Ածիկացան, սերմնացան

Զատկին ընդառաջ  ցորեն , ոսպ, սիսեռ ցանեցինք։ Բամբակ փռեցինք ափսեի մեջ, հատիկները լցրեցինք, ջրեցինք ու արևի տակ դրեցինք, որ արևի շողերից ձգվեն վե՜ր, ծլեն ու կանաչեն։ Չենք մոռացել ամենօրյա ջրելու , խնամքի մասին։

Շարունակել կարդալ “Ածիկացան, սերմնացան”

Սովորող֊սովորեցնող

Տարատարիք խմբերում սաներն արագ ռն սովորում, նաև սովորեցնում։ Ուսուցումն էլ կյանքով է` ինքնուրույնություն, ինքնասպասարկում, խոսքի զարգացում, խմբում ներառում։ Աֆինան էլ այնքան արագ է սովորում ամեն ինչ, իսկ սաներից յուրաքանչյուրն էլ իրեն ուսուցիչ է համարում, նաև պարտավոություն են  նախաձեռնել Աֆինայի խմբում ներառվելու գործում։ Շարունակել կարդալ “Սովորող֊սովորեցնող”

Մարտ ամսվա ամփոփում

Մարտն եկավ իր սիրուն ու գունեղ գործունեություններով, արևոտ ու տաք , կայծակնառատ ու ծիածանոտ, ամպրոպով ու բարակ անձրևով։ Իրար հետևից շա՜տ սիրուն աշխատանքներ են կատարում մեր սաները ։ Ձոն նախագիծն ենք սկսել , շուտով իր ամփոփումը կունենա ցուցահանդեսով։ Համագործակցում ենք տեխնոլոգ Տաթև Աթոյանի հետ և Քանդակի դպրոցի ուսուցիչ Ալիսի հետ։

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա ամփոփում”

Թաղարային ծաղկանոցը պատրաստ է

Ձոն նախագծի շրջանակներում փոքրիկ թաղարներով բույսեր տնկեցինք։ Բույսերի բազմացումը սկսեցինք ընկեր Անժելայի հետ, բույսերի կտրոնները դրեցինք ջրի մեջ, արմատակալեց , հիմա էլ  տնկում ենք հողի մեջ։ Փոքրիկ բահով հող լցրեցինք թաղարի մեջ, բույսը դրեցինք հողն ու  ջրեցինք։ Այնքան ոգևոևված, համախմբված աշխատեցին,  որ անչափ գոհ էին իրենց աշխատանքից ։ Այդ թաղարները  նույնպես մայրիկների համար են ստեղծված։ Շարունակել կարդալ “Թաղարային ծաղկանոցը պատրաստ է”

Պարտեզի բակը խոշորացույցի տակ

Հողն այնքան է տաքացել, որ  նրա տակ ապրող ամեն ինչ դուրս է եկել արևի տակ` ծիլ ու ծողիկ, որդ ու միջատ։ Ծառերն էլ սկսել են բողբոջներ ու մանր կանաչ ծիլեր տալ։ 2֊4 տարեկան սանի համար լիքը ուսումնասիրման առարկա կա բակում, դե մենք էլ խոշորացույցներն առանք ու անցանք գործի։

Շարունակել կարդալ “Պարտեզի բակը խոշորացույցի տակ”

Արիանայի ծննդյան ծեսը

Ծննդյան ծեսերին ժամանակն ավելի ուրախ ու արագ է ընթանում, ուզում են ամեն ինչ արագ անել , որ համով  ու տնական խմորեղենը համտեսեն։ Բայց լավ գիտեն, որ առանց երգ ու խաղի ծես չի լինում։ Ազգային երգ, խաղ, բակային խաղ, մաղթանքներ , հետո նոր համով տորթիկ։ Ամենասիրուն ու հեքիաթային մաղթանքներից առանձնացավ Նեյայի ցանկությունը.

֊ Ես Արիանայի  շորիկն եմ սիրում, ես դրանից եմ ուզում։ Շարունակել կարդալ “Արիանայի ծննդյան ծեսը”

Մեր սիրուն բակը

Արևոտ , տա՜ք մարտ ամիս է,  խմբում նստելու հավես չկա։ Արագ նախաճաշեցինք, ինքնուրույն սաները հագնվեցին, իրար օգնելով, զրուցելով , իրենց ինքնուրույն կոշիկ հագնելու կարողությունները ցուցադրելով, արագություն զարգացնելով։ Շարունակել կարդալ “Մեր սիրուն բակը”

Այլընտրանքային նկարչություն

Նկարելը մի սիրելի զբաղմունք է սաների համար, նկարում են ոչ միայն մատիտով, այլև դաջել ցանկացած  պարագայով, կլինի մատիկներով,  պատառաքաղով, փայտիկով  կամ այն ամենով ինչ  երեխայի մտքին կգա։ Կարևորը  գույների հրավառությունն է, այն ինչը թղթին է հանձնվում, անպայման մայրիկների համար է, նրանց մասին է։ Ի՜նչ  հրաշալի ծաղկաշար են ստացել սաները , խնամքով թուղթը փայփայում են , ոի ծալքեր չառաջանա, որ մայրիկները անպայման հավանեն ու ոգևորեն նրանց։ Շարունակել կարդալ “Այլընտրանքային նկարչություն”

Խնամում են բույսերը

Ընկեր Անժելայի հետ շրջեցինք դպրոցում և թաղարային բույսերը խնամեցինք` ջրեցինք, չորացած տերևները հեռացրեցինք ու կտրոններ առանձացրեցինք։ Միասին, համերաշխ, սիրով աշխատեցինք ու միաջավայրի խնամքը ամփոփեցինք։ Շարունակել կարդալ “Խնամում են բույսերը”

Արի խաղանք

Գեղարվեստի դպրոցի Artասահմանում կկայանա «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփիչ ցուցադրությունը։

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ, ծնողներ, այլք։

Ծրագրում՝

Շարունակել կարդալ “Արի խաղանք”