Նախագծի անվանումը ` Դպրոցը ամանորի բաց արվեստանոց
Օրը` դեկտեմբերի 27
Ժամը`11.00
Վայրը` Հյուսիսային դպրոցի֊մարզադահլիճ
Մասնակիցներ` 2֊4տարեկաններ, ծնողներ հյուրեր
Ընթացքը` աաները, ծնողները , դաստիարակները դահլիճ են գալիս սպիտակ ու կարմիր հագած, դահլիճը վերածվում է ամանորյա արվեստանոցի, սեղանների մոտ տեխնոլոգիական աշխատանք են իրականացնում սաներն իրենց ծնողների հետ, ամենապարզ ու սովորական իրերից հետաքրքիր տոնածառի կախազարդեր ենք պատրաստում։ Իսկ դահլիճի կենտրոնում դրված տոնածառը կամաց֊կամաց զարդարվում է հեղինակային ինքնաշեն զարդերով։ Վերջում երբ ամբողջացնում ենք ծառի զարդարման ընթացքը սկսում ենք գովել , բանաստեղծություններ ասել, երգել ու ազգային պարերով ավարտին մոտեցնել ծեսը։
Ծրագրում` Հ.Թումանյանի Առաջին ձյունը
Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։
Երգեր` Ավետիսների շարք
Փաթ֊փաթ փաթիլներ
Ջա՜ն եղևնու ծառ
Պար Թամզարա
Դասական երաժշտական պար֊թատրոն` ծափխաղեր, դոփյուն, թռիչք։
Հանելուկով կանչում ենք Ձմեռ պապիկին
Ալևոր եմ սպիտակ
Բերում եմ ձյուն ու սահնակ
Կարմիր ներկում քիթ , երես
Ասեք տեսնեմ` ո՞վ եմ ես….Ձմեռ պապին
Ձմեռ պապիկի մուտքը դահլիճ, նվերների հանձնում։ Հյուրասիրություն խմբում, համտեսում ենք պասուց տոլմա, տարեգաթա, հալվա, փոխինդ։
Տեխնոլոգիական աշխատանքի անհրաժեշտ իրեր` ընկույզներ, հաստ գունավոր թղթեր, կտորե ժապավեններ, սոսինձ, մկրատ, փայտե բարակ ճյուղեր, կարդոնից պատկերներ կտրած, ֆլոմաստերներ։
Ծեսի պատասխանատուներ` Արմենուհի Սոկրատունի, Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան, Սոնա Կարապետյան, Լուսինե Հովհաննիսյան։