Գաթաթխիկ ծեսին ընդառաջ

Ամանորին ընդառաջ  տարեգաթա  է  թխում  Գոռի  մայրիկը, երգում ենք ,  գովք անում,  խմոր հունցում և  համով զրույց  անում։  Մածուն ,  ալյուր, ձու, կարգ ու յուղալի ,  քաղցր  խորից,  մեկ էլ  մետաղադրամն էլ  չմոռանանք,  տեսմես ու՞մ է  հաջողությունը։ Շարունակել կարդալ “Գաթաթխիկ ծեսին ընդառաջ”

Ընտանեկան նախագիծ՝ Ամանորն ընտանիքում

Անվանումը ` Ամանորը ընտանիքում

Վայրը ` տանը, գյուղում, քաղաքում, բակում

Ժամանակահատված`Դեկտեմբերի 30- հունվարի 3

Մասնակիցներ ` սաներ, ծնողներ, ընտանիքի անդամներ և հյուրեր

Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը միացնել իրար, պատրաստել տեսանյութ, ռադիոնյութ կամ ներկայացնել ֆոտոպատումի տեսքով:

Նպատակը՝

երեխայի մոտ ամրապնդել Ամանորի և Սուրբ ծնունդի գաղափարը

Ընտանիքի անդամներին ներառել համագործակցությանը և ամրապնդել այդ շղթան(ընտանիք-սան-պարտեզ)

Սաներին ծանոթացնել հին տոնական, ավանդական ուտեստներին, բարեմաղթանքներին

Արդյունք՝ կներկայացնենք փաթեթների տեսքով բլոգում, ենթակայքում, սոցիալական ցանցերում

Թեմաներ`

  • Տոնական Երևան
  • «Ամանորյա գյուղ»  ներկայացնում են տատիկ-պապիկները, հարազատները, իրենք՝ սաները
  • Ընտանեկան մեդիաբացիկներ
  •  Ամանորյա տրամադրությամբ դիմանկարների. ծիծաղելի, ուրախ,  զվարճալի, ծամածռված, գինովցած, «թթված»  դեմքերով  մեդիացուցադրություն
  • Ամանորյա սեղան.
  • Մեր հյուրերը
  •  Ամանորյա տոնածառեր
  • Ամանոր. Սուրբ ծնունդ 
  • Ամանորյա բարեմաղթանքներ
  • Ամանորյա ծիսական խոհանոց`պասուց տոլմահալվա, տարեգաթա(Ասիլ-Վասիլ)։
  • Տոնական բացիկների պատրաստում
  • Տոնական  ռադիոհաղորդումներ
  • Ընտանեկան տոնական ուտեստներ
  • Ամանորը մեր ընտանիքում

Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

Ձմեռային պարտեզ 

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ Փաթիլներ , Խնոցի-հարոցի, Եկեք ծեծենք սոխ   ու սխտոր
  • Ոտանավորներ- Հ. Թումանյան «Առաջին ձյուն» 
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Մարզական խաղեր․․․
  • ինքնաշեն խաղեր-խաղալիքներ
    Նախագծեր

Շարունակել կարդալ “Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ”

Նվերներ փոքրիկ կենդանիներին

Աշխատանքային նախագծով այց Ջերմոց֊լաբորատորիա

Օրը` դեկտեմբերի 21

Ժամը` 11.00֊12.30

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ։

Նպատակը ` տոնական նվերներով այց կենդսնիներին, որտեղ պարտեզի սանը իրեն պատասխանատու է համարում կենդանիների խնամքի հարցում։

Խնդիրները`ճանապարհորդության նախապատրաստում թիմով աշխատելու համար կարողությունների ցուցադրում, ծանոթացում փոքրիկ կենդանիների հետ, խնամք։

Խմբում նախորոք փոքրիկ նվեր տոպրակներ կպատրաստենք, ամանորյա զարդարանքներով կուղևորվենք Ջերմոց։ Տիկին Շոողիկի օգնությամբ կենդանիներին խնամք կիրականացնենք։ Շա՜տ հետաքրքիր ու հավես հանդիպում է մեզ սպասվում։

Արդյունքները կհրապարակվեն բլոգում։

Պատասխանատուներք` Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան։

Դեկտեմբերի ամսվա հաշվետվություն

Արդեն մոտեցանք ամենասպասված,  գունեղ, լուսառատ տոներին։ Այնքան ոգևորված, բազմազբաղ ու  հավեսով  ոչ մի  ամիս  սպասված չէ, որքան դեկտեմբերը։  Երկու  սիրելի  և սիրուն ծեդերի  են պատրաստվեւմ`  Ատամհատիկ և Ամանոր։ Շարունակել կարդալ “Դեկտեմբերի ամսվա հաշվետվություն”

Զարգացնող ու շարժուն խաղեր

Խմբում ունենք մատիտներ, որ այնքան տարբեր  չափերի  են, որ երբեմն սկսում են վիճել, որ մատիտն են նախընտրում։ Իսկ այսօր  այդ մատիտները  մոտսրիկան զարգացնող խաղի և զվարճանքի պատճառ դարձան։ 

Իսկ  վերջում  Դավիթի  բերած գնդակով խաղ խաղացինք, բա Դավիթը  ձեռերի մեջ բռնած  երկար ճանապարհ էր անցել գնդակով։ Գնդակին ներքաշեցինք  մեր  ծիծաղաշատ խաղի մեջ։ Շարունակել կարդալ “Զարգացնող ու շարժուն խաղեր”

Ընտանեկան տոնածառերի շքերթ

Ինչպես խմբասենյակում, այնպես էլ  ընտանիքներում տոնածառերի զարդարման ակտիվ պրոցես է  ընթանում։ Մեր սաները  ակտիվ մասնակցում, պատմում և  ներկայացնում են ողջ  ընթացքը  ։

Վարդան և Մալիկա

Սաֆարյան Նանե

Տոնածառ ջա՜ն, էս ի՜նչ լավն էս

Ահա  և  վառվեցին մեր խմբասենյակի տոնածառի լույսերը, երգով,  պարով, խաղով, գովերգով։  Լիքը խինդ և  ուրախության ճիչեր։ Շա՜տ  սիրուն է  մեր ինքնաշեն, այլընտրանքային օրա ույց֊տոնածառը։ Ամենալավ տոնածառին ասում ենք` ջա՜ն։ Շարունակել կարդալ “Տոնածառ ջա՜ն, էս ի՜նչ լավն էս”