Թատրոնը նախակրթարանում

Թատրոնը նախակրթարանում կազմակերպվում է բազմաճյուղ մեթոդներով`  մատիկաթատրոն, ստվերաթատրոն, ընտանեկան ներկայացումներ։ Շատ  հավես ու արդյունավետ մեթոդներից մեկն է սեբաստացի  ավագ  քույր֊եղբայրների  մասնակցությամբ գործողությունը։ Թումանյանի Ուլիկը հեքիաթին սաները  քաջ ծանոթ են,  անգամ  բերանացի կասեն,  բայց հետաքրքիրը  այնն էր,  թե ինչպես  կկռահեյին եղբոր կամ քրոջ  ձայնը  որն է։ Բայց դեմքերը  տեսեք`  ի՜նչ  սիրով ու շունչները  պահած  են  դիտում թատրոնը։ Վերջում  ծափեր ու  գրկախառնություն` սովորող֊սովորեցնող նախագիծը  հրաշալի արդյունք տվեց։ Շարունակել կարդալ “Թատրոնը նախակրթարանում”