Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Հեղինակային մանկավարժություն․ ամենամյա 18-րդ հավաք
Աշնանային պարտեզ

Շարունակել կարդալ “Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ”

Աշնանային 18-րդ հավաքի նախագծեր

Աշնանային ամենամյա ստեղծագործական 18-րդ հավաք

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մասնակիցները՝ մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ

Տևողությունը՝ հոկտեմբերի 2-31

Հոկտեմբերի 5 ֊ին 11․00-12․00 Հեքիաթասաց մայրիկ- հայրիկ
Հոկտեմբերի 3֊ին, 10֊ին 11․00-12․00 Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ
Հոկտեմբերի 4, 6, 11֊ին 11․00-12․00 Իմ ինքնաշեն խաղալիքը
Հոկտեմբերի 21-ին, 10․30-12․30 Բարի լույս Ագարակ, Լավաշթխիկ
Հոկտեմբերի 11․00-12․00 Կանաչ անկյունի ստեղծում

Իմ ինքնաշեն խաղալիքը

Այ քեզ զարմանք ․ինչ  կատարվեց
Օրը՝  հոկտեմբեր  3, 19 23

Վայրը խմբասենյակ, բակ

Մասնակիցներ դաստիարակներ, սաներ , այլք։

Նպատակը`  տարբեր  կենցաղային իրերով, թափոններով , ամենատարբեր անհավանական ու անվտանգ  բնական երևույթներ ստանալն է, նաև  ինքնաշեն խաղի ստեղծումն է։

Խնդիրները` սաների  հետ  սովորական պարզ երևույթներ դիտարկելով, փորձարկելով , խոսք և հմտություններ զարգացնել , խմբային աշխատանքներում ներգրավել։

Արդյունքում սանը  կզարգացնի երևակայությունը, ստեղծականությունը, ինքնուրույն  հետազոտությամբ զբաղվելը։

Ֆիլմերը ` բլոգային և  օնլայն հարթակների հրապարակումով։

Սերմնացան, թաղարային տնկարան

Օրը՝  հոկտեմբերի
Վայրը՝ Հյուսիսային դպրոց- պարտեզ
Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարականեր Շարունակել կարդալ “Սերմնացան, թաղարային տնկարան”

Բարի լույս Ագարակ

Բարի լո՜ւյս, Ագարակ + լավաշթխիկ» ուսումնական նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի 21

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Ուսումնական ագարակ
Ժամը՝ 10։00-12:30:

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:
Նախագիծ՝ «Բարի լո՛ւյս, Ագարակ»

11:00-11:30-Ծիսական արարողություն՝ կենդանագովք»:

11:30-12:30-Ծիսական արարողություն՝«Լավաշթխիկ »: Շարունակել կարդալ “Բարի լույս Ագարակ”

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Իրականացման վայր՝ խմբասենյակ

Օրը` հոկտեմբեր

Ժամը` 11։00֊12։00

Վայրը ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Հյուսիսային դպրոց- պարտեզի նախակրթարան

Մասնակիցները՝ դաստիարակներ, սաներ, ծնող` Ավետիքի տատիկ

Նպատակը՝ Ընտանեկան խոհանոցը բերել խումբ, պատրաստել համեղություններ։

Խնդիրները՝

1.Տարածել ընտանեկան ուտեստները,

2.Զարգացնել խոհարական հմտությունները

3.Կշռել, հետազոտել, համտեսել, դիտարկել

Ընթացքը՝

Պատրաստելու ենք համեղ բուլկիներ

Արդյունքները` կհրապարակվեն բլոգում, ենթակայքում և սոց. ցանցերում։

Բաղադրատոմսը` ձու, ալյուր, շաքարավազ, կարագ, վանիլին։

Բարի ախորժակ։

Հեքիաթասաց հայրիկ- մայրիկ

Օրը` հոկտեմբերի

Ժամը` 11։00-12:00

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոց -պարտեզի 2_4 տարեկաններ, դաստիարակներ և ծնող` Նարե Արիստակեսյան

Նպատակը` ծնողին ներգրավել հեղինակային մանկավարժության կազմակաերպման գործընթացին որպես պատվիրատու, գործընկեր, որտեղ ծնողը հանդես կգա հեքիաթի ընթերցմամբ․ բեմական ներկայացումով։

Ընթացք` արդեն իսկ ընտրված հեքիաթը` «Չարի վերջը» ծնողը դերերով կներկայացնի սաներին։ Կլինեն հարց ու պատասխան և երևակայական թռիչքներ։

Դեպի Ագարակ հակաբացիլ Կոմիտասով

Վայր՝ Ուսումնական Ագարակ

Օր՝ սեպտեմբեր 26

Ժամ՝ 11:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց — պարտեզի 2 — 4 տարրեկաններ, դաստիարակներ, ծնողներ, հարզատներ և այլք

Ընթացք՝

  • 10:30` սովորողների մեկնումը երթուղայինով Հյուսիսային դորոցի բակից
  • Ժամանում Ագարակ՝ շրջայց
  • Կոմիտասյան երգերի կատարում
  • Ձիավարություն

Ծրագրում՝

  • Հինգ էծ
  • Ձիուկ
  • Կաքավիկ
  • Արևների շարք
  • Կոտ ու կես

Պարերգ՝

  • Թամզարա

Պար՝

  • Բուլուլ

Գնդակաորս

Մարզակն խաղերի տեմպի հետ  նաև սաների մոտ զարգանում է ուշադրությունը, կենտրոնացումը, թիմով  կամ զույգով խաղալու  ունակությունները։ Ամենահասարակ , պարզունակ խաղի մեջ զարգացում է տարատարիք խմբի համար։ Շատ բան պետք չէ`  գնդակ , բաժակ ու լի՜քը հավես։ Շարունակել կարդալ “Գնդակաորս”