Երգում է 《Նռանե 》դաստիարկների խումբը

Նռանե  համույթը մի փոքր փոփոխել է  սեմինարի  անցկացման ֆորմատը։ Երգում ենք ու ճկույթ֊ճկույթի բռնած շորորում։ Իմպրովիզներ լինում են , երբեմն էլ մի փոքր  ակտիվանում շարժումները, բայց  սիրելի ֆորմատ է, բոլորիս  ոգևորել է։

Պարում ենք ու երգում  ենք 《Մեր տան իտև》սիրուն ու շորոր մի կատարում։

Շարունակել կարդալ “Երգում է 《Նռանե 》դաստիարկների խումբը”

Հարթակում ծնողն է

Վայրը` Հյուսիսային դպրոց-պարտեզ, Արտասահման

Օրը` 22 նոյեմբերի ժամը 13։30

Մասնակիցներ` կրթահամալիրի ծնողներ, դաստիարակներ, հյուրեր։

Այս անգամ ծնողական սեմինարը կազմակերպվում է Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի ծնող, կլինիկական հոգեբան, iLs թերապիստ Հռիփսիմե Աղաջանյանի հրավերով։

Պատասխանատու ` Անուշ Ավետիսյան, Սոնա Կարապետյան, Գոհար Հարությունյան, Արմինե Եղիազարյան։

Սեմինարի անվանում՝ Դաստիարակություն, թե ժամանակակից սխալներ

Համառոտ նկարագիր՝ Հանդիպման ընթացքում ներկայացվելու է դաստիարակության տարբեր մոտեցումները, սխալները, բացթողումները(վաղ զարգացում, մուլտֆիլմ,պատիժ,վարք ու խոսքի հետ կապված դժվարություններ),որոնք խոչընդոտում են երեխայի մտավոր ու հոգեբանական առողջ զարգացմանը։
Այնուհետեվ մի քանի խաղ-,վարժություններ,որոնք գործնականում կօգնեն հասկանալ ու գիտակցել ծնողի բացթողումները,անհանգստությունները ու մոտեցումները դաստիարակության հարցում։

Նպատակը՝ Հանդիպման նպատակն է վերանայել ու հասկանալ ,թե որն է ձեր դաստիարակության փիլիսոփայությունը։

Ֆեսբյուքյան հրավեր՝ https://fb.me/e/2Ou8smdZg

Մարզական և բուսասեր ծնողների հետ

Չնայած ձյունոտ և թաց եղանակին, Հյուսիսի ծնողական համայնքը նորից միասին է։ Անուշ Թորոսյանի և Անժելա Բլեյանի նախագծերով օրը սկսեցինք Մայր դպրոցի մարզասրահից։ Վազք, թռիչ բատուտից, գլուխկոնծիներ, էստաֆետային խաղեր, թենիս, հետո արդեն հեծանվավարություն բակում։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերները Լուսինե Հովհաննիսյանից։

Մուտք թատրոն

Երևի հիմա կմտածեք , որ թատրոնում աշխատանքի եմ անցել կամ մի փոքրիկ դեր ունեմ խաղալու։ Ը՜մ, կարելի է և այդպես մտածել, քանի որ թատրոնում` կյանքում կարևոր է խոսքի կուլտուրան իր բոլոր շերտերով, ապա այո’, ես թատրոնում սկսում եմ խոսքից։ Ինչպես խոսել , ինչպիսի վարժություններով մերսել բերանի ողջ մկանային համակարգը, ինչպես նյարդային նոպայից հանգիստ խարիսխ գցել խաղաղ օվկիանոսում և ինքնավստահ խոսել։ Խոսել խմբում սաների մոտ, ծնողների, ընտանիքի անդամների, հանրության , կարևոր իվենթների , ղեկավարի հետ ։ Չկարծե’ք հեշտ է, անգամ ամենապարզ թվացող թեմաների շուրջ կարելի է շփոթության մեջ ընկնել և տգեղ իրավիճակում հայտնվել խոսքի ոչ ճիշտ մատուցման պատճառով։ Ինչպես խոսել չգոռալով , որ 300քառ.մ տարածքում ձայնդ լսվի բոլոր անկյուններում կամ խոսել գեղեցիկ, ոչ քաղքենի բառապաշարով, այլ հավես ու կյանքից , կյանքով լցված բառերով։

Շարունակել կարդալ “Մուտք թատրոն”

Մարզական սեմինար ծնողական համայնքի հետ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի ծնողներ, սաներ

Պատասխանատու՝  Անուշ Թորոսյան, Հրայր Հովհաննիսյան

Մարզադպրոցի պատասխանատու`

Միքայել Ղազարյան

Վայրը`Մայր դպրոցի մարմնամարզության սրահ

Օրը ՝ 20․02․2021

Ժամը՝ 11։00-13:00

Մարզական հանդերձանքը`

Մարզահագուստ, մարզակոշիկ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ
  • Ցատկապարան

Ընթացքը՝

  • Շարային վարժություններ
  • Նախավարժանք՝ քայլք ոտնաթաթերի, կրունկների վրա, քայլք կիսանստած, թեթև վազք, շնչառական վարժություններ
  • Պարանոցի, ուսագոտու, կոնքի, մեջքի պտույտներ
  • Օղակի պտտում՝ տեղում և ընթացքով
  • Ցատկեր ցատկապարանով
  • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծիներ առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում  թեքում առաջ 
  • Վարժություններ բատուտի վրա:
  • Մարզական խաղեր:

Նկարագրություն

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի և կանգնում ոտքերը լայն բացված։Առաջին կանգնած մասնակիցը գնդակը գլորում է մինչև շարքի վերջ։ Վերջում կանգնած մասնակիցը գնդակը բռնում է և վազում առջև, այդպես խաղում են մինչև շարքի ավարտը ։ Հաղթում է այն թիմն, որն ավելի արագ և ճկուն է խաղում։

Ծնողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:

Հեծանվավարություն`

Հեծանիվ վարելիս պետք է հիշել.

  • չի կարելի այն վարել երթեւեկության հակառակ ուղղությամբ
  • խստորեն պահպանել աջ կողմում մնալու կանոնը
  • ձեր մտադրությունների մասին (թեքվել, կանգնել, առաջ անցնել եւ այլն) պետք է նախապես զգուշացնել մյուս վարորդներին
  • չսահելու համար կտրուկ չարգելակել
  • ուշադիր լինել հետիոտների նկատմամբ, որոնք հաճախ ցանկանում են փողոցն անցնել ամենաանսպասելի ու վտանգավոր վայրերում
  • ուշադիր լինել ավտոմեքենանների վարորդների նկատմամբ, քանի որ վազանց կատարելիս մեքենան կարող է ուժեղ օդային ալիք բարձրացնել, որի հետեւանքով դուք կարող եք կորցնել հավասարակշռությունն ու ընկնել
  • եթե մի քանի հոգով եք, ապա պետք է շարժվել մեկը մյուսի հետեւից
  • երեկոյան ժամերին պետք է հագնել վառ գույնի հագուստ եւ հետեւել, որ հեծանվի լույսն անդրադարձնող դետալները կատարյալ մաքուր լինեն
  • պայուսակներն ու փաթեթները տեղադրել միայն բեռների համար նախատեսված տեղում
  • կատարել ճանապարհային նշանների պահանջները
  • ուրիշներին բուքսիրի չվերցնել, ոչ էլ խնդրել, որ ուրիշները ձեզ վերցնեն
  • արագության մրցարշավներ չկազմակերպել
  • շփվող դետալները մշտապես պատել յուղով
  • փողոցում տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսանքի մեջ մյուսներից անվտանգ հեռավորություն պահպանել
  • ավազով, սառույցով, ձյունով պատված կամ դժվար ճանապարհներին արագությունը նվազեցնել։

Ծնողական հավաք-սեմինար

Oր՝ դեկտեմբերի 19

Ժամ՝ 11։00֊12։00

Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարան

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների ծնողներ

Պատասխանատու՝ Անուշ, Լուսինե, Գոհար, Արմինե

Նպատակ՝

  • Ամանորյա ծեսի քննարկում
  • Ձմեռ պապիկի այցի և նվերների քննարկում
  • Ծանոթացում Ամանորյա ծեսին Ջուլի Ղազարյանի հետ։
  • Չարխափանների պատրաստում
  • Հյուրասիրություն, պասուց տոլմայի համտեսում։

Սեմինար֊հավաքը կանցկացնենք արտակարգ ռեժիմի կանոնները պահպանելով։