ՍԵմինար պարապմունք ծնսղական համայնքի հետ

Օրը` Մայիսի 14-ին,

Ժամը` 10:30-11:30

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ծրագրում` պատրաստում ենք կավե ծաղիկներ, զարդեր

Նախագիծն իրականացվում է 2-4 տարեկաններ, ծնողական համայնք։
Նպատակը՝ ծնողական համայնքի ՝ ծնողի, որպես պատվիրատուի ներգրավումը սեմինար պարապմունքներին, պարտեզ- ծնող հարաբերությունների ամրապնդում։

Խնդիրները՝ ծանոթանալ կավագործունեության հմտություններին, կավի տեսակներին, զարդի պատրաստումից մինչև թրծում, արդյունքում զարգացնելով մոտորիկան։

Սեմինարը կվարի ` Ալիս Գևորգյանը, պատասխանատուներ՝ Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան, Անուշ Ավետիսյան, Սոնա Կարապետյան։

Մասնակիցներ՝ նախակրթարանի ծնողներ,դաստիարակներ։

Մայիսյան 17֊րդ հավաքի աշխատակարգ 2.05֊6.05

Մեկնարկում է ամենամյա Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 17֊րդ ստեղծագործական հավաքը։

ժամանակահատվածը ` մայիս

Շարունակել կարդալ “Մայիսյան 17֊րդ հավաքի աշխատակարգ 2.05֊6.05”

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլը ամիսը մեկնարկեցինք «Ծառզարդար-Զատիկ» նախագծով՝ նախակրթարանի սաների հետ իրականացնելով մի շարք գործունեություններ:

Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա հաշվետվություն”

Զատկե զատիկ է, նավակատիկ է

Կարմիր հագած, կարմիր օր է, կարմիր ու նախշուն ներկած ձվիկներով։ Զատկական սիրուն երգերով, պարելով, Ակլատիզին փետրահան անելով  մի լավ ուրախացանք ու ձվախաղերով ամփոփեցինք զատկական օրը։ Ի՜նչ հավեսով են պտտեցնում ձվիկները մեր սաները,  նստել են թավ կանաչին, բլբլում են ու ձվակռիվ խաղում։

Շարունակել կարդալ “Զատկե զատիկ է, նավակատիկ է”

Չիք չորեքշաբթի

Առավոտյան նախաճաշից հետո սկսեցինք մի լավ մաքրել խմբասենյակը,  միջանցքը, բակը։ Դարակներով ,  պատուհաններով, սեղան֊ աթոռ մաքրելով չիք արեցինք ամեն կեղտոտ իր։ Մեր  ինքնագլորներն էլ մաքրեցինք, բոլորս միասին ու համախմբված մաքրեցինք մեր շուրջը։

Շարունակել կարդալ “Չիք չորեքշաբթի”

Հարի֊հարի՜, խնոցի

Կանչ բակում  նստեցին սաները դեմ ֊դիմաց, ձեռքերով խաչաձև բռնած ու սկսեցին խնոցի հարել ։ Երգ֊խաղիկը հավեսով հնչում և միավորում էր  բոլորին։ Մի ինքնաշեն խնոցի էինք կապել ծառից, տանում ֊բերում էինք ու խնոցի հարում։

Ծառ ու ծաղկի  գովք արեցինք, մեր սպիտակ  հագած տանձենին կարմրեց սաների գովքից։ Շոյեցինք ծառին , ականջ դրեցինք նրա խնդրանքին, իսկ ծառն էլ խնդրեց , որ չվնասեն իրեն, այլ ջրեն ու խնամեն։

Շարունակել կարդալ “Հարի֊հարի՜, խնոցի”