Հունիսյան հաշվետվություն

Հավեսի հունիսը իր մեկնարկից մինչ այսօր հակաբացիլ գործունեությունների իրագործման հաղթարշավ է իրականացնում ընդեմ համավարակի, անգործության և շոգի։ Ստուգատեսներ, ճամփորդություններ, քանդակագործության փառատոն , Բանգլադեշյան պլեներ, ծեսեր ու տոն, որ ամեն օր ուրախ լողափում է։ Արդեն սաների հետ հունիսմեկյան հրճվանքն ենք ապրել` ծիրանաթափ, լող , քանդակ , մարզական խաղեր, բացօթյա նախաճաշ, փրփրատոն, ընդհանուր առավոտյան պարապմունք , երգուսուցում ` էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը։

Հունիսմեկյան հրճվանք `Հակաբացիլ Կոմիտաս

Շարունակել կարդալ “Հունիսյան հաշվետվություն”

Այլընտրանքային նկարչություն փուչիկով

Բանգլադեշյան պլեների շրջանակներում այլընտրանքային նկարչություն իրականացրեցինք, փուչիկի մեջ գունանյութ լցրեցինք ու սեղմելով այն նկարեցինք սրտի ուզածը` 《Ամպն ու սարը》,《 Արև, արև 》երգելով մի լավ գունավորվեցինք ։ Ա՜յ քեզ հավես գործունեություն գլաքարերին նստած։

Շարունակել կարդալ “Այլընտրանքային նկարչություն փուչիկով”

Ջուրն ու սպունգը

Մարզական խաղերը ամեն օր են պարտեզում` սկսում ենք նախավարժանքով և լիցքային վարժություններով։ Փերձեցինք օղակախաղ խաղալ , օղակը փոխանցել ընկերոջը առանց շրջանը կտրելու և ձեռքը թողնելու։ Փորձարարական խաղ ստացվեց, քանի որ ոչ բոլորն էին միանգամից մեթոդը վերցնում։ Նաև ջուրը սպունգով թասից թաս տեղափոխման մրցույթը հավես ստացվեց։ Ամառային լողափում իմացումի հրճվանքը ուրախության ճիչերով է լինում։

Կծածն ու չկծածը

Նախաճաչին մանր խնձորներն այնքան շատ են լինում, որ ցանկացած գործունեության նյութ կարող են լինել։ Ափսեյիեջ կծած ու չկծածը խառնվել էին իրար, մենք էլ փորձեցինք թիվ ու հաշիվ անել, շատ ու քիչ։ Բա 1֊10 հաշվելն ու հետհաշվարկը՜ հանաք գործ չէ, տեսեք ինչքան բանիմաց են։

Շարունակել կարդալ “Կծածն ու չկծածը”

Լողափին

Առավոտյան ընդհանուր պարապմունքը բակում շատ կարևոր է։ 5֊6 տարեկանների խումբը հավեսով , միասին, համերաշխ, տարատարիք իրականացնում է ընդհանուր գործունեություն։ Մարմնակրթություն, հակաբացիլ երգ ու պար, ծափխաղեր

Շարունակել կարդալ “Լողափին”

Ուրախ լողափ

Լողավազանը միշտ լիքն է ուրախության ճիչերով, ամեն օր սաներն ավելի են զարմացնում իրենց հմտություններով։ Արդեն մեծացել են մի քիչ , կարող են միջին խորության լողավազանում լողալ։ Բարձր աստիճաններով բարձրանալն արդեն փորձություն է նրանց համար։

Ծիրանաթափ

Բակի ծիրանենիների առատ բերքը ուրախացնում է սաներին, ամեն մի հատ ծիրանի ընկնելուց վազում ու վերցնում են, ախորժակով ուտում։ Ուրախ ճիչերի և շիրոտ մատների տոն բերեց ծիրանաթափը։

Շարունակել կարդալ “Ծիրանաթափ”