Հուլիս ամսվա նախագիծ

Ամառային պարտեզ

Ամառային պարտեզ

Նախակրթարանի օրացույց 

Լողափի կազմակերպման և շահագործման կարգը

Ջրային, լողափնյա խաղեր

Արդեն հավեսի հունիսը իր լիարժեք կազմակերպման մեջ է, լողափը գործում է ամենաբարձր մանկական ճիչերով, բացօթյա նախաճաշով, գործունեություններով, բացօթյա հակաբացիլ նանիկներով:  Հավեսի հունիսը կարելի է ասել ստուգատեսների հավես շարք է՝ թե սանի , թե դաստիարակի:  Ավելի շատ ինքնակազմակերպում , ինքնուրույնություն, խենթությունների ստուգատեսներով լողափնյա պարտեզը պիտի ցնծա ողջ ամառ: Լողավազանի  բազելով, գլաքարերը  ջրելով, աթոռ-սեղան դասավորելով ,  ոտաբոբիկ քարերի վրա վազելով ցեխով ու ավազով  խաղալով, գամակ ու ճոճ կախելով, միջավայրը  խնամելով, բերքատու՝ բեքից ճկռած ծառերից կախվելով ՝  մի ողջ ուսուցում և հրճվանք:

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Դաստիարակներց մեկը, սանին ուղեկցում է, դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:

Ամառային լողավազան-լողափի խնամք։
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են  զգեստափոխվում:  Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը:

10:00-10:30Նախաճաշ

11:00-12:00— Ամառային լողափնյա հրճվանք։

12:30-13:00Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ:

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել

Բնագիտական փորձեր՝
Ինչ կա-չկա ջրի  մեջ
Տաք և  սառը ջուր
ԻՆչպես փրփուրը ստանալ, գունավորել , այլընտրանքային նկարչություն
Սառցանկարչություն՝ ինպես ջուրը սառեց ու նորից հալվեց

Բակային խաղեր՝ Անուն գոռոցի, Գետնից բարձր, պարան, գնդակ, ռեզին, Աղջիկ փախցնոցի, ծիրանի կուտերով դիպուկ նետիր:

Ցեխախաղեր, չլմփոցներ, ուրախ լվացք  ու փրփրախաղեր , ամրակներ:

Հեքիաթներ՝ Ռոդարի ՝ Շոկոլադե ճանապարհը, Ալիսա Գլդորիկը:

Երգեր՝  Արև, արև, եկ, եկԿոտ ու կեսՀե՜յ, իմ ՆազանՁիուկԳնացեք-տեսեք։

Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ

Աղայանական շարք`…Ծիտը և բազեն, Հավիկ

Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ համբարձման  խաղիկներ

Ազգային խաղիկներ

Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)

  • Հուլիս 1- օգոստոսի 31` ամառային լողափնյա պարտեզներ
  •  ֆլեշմոբ «Իմ պատժգամբը». բույսերի խնամք, ընտանեկան նախագծեր:
  • Հուլիսի 1- օգոստոսի 31` «Բա՜րև, ջուր». լողուսուցում
  • Հուլիսի 24` Վարդավառի ծես:

Նախակրթարանի ծեսերի փաթեթ

  • Բա՜րև, ջուր
  • Անձրևաբեր ծես
  • Վարդավառի ծես
  • Ծիրանածես
  • Ձմերուկածես
  • Հակաբացիլ Կոմիտաս
  • Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ:

Հուլիսի 4_8

Երկուշաբթի` երգուսուցում,  ջրային խաղեր

Չորեքշաբթի`երգուսուցում,  ջրային խաղեր

Հինգշաբթի` բնագիտական փորձ` ջրի վրա տակը

Ուրբաթ`  ջուր թափոցի։

Հուլիսի 11_15

Երկուշաբթի` երգուսուցում,   ջրային խաղեր

Երեքշաբթի` ոտիկա, թաթիկա նկարչություն։ իմ ոտնավետքը մեծ է

Չորեքշաբթի`երգուսուցում,  ջրային խաղեր

Հինգշաբթի` Սառույցով ննարչություն

Ուրբաթ` բացօդյա  հեքիաթի հորինում` հեքիաթ ջիր մասին

Հուլիսի 18_22

Երկուշաբթի`երգուսուցում` գովում ենք ձմերուկի` համը, հոտը, տեսքը,  ջրային խաղեր

Երեքշաբթի` ձմերուկատոն` համտեսում, ուսումնասիրում

Չորեքշաբթի`երգուսուցում,  ջրային խաղեր

Հինգշաբթի`պատրաստում ենք Անձրևաբեր տիկնիկին Նուրի տիկնիկին

Ուրբաթ` Վառդավառի ծես

Հուլիսի 25_29

Երկուշաբթի`երգուսուցում,  ջրային խաղեր

Երեքշաբթի` ջրային մրցույթ` փչիր արագ_արագ և ուժեղ։ պատրաստում ենք նավակներ և փչելով տանուլ լողավազանի մի ծայրից մյուսը

Չորեքշաբթի` երգուսուցում,  ջրային խաղեր

Հինգշաբթի` ատրճանակով նկարչություն փրփուրի վրա։

  1. Ուրբաթք` ջուրթափոցի,  լողավազանի խնամք` մաքրում ենք մեր լողավազանը` դրսից և ներսից

Հունիսյան հաշվետվություն

Հունիսի առաջին օրը մի քիչ տարբերվում օրացույցային մյուս օրերից, միայն մի կետով` որ ամառային լողափը սկսում է իր բուռն գործունեությունը։Այդ օրը ավելի բարձր են ճիչերը, ավելի գեղեցիկ են լողազգեստներն ու լողափային մյուս պարագաները։ Իմացումի հրճվանքը միշտ է, օրացույցով սահմանված բոլոր ծեսերին։

Փրփրախաղով հունիսի 1

Շարունակել կարդալ “Հունիսյան հաշվետվություն”

Ամառային պարտեզ. Լողափնյա խաղեր

Ամառային լողափնյա գործունեությունը ակտիվ է ամեն օր լող, , բացօթյա նախաճաշ, լողափային տարաբնույթ  գործունեություններ։ Դժվար է նրանց հանել լողավազանից ,  լողում են սրտի ուզածի չափ, թևիկներով թե օղակով,  առանց դրանց թեկուզ պիտի ասել` հմուտ լողորդներ են։  

Փրփրախաղով հունիսի 1

Լողափնյա ուրախություն

Լողափնյա երգուսուցում

Ջրային խաղեր(փաթեթ)

Հյուսիսի լվացքը

Իսկական հարսանիք ` Պսակ֊պսակ

Ավանդական հարսանեկան ողջ  նախապատրաստական աշխատանքներից ծաղկաքաղ ենք  արել,  ամենը  խաղի տեսքով,  լողափում,   լողազգեստ  հագած, տղաներին բեղ ու մորուք նկարած, իակ աղջիկներին հարսի  քող գցած։

 

Շարունակել կարդալ “Իսկական հարսանիք ` Պսակ֊պսակ”

Ճաշացանկ 20.06֊24.06

Երկուշաբթի 20.06

  • Նախաճաշ-միրգ, ձու, հաց, վարունգ, պանիր
  • Ճաշ-վարունգ, գազար, պանիր, հաց, հավով բրնձով ապուր
  • Հետճաշիկ-պղպեղ, կաղամբ, վերմիշելով փլավ, մածուն, հաց

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 20.06֊24.06”

Ծիսական հարսանիք խաղերով

Օր` Հունիսի 13-17

Վայր` Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ժամ` 11:00

Մասնակիցներ` 2-5 տարեկաններ

Համակարգողներ` Գոհար Հարությունյան, Արմինե Եղիազարյան, Արմենուհի Թամոյան

Շարունակել կարդալ “Ծիսական հարսանիք խաղերով”

Ճաշացանկ 06.06֊10.06

  • Նախաճաշ-միրգ, ձու, հաց, լավաշ, վարունգ, պանիր
  • Ճաշ-վարունգ, գազար, պանիր, հաց, հավով բրնձով ապուր
  • Հետճաշիկ-պղպեղ, կաղամբ, վերմիշելով փլավ, մածուն, հաց

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 06.06֊10.06”

Փրփրախաղով հունիսի 1

Արդեն ամառ է ,   իսկ  ամառային լողափն իր   հավեսի   գործունեությունները  սկսում է հունիսմեկյան  հակաբացիլ  գունեղ ծեսով։ Նախակրթարանի սաները  արևաշարով,  ձիուկի  գովերքով սկսեցին  ու  սահուն անցանք փրփրախաղին։  Ա՜յ քեզ  ուրախություն ,  ճիչ  ու  հրճվանք,  խաղ ու  թատրոն  Հյուսիսի  լողափում։   Մատիկներով գունավորեցին փրփուրն ու  խաղացին սրտի ուզածի  չափով։ Վերջում ամենաքաղցր  պաղպաղակը  համտեսեցինք։  Սաները  շա՜տ  էին տպավորվել օրվա փրփուր֊խաղից։

Շարունակել կարդալ “Փրփրախաղով հունիսի 1”