Հուլիս ամսվա հաշվետվություն

Ամռան ամենաուժեղ տապը՝  41-42 ջերմաստիճանին  Հյուսիսի  բակը  լեցուն էր  պարտեզի սաների  ճիչերով, ուրախությամբ, խաղերով, չլմփոցներով։  Ամեն օր  սաներն առավոտ  վաղ  զգեստափոխվում  են,   բացում  լողավազանը,   ցանցով  մաքրում,  կարգի  բերում լողափը,  ջրում գլաքարերը։  Նախաճաշը  բակում, գործունեության կազմակերպումը բակում, լող, քնի կազմակերպում, ինքնակազմակերպում,  խաղ, տուն ճանապարհում՝  այս ամենը բակում  ամռան տապին ազատ ու հակաբացիլ միջավայրում  օրվա  կազմակերպում։
Շարունակել կարդալ “Հուլիս ամսվա հաշվետվություն”

Լողափնյա խաղեր

Լողափնյա խաղերն ու լողն ամեն օր  են, առանց  դրանց  իրականության  լողափը   լողափ  չի։ Խաղեր, որոնք միտված  են զարգացնելու  սանի ուշադրությունը, երևակայությունը, արագ կողմնորոշելու հատկությունը,  թիմով աշխատելու կարողությունը։

Մի բաժակ ջուր
Որսա լեգոները
Թասից թաս ոտքերով
Լողափի  հավեսն ուրիշ  է

Լողափի հավեսն ուրիշն է

Մեր  լողափում  այնքան հավես  է օրն անցնում, որ  ամեն օր մի տարբերվող խաղեր  են ծնվում ինքնին։  Թիմային կա զույգով  խա երը  շատ  արդյունավետ  են կազմակերպվում, սաներից յաւրաքանչյուրը  շատ  լրջորեն և  պատասխանատվորեն  են մոտենում, ինչպես օրինակ շատ  զգուշորեն արգելակներն անցնել,  զգոնությունը մեծացնել, օգնել  ընկերոջը։

Շարունակել կարդալ “Լողափի հավեսն ուրիշն է”

2021-2022 ուս․ տարվա ամփոփում

2021-2022 ուսումնական տարում աշխատել եմ Հյուսիսային դպրոց-պարտեզում 2-5 տարեկանների խնամքի և  զարգացման խմբում։
Ուսումնական բլոգ՝  Արմինե Եղիազարյան
2021-2022  ուս․ տարվա նախակրթարանի կարգեր
2021-2022  ուս․ տարվա նախակրթարանի օրացույց
Գարնանային պարտեզ
Ամառային պարտեզ
Աշնանային պարտեզ
Ձմեռային պարտեզ

Շարունակել կարդալ “2021-2022 ուս․ տարվա ամփոփում”

Լողափնյա զարգացնող խաղեր

Ջրախաղերը  ամենահավես ու կարևոր խաղերն են սանի  ամառային  պարտեզի  կազմակերպման ընթացքում։  Ամենահասարակ  մեզ  շրջապատող  իրերով  էլ լարելի  է խաղը  ավելի  հետաքրքիր դարձնել։ Թասի մեջ  ջուր  լցրեցինք , տարբեր  չափսի  լեգոներ առանձնացրեցինք  ու  սկսեցինք  որսալ լեգոները  տարբեր մեթոդներով`  գդալներով, փայտիկով ,  լվացքի ամրակով։ Մոտորիկան զարգացնող ընտիր  խաղ է։

Շարունակել կարդալ “Լողափնյա զարգացնող խաղեր”

Լողափում օրն այսպիսին է միշտ

Վարդավառի  ծեսին ենք  նախապատրաատվում`  երգում ենք, խաղ֊թատրոնով բակը  լցնում  ուրախության ու  ծիսական հնչյուններով։ Իսկ  լողն  անպայման է,  ով ինչ  լողի  թևիկ ու  օղակ ունի,  հագնում  ու նետվում է  ջուրը։  Բա ամառվա տապին էլ  ո՞նց  դիմանաք,   լողավազանի զուլալ  ու  հայելային ջուրը  իր  մոտ  է կանչում։

Շարունակել կարդալ “Լողափում օրն այսպիսին է միշտ”

Մի բաժակ ջուր

Ամառային լողափի  ամենօևյա խաղերը ջրի  մասին են,  ջրային  չլմփոցներով ։ Ցանկացած խաղ  միտված է  զարգացնելու սանի  ուշադրությունը ,  արագությունը ,  խմբով կա  զույգով  աշխատելու  կարողության  զարգացմանը, ինչպես  նաև   խոսքի  զարգացմանը։  Դե  ֆիզիկական կարողության զաչգացումն  ինքնին  արդեն տեսանելի  է։  Ամցնել  օղակի  վրայով,  կռանալ  պարանի տակով այնպես , որ  բաժակի  ջուրը  չթափվի,  լինել ուշադիր ու  արագաշարժ`  այ թե  ինչպիսի  խաղ  ունեցանք  շաբաթվա  վերջում։  Ի՜նչ  հավես է  լողափին։

Շարունակել կարդալ “Մի բաժակ ջուր”

Ճաշացանկ 04֊08. Հուլիս

  • 04.07
  • Նախաճաշ
  • Միրգ,բրնձով շիլա,հաց, պանիր
  • Ճաշ
  • Վարունգ,պղպեղ,լոլիկ,հաց, պանիր
  • Հավով, վերմիշելով ապուր
  • Հետճաշիկ
  • Մածուն,հաց,բիսկվիթ
  • 06.07
  • Նախաճաշ
  • Միրգ,բիսկվիթ,պանիր հաց
  • Ճաշ
  • Պղպեղ,վարունգ,լոլիկ
  • Մսով,ոսպով ապուր,հաց,պանիր
  • Հետճաշիկ
  • Մածուն,մակարոնով փլավ, հաց
  • 07.07
  • Նախաճաշ
  • Միրգ,կոմպոտ,կաթնաշոռով գաթա,պանիր,հաց
  • Ճաշ
  • Վարունգ,լոլիկ,կաղամբ
  • Դդմիկով,մսով ապուր,հաց,պանիր
  • Հետճաշիկ
  • Բրնձով,գազարով փլով,հաց
  • 08.07
  • Նախաճաշ
  • Միրգ,հնդկաձավարով շիլա,հաց,պանիր
  • Ճաշ
  • Վարունգ,լոլիկ,մսով բորշչ,հաց,պանիր
  • Հետճաշիկ
  • Վերմիշելով փլավ,հաց,պանիր

Ծիրանատոն Հյուսիսում

Հյուսիսում  ծիրանիներն առատ բերք են տվել։ Ծառի  ճյուղերն  առատության  ծանրությունից խոնարհվել  են։ Սաների  հետ  սկսել  ենք  ծիրանաթափի  գործերով անցնել։ Ամեն օր  ծիրանի  հոտն ու  շիրան  խմբերում է, սաների  մատներին ու  շրթունքներին։ 5֊6  տարեկանների  հետ   մեզարը բռնեցինք( մեծ  պոլիէթիլեն  կամ  շոր, որին  հնում  մեզար  են ասել,  բերք ենք  թափ  տվել ),  լիքը  կարմրաթուշ  ծիրանները  սկսեն թափվել մեջը։ Ա՜յ  քեզ տոն ,  ուրախության  ճիչեր,  աշխույժություն։

Ծիրանաթափ

Ծիրանի  քաղցր  հյութ

Արևապաչիկ  չիր

Ծիրանով  թխվածք

Մեր հավաքած ծիրանից չիր պատրաստեցինք, ծիրանի հյութ, համեղ ու քաղցր թխվածք;