Ծրագրային ոտանավորների փաթեթներ

Խխունջ
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Քամի

― Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ․․․
Քամին է, քամին,
Տես անզգամին,


Բերան չունի՝ փչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քշում է։
Կորի դու, քամի,
Անպիտան քամի,
Մի վախի, ջանիկ,
Փեշս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Շարունակել կարդալ “Ծրագրային ոտանավորների փաթեթներ”