Ինչ կա դդմի մեջ

Մի դդում կտրեցինք ու  սկսեցինք հերթով հետազոտել խոշորացույցով։ Մեկը սերմերը  գտավ, մյուսը` մազիկներ, մեկն  էլ`  ինչ֊որ  անհասկանալի պատկերներ։ Դե փոքրերի  երևակայությունը անվիճելի է ,  հազար ու մի բան կգտնեն մեջը։  Հոտ քաշեցինք, գույն ու համը քննարկեցինք ու վերջում համով թխվածք պատրաստեցինք դդումով։ Շատ անուշ էր  բուրում։ Շարունակել կարդալ “Ինչ կա դդմի մեջ”

Դդմով շա՜տ համեղ թխիկ

Դդումն ուսումնասիրելուց հետո որոշեցինք մի համով թխիկ պատրաստել։ Արդեն սաները  գիտեն` ալյուր, ձու, շաքար, կարագ , վանիլ խառնենք իրար, կստանանք համով քաղցրեղեն Այս անգամ քերած դդումը խառնեցինք այդ զանգվածին,  դրեցինք ջեռոցն ու տա֊ դա֊դա֊դա՜մ ` այ քեզ  անուշ քաղցրեղեն։ Շարունակել կարդալ “Դդմով շա՜տ համեղ թխիկ”

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ”

Հունվար ամսվա հաշվետվություն

Ազգագրական փառատոոնին նախակրթարանը  ազգային երգ-պարով, խաղով, ընտանեկան դպրոցով ներկայացավ։ 

Սաներն ամենից շատ սիրում են ազգային խաղերը, ընթացքում իրենց երևակայությունն են բերում` խնոցի֊հարոցի խաղը դարձավ Չինգաչունգ։ Շարունակել կարդալ “Հունվար ամսվա հաշվետվություն”

Կպչուն բամբակ

Բամբակը շատ կպչուն էր  դարձել այսօր,  որովհետև շնչառական վարժության արդյունքում կպել էր հյութի ձողիկից։ Այնքան  հավեսով էին խաղում սաները, որ  մի ամբողջ  բամբակի կույտ  ձողիկով տեղափոխեցին  սեղանի վրայից  բաժակի  մեջ։

Շարունակել կարդալ “Կպչուն բամբակ”

Ձեռք փուչիկը

Այս շաբաթ  մեր  բնագիտական բոլոր փորձերը շատ զվարճալի խաղի վերածվեցին։ Ընտրեցինք այնպիսի փորձեր,  որոնք կհռտաքրքրեին սաներին,  օրինակ հյութի ձողիկով , փուչիկով ,  բժշկական ձեռնոցով մի շատ զվարճալի  կերպարի ստանալը։ Թոքերից մղվող օդը անցնում էր  ձողի միջով ու  ձեռնոցը  հերթով բարևում էր  բոլորին։

Իսկ սովորական փուչիկը մագնիսանում էր  մազերի շփումից ու քաշում  թղթե  կույտը։ Ա՜յ  քեզ զարմանալի փուչիկ։

Շարունակել կարդալ “Ձեռք փուչիկը”

Հե՜յ ջան ղափամա

Ամենաշքեղ, ամենասիրուն, ամենահամով֊հոտով դդումին ասում ենք ջա՜ն։
Մեղրով, չիր ու չամիչով, յուղով, բրնձով ավանդական ղափաման համեմեցինք ազգային երգով ու դդմագովքով։
Դդումը փորեցինք, սերմերը հանեցինք, պատերը յուղ արեցինք ու լցոնեցինք ։ Ի՜նչ բուրմունք է խոհանոցում, համեցեք դդմահամտեսի։

Շարունակել կարդալ “Հե՜յ ջան ղափամա”