Հաշվետվություն սեպտեմբեր

Մեղրագովքով նոր ուսումնական տարվա մեկնարկը շատ հավեսով ու տարբերվող սկիզբ էր։

Նոր սաների մուտքով , ինքնուրույնանալով , ներառվելով իրար հետ բարևախաղ ծանոթացումով սկսում են տարատեսակ գործունեություններ։ Նախաճաշը բակում, մարզական առավոտյան ընդհանուր պարապմունք, երգուսուցում, գլգլան ինքնագլորներ , քնի ծես ու թափառումներ` այս հավես գործունեություններով է , որ տարբերվող մանկավարժությամբ կրթահամալիրը յուրահատուկ է։

Մեղվածես սեպտեմբերի 1-ին

Կրթական շքերթ

Կավագործություն

Օրը նախակրթարանում

Բնագիտական փորձեր

Մարզախաղեր ու հրճվանք

Մուտք խաղալիքով

Նոր սեբաստացիներ

Այց ջերմոց-լաբորատորիա

Բարձունքի հաղթահարում

Ճաշացանկ26.09֊30.09

Երկուշաբթի 26.09

  • Նախաճաշ՝ միրգ, ձու կարագ, պանիր, հաց
  • Ճաշ՝ վարունգ, լոլիկ, հավով վերմիշելով ապուր, հաց, պանիր
  • Հետճաշիկ՝ մածուն, հնդկաձավարով փլավ, հաց, վարունգ

Շարունակել կարդալ “Ճաշացանկ26.09֊30.09”

Ինչպես ուրախանալ սոդայով ու քացախով

Ամենասովորական կենցաղային մթերքներով բնագիտական փորձ  ստանալը ամենահեշտն է։  Սոդա,  քացախ, գույներ `  այ քեզ հրճվա՜նք, ոնց են ուրախանում սաները։

Շարունակել կարդալ “Ինչպես ուրախանալ սոդայով ու քացախով”

Կենդանասերները ուրախանում են

Նոր  լացկան սեբաստացիների  ակտիվ շրջանն է,  բայց արի ու տես , որ տարբոր  հետաքրքրություններ ունեն։  Մի  բան հասկացանք պարզ`  բոլոր  սաներին էլ հետաքրքրեց կենդանիների մասին պատմությունները ։ Իսկ մենահավես  պատճռներից մեկը նրանց Ջերմոց֊լաբսրտորիա  տանելն էր։ Շարունակել կարդալ “Կենդանասերները ուրախանում են”

Մարզախաղեր ու հրճվանք

Խմբում լացկան  ու  մամային կանչող սաների  ուշադրությունը շեղելու հաջողված մեթոդը խաղն է, կլինի խաղալիքներով,  ձեռքի տակ եղած գույքով, թե`  մարզագույքով։ Շարունակել կարդալ “Մարզախաղեր ու հրճվանք”

Ինչով են զբաղված սաները պարտեզում

Անչափ հետաքրքիր է դիտարկել մեր ինքնուևույնիկներին։ Առանց մայրիկից լացով բաժանվելով, խումբ են մտնում, ինքնուրույն հանում կոշիկները, լվացվում, սպասքադրում սեղանը, բացում անկողինը, շշմելու աատիճան հմուտ վաիում ինքնագլորները, հետն էլ սովորեցնում են ընկերներին։

Այսպիսի հագեցած ու հավես օր են անցկացնում մեի սաները պարտեզում։

Ֆիլմը` Գոհար Հարությունյանի։

Կրթական շքերթ

Օրը` սեպտեմբերի 5

Ժամը 11.00

Վայրը`  Հյուսիսային դպրոցի  ներքին բակ

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, այլք։

Թեման` Ծեփախաղեր,  մատիկախաղ,  գունախաղ։

Ընթացքը` բակում սաները խմորախաղերով կծեփեն պատկերներ,  գույնների խառնուրդ ու տեխբոլոգիա  կիրականացնեն։ Իսկ գործունեությունը  կամփոփեն ջրախաղերով և  չլմփոցներով, աշնանային լողափը ամենասիրունն է ։

Անհրաժեշտ իրերն են` ալյուրով, աղով   պատրաստած  պինդ  խմոր,  սննդային  ներկ, լողի  պարագաներ։

Նպատակը`  զարգացնել  մոտորիկան,  թիմում աշխատելու կարողություն, ծեփելու,  գունընկալման  հմտությունների  զարգացում։

Խնդիրները`  խոսքային խնդիրների զարգացում  խաղի միջոցով, մեծ ու փոքր իրար սովորեցնելով։

Պատասխանատուներ`  Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան,  Սոնա Կարապետյան, Լուսինե Հովհաննիսյան։