Խաղողածեսի նախագիծ

Անվանումը՝ «Քաղենք խաղողը, լցնենք կողովը» ուսումնական նախագիծ

Օրը ` օգոստոսի 14

Վայրը` Հյուսիսային դպրոցի բակ

Ծեսի պատասխանատու Արմենուհի Սոկրատունի

Պատասխանատու դաստիարակներ Լիլիթ Ղազարյան, Լուսինե Հովհաննիսյան, Սոնա Կարապետյան

Մասնակիցներ` դաստիարակներ, 2֊4 տարեկաններ։

Նպատակն ու խնդիրները`

  • Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, գույներին, համերին, ուսումնասիրել կորիզները, համեմատել մեծ և փոքր կորիզները։
  • Խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում

Նախապատրաստական փուլ` սաների հետ զրուցում ենք խաղողի , նրա տեսակների մասին, ծնողների հետ նրանք շրջում են շուկաներում, խաղողի այգիներում, իրենց ձեռքով մի քանի տեսակ խաղող են քաղում , եկեղեցում օրհնվծ խաղսղը համտեսում։ Իսկ խմբում խաղողը ուսումնասիրում ենք , համեմատում, խաղեր խաղում, հաշվում, տեսակավսրում։

Երգացանկ՝

Մեղրածես, աշխատանքային նախագիծ

  • Օր՝ օգոստոս սեպտեմբեր

Ժամ՝ 11.00-12.00

Մասնակիցներ՝ նախակրթարանի խմբեր, հինգ տարեկաններ

Վայր՝ Հյուսիսային դպրոցի բակ֊ խմբասենյակ

Ծրագրի խնդիրները՝

  • Մեղվի մասին երգեր, ասիկներ, բանաստեղծություններ, հանելուկ-շուտասելուկ, հորինուկներ, պատմություններ, գովք
  • ամենամյա  Մեղրաքամի ծես.
  • իրականացնել օգոստոսին
  • համագործակցություն երաժիշտների և տեխնոլոգների հետ
  • Ստեղծել  մեղվիկների մուլյաժներ
  • Մեղրի համտես, համեմատում տարբեր տեսակների և գույնի մեղրները
  • Մեղվիկների խաղ և մրցույթ

Ծրագրում

  • Մեղուների երգը
  • Աթ․ Խնկոյան-Մեղու՝ ռիթմիկ խաղ
  • Մեղվի գովքը
  • Մեղրի գովք
  • Օրհնանքներ
  • Պար-Թամզարա
  • Մեղվախաղեր
  • Մեղրի համտես

Հուլիս ամսվա հաշվետվություն

Ամիսը սկսեցինք նախապատրաստվելով Վարդավառի ծեսին։

Սովորեցինք Վարդավառի երգերը, պատրաստեցինք պեչենիկներ։ Իսկ բուն վարդավառի ծեսին Հյուսիսային դպրոցի բակում խինդ ու հրճվանք էր, ծիսական երգն ու խաղիկ։ Վարդավառի ծեսն է , մեջտեղում ծիսական զարդարված ծառ, , խաչբուռ, տիկնիկ, որ դարձավ խմբի սաներից մեկը, համեղ պեչենիկներ։ Բայց մի կարևոր բան կնշեմ առանձնահատուկ` սաների անհամբեր ջրվելու ցանկությունը, տարբեր չափերի դույլեր ու ջրային խաղալիքներով պատրաստված են եկել։

Ամբողջ ամիսը բուռն էր տարատեսակ գործունեությամբ` այլընտրանքային նկարչություն, մարզական խաղեր, հակաբացիլ կոմիտասյան երգ ու չլմփոց, պղպջակախաղ ու փրփրախաղ, կինետիկ ավազով նկարչություն և խոհանոցային գործունեություն։

Հուլիս ամսվա աշխատանքային նախագիծ

                               Ճաշացանկ 17.07֊31.07

Ծիրանածես

Ամառային պարտեզ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Լողի ժամատախտակ

 Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր

Շարունակել կարդալ “Հուլիս ամսվա աշխատանքային նախագիծ”

Design a site like this with WordPress.com
Get started