Նարեկն ու մտքերը

Խմբում նորեկ ունենք`  Նարեկը, 3.5 տարեկան, բավականին խելացի ու կազմակերպված։

Այսօր վերջապես քնի առաըին փորձերն է անելու, պատրաստված եկել է, բայց միևնույն է, աչքը եղբոր ճամփին է, որ  գա ու իրեն տուն տանի։

Ընկեր Լիլիթը անկողինն է բացում, Նարեկն էլ թարս֊թարս նայում է այդ տեսարանին ու փնթփնթում.

֊ Ինչ ուզում եք արեք, մեկա ` հեսա վեշերս հավաքում եմ տուն գնամ։

Երբ կոնֆետը մենակ են ուտում

Մոնիկան գրեթե ամեն օր մի քաղցրավենիք իր հետ պարտեզ է բերում, ամեն անգամ կիսում է այն տարբեր երեխաների հետ։ Այսօրվա կոնֆետը շատ փոքրիկ էր, հազիվ կարողացավ երկու մասի բաժանել։ Ինքն ու Մարիամը նստել են միջանցում և արագ֊արագ ուտում են ։

Աննային բաժին չհասավ և իրավիճակը իր օգտին գրանցելու համար նեղացած հայտարարեց.

֊Հա դուք էլ մի տվեք, հեսա ձեր ատամներն ա ցավալու ու բժշկանոց եք գնալու։

Սովորող֊սովորեցնող

Տարատարիք խմբերում սաներն արագ ռն սովորում, նաև սովորեցնում։ Ուսուցումն էլ կյանքով է` ինքնուրույնություն, ինքնասպասարկում, խոսքի զարգացում, խմբում ներառում։ Աֆինան էլ այնքան արագ է սովորում ամեն ինչ, իսկ սաներից յուրաքանչյուրն էլ իրեն ուսուցիչ է համարում, նաև պարտավոություն են  նախաձեռնել Աֆինայի խմբում ներառվելու գործում։ Շարունակել կարդալ “Սովորող֊սովորեցնող”

Տարատարիք ընկերները

Եկեք ծանոթանանք 1.5 տարեկան Աֆինայի և 2 տարեկան Տիրայրի ընկերությանը։ Միանգամից իրար  հետ ընտելացան, հասկացան իրար առաջին դեմքի միմիկայից։ Տիրայրի հոգատարությունը ապշեցնող է, Աֆինան  էլ լուռումնջիկ  ենթարկվում է։ Այստեղ էլ կոշիկներն է Տիրայրը փորձում հագցնել, քուղերն է խառը  հավաքում։ Շարունակել կարդալ “Տարատարիք ընկերները”

Մեկ շաբաթը 2.5 րոպեում

Հյուսիսային դպրոց֊պարտեզի նախակրթարանը ընտիր շարք սկսեց թողարկել,  յուրաքանչյուր  շաբաթվա վերջում ամփոփ  թողարկվում էին անոնս ֆիլմեր, թե ինչով էին զբաղված սաները պարտեզում կամ ինչ են  սովորում։ Մեծ ու փոքր իրար օգնելով, մարզական խաղերով, բլբլոցներով, հիգիենայի կազմակերմամբ,  զբոսանքով,  ինքնակազմակերպումով  շարժուն շաբաթը  կհիացնի ձեզ։

Շարունակել կարդալ “Մեկ շաբաթը 2.5 րոպեում”

Պուճուրիկը

Դուք չե՞ք տեսել մեր Պուճուրիկին (խմբում իրեն էդպես են կանչում սաները)։ Մանրիկ, կապուտաչյա, արագաշարժը լուռ ու մունջ իր գործը տեսնում է` հենց աչքդ թարթեցիր։

֊Լյու՜ս, մի հատ Պուճուրին ուշադիր եղիր հա՞, թևքերը շատ է ջրոտում։

֊Արի’, արի էս կոմ , քո հետ քանի՞ լեզվով խոսամ, հլը մի հատ садись, ֊ ձեռքը բռնած հրամայում է Լյուսին։

Ասում է` մեծություն եմ անում ընկեր Արմինե։

Ակնոցը

-Ընկեր Արմինե՜, էդ ակնոցներդ դու չես հանու՞մ,֊ հարցական ինձ է նայում Լյուսին։

-Չէ՜ Լյուս ջան, որ հանեմ աչքերս կցավի, համ էլ կշաշանամ, ֊ հանում եմ ակնոցս ու շլացնում աչքերս, որ ծիծաղելի իրավիճակ լինի։

-Բա քնած վախտ էլ ես հանու՞մ։

-Անպայման, բա կջարդվի ու աչքերս կվնասի։

-Չէ՜ , մի հանի, թե չէ երազներդ էլ շաշ կտենաս։

Խոսքի տակ չի մնում

֊Մարի’, կոշիկներդ թարս ես հագել, ուղղի’ր, ոտքերդ կցավի֊նկատեցի ես։

-Օ՜ֆ , էս ընգեր Արմինեն էլ …., հազիվ էի հագել հա՜ , հմի էլ ասում ա հանի, ֊ լսում եմ Մարիի փնթփնթոցը։

Երբեք խոսքի տակ չի մնում` վերջին խոսքը իրենը պիտի լինի։

Վանը

Խմբում լրացուցիչ տաքացնող սարք ենք դրել, անընդհատ հետևում եմ տաքությանը։ Վանը մոտեցավ.

֊ Աշտատում ա, աշտատում ա ընկեր Ամինե, մեջը լիքը բենզին եմ լեցել֊, հանգիստ վստահեցրեց Վանը։

Կարճ հայի մասին

֊Երեխեք , ինչքան եք սիրում բղավելով խոսել, սովորեք մի քիչ մեղմ ու հանդարտ, իրար լսելով զրուցել,֊ փորձերս իզուր են անցնում կարծես։

֊Բա ընկեր Արմինե հայ ենք ,֊ սպառիչ պատասխան ինձ տվեց Լյուսին։