Նախատոնական բլբլոցներ

Դպրոցում լռությունը կոտրում են պարտեզիկները , իրենց բլբլոցներով, ակտիվ ու տարաբնույթ գործունեությամբ։ Իրար հետ համատեղ ու սիրով աշխատում են երկու խմբերը միասին։ Ծանոթ են իրար , կիսում են իրենց կոնֆետն ու խաղալիքը։

Շարունակել կարդալ “Նախատոնական բլբլոցներ”

Ամանոր 2021֊ը Հյուսիսի նախակրթարանում

Ի՜նչ ոգևորությամբ ենք սպասել այս ծեսին` լույսեր, ղողանջեր, սիրուն տոնածառ ու Ձմեռ պապուն փնտրող աչուկներ։ Սրահի չորս անկյուններում տարբեր ծիսական երգ ու խաղիկների համեմունքով սկսեցինք Ամանորի ծեսը։ Տոնածառի գովքով, մատիկախաղով, փաթիլների սպասումով ու ազգային թաշկինակապարով կանչեցինք Ձմեռ պապուն։ Մի խի՜նդ, մի ուրախությու՜ն պատեց սաներին։ Իսկ Ձմեռ պապան էլ պատգամեց անպայման ուտել պարտեզի ճաշիկն ու լինել ընկերասեր։
Հյուսիսային դպրոց֊պարտեզի նախակրթարանում հեքիաթից պոկված տեսարաններ կային։

Ճաշացանկ դեկտեմբերի 27֊28

Երկուշաբթի 27.12

  • Նախաճաշ-միրգ, ձվածեղ, պանիր հաց
  • Ճաշ-գազար, պանիր, հաց, հավով վերմիշելով ապուր
  • Հետճաշիկ-աղցան, ոսպով բրնձով փլավ

Երեքշաբթի 28.12

  • Նախաճաշ- միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց    
  • Ճաշ-կաղամբ, գազար, մսով կարտոֆիլով սոուզ, պանիր, հաց
  • Հետճաշիկ-մածուն, թխվածքաբլիթ  զեբր1/10, միրգ, հաց

Աշխատակարգ .դեկտեմբերի 27֊28

Երգեր` Փաթ֊փաթ փաթիլներ, Տոնածառ ջան տոնածառ։

Բանաստեղծություն` Հ.Թումայնյան Առաջին ձյունը

Տեխնոլոգիակակ աշխատանք` փաթիլ են պատրաստում

Հորինուկներ փաթիլի մասին

Խմբասենյակի խնամք

Ճաշացանկ

Սաների թիվը խմբում 16։

Հունվարյան նախագիծ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, սկսում դիմավորել սաներին: 

Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Բուժքույրը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ․մատյանում: 

Շարունակել կարդալ “Հունվարյան նախագիծ”

Դեկտեմբերի հաշվետվություն

Մոտենում է 2021 թ  ավարտը, շա՜տ գերհագեցած ու բեղուն աշխատանքային ամիս է դեկտեմբերը։ Ամփոփելով առաջին շրջանը աչքի ենք անցկացնում  և  հետևություններ  անում, շտկում  կիսատը , գոհանում և ապրում  արդյունավետ  գործով։
Դեկտեմբերի առաջին շաբաթը նախապատրաստվում էինք աիդապետրոսյանական ատամհատիկին։ Ընտանեկան նախագծով  հանդես եկան սաները, պատմեցին այն մասին, թե ինչպես են տանը զբաղվում ատամների խնամքով։ Իսկ ընտանեկան խոհանոցներում իսկական տոն էր։
Շարունակել կարդալ “Դեկտեմբերի հաշվետվություն”

Մարզվում ենք ամեն օր

Ինքնագլորները սանռի առօրյայում միշտ են ` առավոտ,  կեսօր,  օրվա ավարտ։ Այնքան հմուտ են ինքնագլոր վարում,  թեքումները ճիշտ հավասարակշռված, արագությունից` դանդաղ արգելում, այս ամենը իրար օգնելով ու զիճելով։

Շարունակել կարդալ “Մարզվում ենք ամեն օր”

Տոնական խմբասենյակ

Խմբասենյակն արդեն լցված է Ամանորի շնչով։ Ամենուրեք   զարդարանքներ, լույսեր, ինքնաշեն կախազարդեր` թզուկներ, հրեշտակներ, նարնջի  չորացրած  շրջանակներ և իհարկե ինքնաշեն այլընտրանքային տոնածառը։ Դաստիարակները իրենց ջանքերով են ստեղծում ամեն ինչ , սաների օգնությամբ։ Խանութից միայն միջոցներն են գնվում, իսկ ստեղծական միջավայրը օգնում է միայն անսպառ երևակայել։

Շարունակել կարդալ “Տոնական խմբասենյակ”