Ճաշացանկ 28.02֊04.02

Երկուշաբթի 28.02.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ՝

  • Աղցան, վերմիշելով փլավ, պանիր,հաց, մածուն։

Հետճաշիկ՝

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 28.02֊04.02”

Մեր մանկության խաղերը

Օրը `   մարտի- ապրիլ

Վայրը ` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Թեման` ազգային, բակային խաղերով մանկությունից մինչ մեր օրեր։

Մասնակիցները `ծնողներ, դաստիարակներ հյուրեր։

Պատասխանատուներ`  դաստիարակներ Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան, Անուշ Ավետիսյան, Սոնա Կարապետյան։

Նպատակը`   ազգային մշակույթի յուրացում խաղերի ուսուցում ։  Դաստիարակների սեմինար պարապմունքներից  փորձի փոխանակում, սովորող֊սովորեցնող։ Սեմինարը վարում են դաստիարակմերը։

Արդյունքում`  ծնողը որպես պատվիրատու կմասնակցի ծրագրային, ծիսական խաղերին,  անմիջականորեն մասնակից կդառնա խաղին,  կիմանա խաղերի մասին, կկարողանա խաղալ և իր հետ տանել ընտանիք և կնպաստի մշակույթի տարածմանը։

Ազգային խաղեր

Բակային խաղեր

Արդյունքը`  ֆիլմով , նկարաշարով պատում բլոգում։

《Ձոն մայրիկին 》

Ժամանակահատվածը` մարտի 1֊ ապրիլի  8

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Մասնակիցնդր 2֊4տ սաներ, դաստիարակներ

Նպատակը`  տեխնոլոգիական ստուգատես մայրկատոնին ընդառաջ

Խնդիրները`  մանր մոտորիկայի զարգացում, պատկերի ստեղծում, խմբային աշխատանքի խթանում, թափոնից կարևոր իրի  ստեղծում։
Տարբերակ  1

Նկարագիրը`  անհրաժեշտ է  հյութի  գունավոր ձողիկներ, միջին չափի փայտ կամ քար, բարակ  լար, տաք սոսինձ ։ Քարը կամ փայտը հանդիսանում են պատվանդան, որի վրա կհենվի  զարդը։
Տարբերակ 2

Գիպսից տարբեր դեկորներ կստանանք, կներկենք  և կնվիրենք մայրիկներին։

Արդյունքում սանը կծանոթանա տեխնոլոգիական նյութերին, թիմով աշխատելու կարողություններին և պատասխանատվություն իր պատրաստած իրի հանդեպ։

Արդյունքը`  բլոգում ֆիլմով կամ ֆոտոպատումով  կհրապարակվի։

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։

Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ․մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ”

Ձմեռային պարտեզ տեղեկանք

Ուսումնական բլոգ՝ Արմինե Եղիազարյան

2021-2022թթ Ձմեռային պարտեզ շրջանում աշխատել եմ որպես դաստիարակ Հյուսիսային դպրոց-պարտեզում
1.2021-2022ուս. տարվա նախակրթարանի կարգեր
2. 2021-2022 ուս. տարվա նախակրթարանի օրացույց
3.Ձմեռային պարտեզ

Շարունակել կարդալ “Ձմեռային պարտեզ տեղեկանք”

Ճաշացանկ 21.02֊25.02

Երկուշաբթի 21.02.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, ձվածեղ, պանիր, հաց։

Ճաշ՝

  • Պանիր, հավով֊բրնձով ապուր, հաց, գազար։

Հետճաշիկ՝

  • Աղցան, մակարոնով փլավ, հաց, մածուն։

Երեքշաբթի 22.02.2022

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 21.02֊25.02”

Փետրվար ամսվա հաշվետվություն

Հունվարի սկզբից  շատ ակտիվ ու հավես  սկսել ենք դաստիարակների սեմինար պարապմունքը Սեդա Թևանյանի հետ։  Գործընկերս շատ ոգևորված  է  գալիս ամեն անգամ հերթական պարապմունքից։ Ազգային խաղերի հավեսը շարունակվեց նաև փետրվար ամսին։ Խմբերում խաղացինք`

Թիզ ու թմբուզ

Հե՜յ խմբեր

Գինինա , գինինա

Ուժային խաղեր

Պարան քաշոցի, Մուկ ու կատու

Մարզական ակտիվությունը միշտ է պահպանվում է`

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա հաշվետվություն”

Ծիսական խոհանոցը ընտանիքում

Տեառընդառաջի  ծիսական ոիտեստնեին այս անգամ պատրաստվեցին ընտանիքներում։ Համեղ գաթա, յուղալի ու քաղցր հալվա ու փոխինդ, ադի֊բուդի, աղանձ, կարկանդակներ։ Մեի սաները շա՜տ հմուտ ու աշխատասեր են այդ գործում։ Թե ոնց են գրտնակ քաշում ու խմոր հունցում ձևավորում, տեսեք տեսանյութերում։

Շարունակել կարդալ “Ծիսական խոհանոցը ընտանիքում”

Նկարում և պատմում ենք

Այլընտրանքային նկարչությունն իր տեսակների մեջ ներառում է հատիկեղեն , աղ, ալյուր, մանրաձավար։ Վերջինս ավելի անվտանգ ու հավես է սաների համար։ Թումանյանական օրերին ամեն ինչ այդ թեմայի մեջ է, այս անգամ էլ  նկարում էինք 《Սևուկ ուլիկն  》ու մատիկներով թատրոն խաղում։

Շարունակել կարդալ “Նկարում և պատմում ենք”

Խաղից խաղ

Կարծում եք սովորական խա՞ղ է, ամենևի’ն, այն հեղինակային ինքնակազմակերպում է, այստեղ ոչինչ  սովորական չի լինում։ Ազգային խաղից  ծնվեց ռոդարիական մարզախաղ, այո’ , մարզախաղ։ Տեսնել էի պետք , թե ինչ ճարպկությամբ ու համերաշխ կամարների տակով անցնում էին ու զվարճանում սրտի ուզածի չափ։ Իմքնաբուխ խաղի հրճվանքից ավելի լավ բան չկա նրանց համար։

Շարունակել կարդալ “Խաղից խաղ”