Թումանյանական օրեր նախակրթարանում

Նախագծի տևողությունը ՝ փետրվարի 1-19
Անցկացման վայրը՝ պարտեզ, ընտանիք
Մասնակիցներ՝ 2-4տարեկաններ, դաստիարակներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործություններ ծանոթացումը խաղի, թատրոնի, հաշվերգերի միջոցով, ծեփելով, նկարելով, երևակայելով, ինքնակազմակերպման ընթացքում ստեղծագործելով, հեքիաթների խառնաշփոթ ստեղծելով։ Այստեղ սանը հնարավորություն կունենա հեքիաթը կամ բանաստեղծությունը իր տեսանկյունից շարադրել, երևակայել։ Այն նպաստում է ստեղծագործական մտքի վերելքին։
Խմբում ստեղծում ենք թատրոն, մանեկեն մատիկների համար, տեխնոլոգիական աշխատանքը սանին տալիս է հերոսներին իր մոտեցմամբ ստեղծել։
Ցանկացած գործունեության ընթացքում ներգրավել ծնողին, ընտանիքի այլ անդամի։
օգտագործել երաժշտակն գործիքներ, շրխկաններ։
Ընտանեկան ճամփորդությքուններ կազմակերպել, թատրոն այցելել, տանը հեքիաթ բեմադրել կամ հեքիաթի ընթերցում։

Նախատեսվում են ընտանեկան ուսումնական ճամփորդություններ՝

  • Թումանյանի տիկնիկային թատրոն
  • Թումոյի այգի(ընտանեկան նախագիծ)

Թումանյանական ստեղծագործությունների ցանկ

Արդյունքում՝ սանը ակտիվ գործունեություններին կներառվի թեկուզ իր խաղով , խաղալիքով, բլբլոցով, կծանոթանա Թումանյան պապիկի ստեղծագործություններին, երաժշտական խաղ- հաշվերգերով, ծափով, դոփերով, ծեփելով, ստեղծագործելով։
Նախագծի ամփոփումը բլոգում պատումի, տեսանյութի տեսքով։

Տյառընդառաջի ծեսը նախակրթարանում

Օրը՝ փետրվարի 14
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի հարավային բակ
Սկիզբը՝ 11.00
Մասնակիցներ՝ տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ

Նախորոք խմբում ծիսական խոհանոցից անմահական հալվա ու փոխինդ ենք պատրաստում։ Զարդարում ենք ծիսական ծառը, հարսանեկան տիկնիկներ ենք պատրաստում, տարոսիկներ ձևավորում։
Բակում կրակ ենք վառում, կրակի շուրջ ձեռք-ձեռքի բռնած շուրջպար բռնում, երգում ենք, ազգային խաղեր խաղում, կրակի մեջ գցում մեր նկարած չար բառերը, չիք ենք անում ամեն վատ բան։
Երգում ենք ՝ Արև, արև, եկ եկ
Եկենք ծեծենք սոխ ու սխտոր
Խնոցի- հարոցի
Այ ֆոռկա

Կրակի վրա շաղ ենք տալիս ադի-բուդի, թռիչքներ կրակի վրայով, պարում ենք Թամզարա ու Բուլուլ։

Հյուրասիրություն , ֆոտոպատում , տեսանյութեր բլոգում, սոցցանցերում։

Պատասխաանատու դաստիարակներ՝ Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան, Անուշ Ավետիսյան, Սոնա Կարապետյան, Արմենուհի Թամոյան։

Փետրվար ամսվա նախագիծ

  • Փետրվարյան օրացույց

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ․մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա նախագիծ”

Դեպի Լեռնանիստ՝ ձյունե հրճվանքների աշխարհ

Ճիշտն ասած ձմեռային խաղերն իմ սրտով չեն, դե՜ ձնախաղերից հետո ցրտից կուչ գալ չեմ  սիրում։ Բայց սեբաստացիական խենթ գլխում չի տեղավորվում պասիվն ու վախը։ Մի քիչ սառած ոտքերով ամբողջ ճանապարհին երգեցինք ու ցուրտը չտենալու տվեցի։ Դեռ չգիտեի , թե ուր ենք գնալու ։ Առատ ձյու՜ն, ողջ գիշերը Կոտայքի մարզում`  ֊13,֊15 C ։

Շարունակել կարդալ “Դեպի Լեռնանիստ՝ ձյունե հրճվանքների աշխարհ”

Ճաշացանկ 24.01֊27.01

Երկուշաբթի 24.01.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, ձվածեղ, պանիր, հաց, պանիր։խ

Ճաշ՝

  • Հավով֊բրնձով ապուր, հաց, շոգեխաշած բազուկ։

Հետճաշիկ՝

  • Աղցան, մակարոնով փլավ, հաց, մածուն։

Երեքշաբթի 25.01.2022

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 24.01֊27.01”

Հունվարյան հաշվետվություն

Հյուսիսի նախաակրթարանը իր հունվարյան ակտիվ գործունեությունն է սկսել՝ բնագիտական, ազգագրական, մարզական նաև ձնախաղեր։ Ազգագրական նախշ- գույններով սիրուն ճակտոցներ կապեցինք, երգ ու խաղիկ ասեցինք, ազգային ու բակային ակտիվ խաղերով լեցուն առօրյան ամենահավեսն է;

Պատրաստում ենք ճակտոցներ
Մի քիչ էլ Ռոդարի
Ինքնագլորներով ստուգատես
Մարզախաղերը շարունակվում են
ԲՆագիտական փորձը նախաճաշի ժամին
Ուսումնասիրում ենք ձյունը
Պարը նախակրթարանում
Ընկուզախաղեր
Բակային խաղեր՝ Զիլինա
Ձնախաղեր և հրճվանք
Ազգային խաղեր՝ պարան քաշոցի, գոմշակռիվ
Պարում է դաստիարակների խումբը
Դաստիարակների ձմեռային մարզաձևերի ստուգատեսը Լեռնանիստում

Լրացվող

Զիլինա ենք խաղում

Սաների օրվա գործունեությունների հիմնական մասը  ինքնագործունեությունն է։ Անընդհատ  կրկնում ու օրվա թեման է դառնում իրենց գիտեցածն ու տեսածը։ Օրինակ մարզատոնից առաջ  մի շրջան կազմեցին ու սկսեցին  զիլինա խաղալ։ Մեկը շատ  է քաշում մյուսը`  արագ թավալվում է գետնին ու սկսում են բարձր  ու հավեսով ծիծաղել։  Դա  էլ հանդիսանում է խաղի հրճվանքը։ Իսկ քանի որ  ազգագրական փառատոնի շրջանն է, ազգային խաղեր  ավելի հաճախ են խաղում։ Շարունակել կարդալ “Զիլինա ենք խաղում”

Երգում է 《Նռանե 》դաստիարկների խումբը

Նռանե  համույթը մի փոքր փոփոխել է  սեմինարի  անցկացման ֆորմատը։ Երգում ենք ու ճկույթ֊ճկույթի բռնած շորորում։ Իմպրովիզներ լինում են , երբեմն էլ մի փոքր  ակտիվանում շարժումները, բայց  սիրելի ֆորմատ է, բոլորիս  ոգևորել է։

Պարում ենք ու երգում  ենք 《Մեր տան իտև》սիրուն ու շորոր մի կատարում։

Շարունակել կարդալ “Երգում է 《Նռանե 》դաստիարկների խումբը”

Ջա՜ն, մարզական պարտեզիկներ

Պարտեզիկների մոտ ձմեռային մարզական ստուգատեսների  փաթեթն է։ Այսօր ինքնագլորներ  վարելու իրենց հմտություննեին են ցուցադրում Հյուսիսի  2֊4 տարեկանները։ Սկսեցինք  նախավարժանքով, տաքացրեցինք մկաններն ու գործի անցանք։ Մարմինը պահել  անիվների վրա, շրջանցել արգելակները, պտտել ղեկն ու վերադառնալ  ելման կետ`  այս կետերը շշմելու  հաղթահարեցին  ու  հրճվեցին։ Մարզական  խաղերը շարունակվում են։

Շարունակել կարդալ “Ջա՜ն, մարզական պարտեզիկներ”