարանում ստանում են իրենց գործունեության արդյունքում: 
Թթու դնելուց առաջ խանութից գնում են մթերքը, կշռում,տարբերակում գույները, հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը:
Շատ հետաքրքիր աշխատանք է սերմ հավաքելը:

Շարունակել կարդալ “Աշնանային պարտեզ”

Նախադպրոցական կրթություն. կարգեր

Նախադպրոցական կրթության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային կրթական ծրագրի բաղկացուցիչն է:
Նախակրթարանը գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով:
Նախակրթարանն իրականացնում է նախադպրոցականի (այսուհետև՝ սան) խնամք, զարգացում, ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում: 

Կրթահամալիրի նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում

Շարունակել կարդալ “Նախադպրոցական կրթություն. կարգեր”

Սեպտեմբեր ամսվա օրացույց

 Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր
Նախակրթարանների 2020-2021թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ

Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։

  • Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ:
  • Ամսվա վերջին շաբաթ`ծնողական ակումբ : Ծնողական ակումբ-սեմինարներն այսուհետ կվարեն ծնողները՝ նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։
  • Ամեն երկուշաբթի և հինգշաբթի` ժամը 13:30-14:30, դաստիարակների սեմինարներ:

Սեպտեմբեր

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա օրացույց”

Արտակարգ ամառվա արտակարգ լողափ

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները մայիսի 18-ից գործում են հետևյալ աշխատակարգով։

Խմբերի քանակը՝ մինչև 5 սանի դեպքում խմբում աշխատում է մեկ դաստիարակ, իսկ ավելիի դեպքում՝ 2: Սաների թիվը խմբում՝ առավելագույնը 10-12։ Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։ 

Շարունակել կարդալ “Արտակարգ ամառվա արտակարգ լողափ”

Սեպտեմբեր

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր”