Ուրախ լվացք

Մի երկար  պարան  կապեցինք, լիքը  ամրակներ  բերեցինք, տարաներ լվացքի համար, փրփուր ու գուլպաներ, շապիկներ ու  այլ շորեր։ Այս էլ քեզ ուրախ լվացք` մամների ամենասովորական գործունեությունը  իսկական հրպվանք է բերել մեր սաներին։ Լվանում են , քամում, շորը թափ տալիս, ոի ուղղվի , հետո  ամևացնում են պարանին։ Այսքան գոհ իրենց գործից`  երբեք չէին եղել։

Շարունակել կարդալ “Ուրախ լվացք”

Հունիս ամսվա հաշվետվություն

Ջա՜ն, ամառային լողափն արդեն իրականություն է, իր  նոր  ու գեղեցիկ լողավազանով, մանկան ճիչերով, ուրախությամբ, գույնզգույն սրբիչ֊լողազգեստ֊հողաթափիկներով լցրել  են բակն ու շուրջը։ Ամռնօրյա լողն ու  ջրախաղերը, չլմփոցները պարտադիր են սաների  առօրյայում, ամպոտ եղանակին  ջրախաղեր  ենք անում, իսկ  տաք ու արևոտ եղանակին լողում,  տաքանում արևի  տակ, վիտամին D-ի պաշարն ապահոված է։ Շարունակել կարդալ “Հունիս ամսվա հաշվետվություն”

Սովորող֊սովորեցնող ճամբարականների հետ

Թեթև, ամենապարզ մկանները տաքացնող խաղ֊վարժանքից հետո սաները իրենց լողի հմտությունները սկսեցին մի քիչ կատարելագործել ճամբարականներին լողավազանում` ճամբարի ղեկավար ընկեր Ռոզայի պատասխանատվության ներքո։ Սովորող֊սովորեցնող նախագիծն այս պարագայում էլ հիանալի ստացվեց։
Կեցցե’ք ճամբարականներ և պարտեզի սաներ։ Շարունակել կարդալ “Սովորող֊սովորեցնող ճամբարականների հետ”

Փրփրադեզ խաղեր

Ոչինչ , որ արևն այնքան էլ վառ չի այսօր, մեզ ամենակարևոր գործն է սպասվում` ինքնագլորների մաքրման ծեսն իր ողջ հրճվանքով։ Այս ինչքա՜ն փրփուր ու փրփրոտ խինդ է բակում հնչում, ամեն օր մի նսր հավես գործունեությամբ լողափում իսկական տոն է։

Ֆիլմը` Սոնա Կարապետյանի

Շարունակել կարդալ “Փրփրադեզ խաղեր”

Լողի ժամատախտակ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Լողի միասնական ժամանակացույց

  • 11։00-11։10. Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ՝ մկանները տաքացնելու վարժանքներ:
  • 11։10-11։15.Լողավազան մտնելուց առաջ սաները  ցնցուղի տակ լողանում են և մտնում լողավազան։
  • 11։20 լող- լողափնյա խաղեր.`ընդմիջումներով պառկելով արևի տակ։
  • 12։00 Լողավազանից դուրս գալուց հետո ցնցուղի տակ մտնել:

Դաստիարակի լողափնյա հանդերձանք՝

  • Շորտ
  • Շապիկ
  • Լողաթափ
  • Առանց զարդեր
  • Հավաքած մազեր

Սաների, աշխատողների անհատական միջոցներ

  • ամառային գլխարկ
  • լրացուցիչ հագուստ (կիսատաբատ, շապիկ) աշխատողների
  • լողազգեստ սաներին
  • սրբիչ
  • արևապաշտպան քսուքներ
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Տաքացնում ենք մեր մկանները

Լողավազանում լողալուց առաջ անպայման անհրաժեշտ է հատուկ վարժանքներ, որոնք  տաքացնում են մեր մկանները։ Այդ վարժանքները  օգնում են դաստիարակին և սանի լողավազանում կառավարել  հույզերն ու շարժումները,  խուսափել  ոչ ճիշտ շարժումներից, որոնք կխանգարեն  լողալ սովորել։

Մի քանի պարզ վարժանքներ, որոնց ամենօրյա կիրառումը կնպաստի սաների առողջ ապրելակերպի ձևավորմանը`

  •  Շնչառական վարժություններ , որոնք  արագացնում և  կանոնավորում   են  արյան  շրջանառությունը(տևողությունը 1 րոպե)
  • Թռիչքներ թաթերի վրա(տևողությունը 1 րոպե
  • Շարժում ենք վիզը`գլուխը աջ ու ձախ պտտելով
  • Դաստակները պտտում ենք մեկ մի մեկ մյուս կողմ
  • Պտտում ենք ուսերը, մեկ առաջ  , մեկ հետ, հոդերը   շարժելով
  • Մեջքը` աջ ու ձախ թեքումների միջոցով
  • Պտտում ենք կոնքերը, ոտնաթաթերը։

Լողափնյա խաղադարան

Լողափնյա խաղերն իրենց հրճվանքն ունեն, իրենց կախարդական գույներն ու հույզերը,  բացահայտումները։ Լողափնյա խաղերը  որքան էլ նախորոք  մտածես , թե ընթացքն ինչպես է կազմակերպվելու, միևնույնն է` այն իր հունը կփոխի սանի երևակայությունը, սանն ինքնակազմակերպվելով իր մեթոդն ու տեսակն է առաջարկում։ Շարունակել կարդալ “Լողափնյա խաղադարան”

Առավոտյան նախավարժանք

Գիտե՞ք  ինչ հավես է առավոտյան նախավարժանքը, երբ  երկու խմբով  միասին, ձեռք֊ձեռքի  բռնած շրջան ենք կազմում , հաշվում ենք , ծափ տալիս, թեքվում հետ ու առաջ, շարժումնեի հնարում և  ուրախանում։ Հենց այդ ժամանակ էլ միանում է կոմիտասյան երգն ու պարը, երևակայական թատրոնը , զրույցը ամենատարբեր իրերի  մասին։Այս անգամ մի կախարդական գլխարկ էր հյուր  եկել, ում գլխին որ հայտնվում էր` նա  էլ սկսում էր խոսել։ Չհավատացի՞ք,  դե դիտեք տեսաֆիլմը։

 

Շարունակել կարդալ “Առավոտյան նախավարժանք”

Ծիրանի չիր բոլորի համար

Շիրոտ մատներ , մռութիկներ, արևահամ ու արևաբույր քաղցր ծիրանուտոցին շարունակվում է։ Ծիրանը լվացինք , երկու մասի բաժանեցինք, կուտիկը հանեցինք ու փռեցինք սկուտեղների վրա։ Թող չորանա ու չիր դառնա։ Այնքան քաղցր է ծիրանը , որ իր շիրայով էլ կչորանա ստվերում։
Բա ինչքա՜ն զարմացանք, երբ որդին ու իր ձագերին գտանք ծիրանի մեջ, պարզվեց , որ իրենք էլ են ծիրան շատ սիրում։ Շարունակել կարդալ “Ծիրանի չիր բոլորի համար”

Ծիրանաթափ

Այ քեզ արևագույն ու քաղցր տոն` ծիրանաթափ է գիտե՞ք։ Հյուսիսի բակում այս ինչքան ճիչ ու հրճվանք է, մի մեծ պոլիէթիլենի  կտորի վրա  երկնքից ծիրան է թափվում, էլ չենք համբերում   դատարկել տարաների մեջ, միանգամից ուտում ենք ։Ա՜խ, ինչքան շիրոտ մատիկնեի ու մռութիկներ  կան։ Եկեք , եկե՜ք , մի հապաղեք, մեր բակի ծիրանն այնքա՜ն համեղ է։

Ֆիլմը` Սոնա Կարապետյանի։

Շարունակել կարդալ “Ծիրանաթափ”