Ամանոր 2022 աշխատանքային նախագիծ

Նախագծի անվանումը ` Դպրոցը ամանորի բաց արվեստանոց

Օրը` դեկտեմբերի 27

Ժամը`11.00

Վայրը` Հյուսիսային դպրոցի֊մարզադահլիճ

Մասնակիցներ` 2֊4տարեկաններ, ծնողներ հյուրեր

Ընթացքը` աաները, ծնողները , դաստիարակները  դահլիճ են գալիս  սպիտակ ու  կարմիր  հագած,  դահլիճը վերածվում է ամանորյա արվեստանոցի,  սեղանների մոտ տեխնոլոգիական աշխատանք  են իրականացնում սաներն իրենց ծնողների  հետ, ամենապարզ ու  սովորական իրերից հետաքրքիր տոնածառի  կախազարդեր  ենք պատրաստում։ Իսկ դահլիճի  կենտրոնում դրված տոնածառը կամաց֊կամաց զարդարվում է  հեղինակային ինքնաշեն զարդերով։ Վերջում երբ ամբողջացնում ենք ծառի զարդարման ընթացքը սկսում ենք գովել , բանաստեղծություններ ասել, երգել ու ազգային պարերով ավարտին մոտեցնել ծեսը։

Ծրագրում` Հ.Թումանյանի Առաջին ձյունը

Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Երգեր` Ավետիսների  շարք

Փաթ֊փաթ փաթիլներ

Ջա՜ն եղևնու ծառ

Պար Թամզարա

Դասական երաժշտական պար֊թատրոն` ծափխաղեր, դոփյուն,  թռիչք։

Հանելուկով կանչում ենք  Ձմեռ պապիկին

Ալևոր եմ սպիտակ
Բերում եմ ձյուն ու սահնակ
Կարմիր ներկում քիթ , երես
Ասեք տեսնեմ` ո՞վ եմ ես….Ձմեռ պապին

Ձմեռ պապիկի մուտքը դահլիճ, նվերների  հանձնում։  Հյուրասիրություն խմբում, համտեսում ենք պասուց տոլմա,  տարեգաթա, հալվա, փոխինդ։

Տեխնոլոգիական աշխատանքի անհրաժեշտ իրեր` ընկույզներ, հաստ գունավոր թղթեր, կտորե ժապավեններ, սոսինձ, մկրատ, փայտե  բարակ ճյուղեր, կարդոնից պատկերներ կտրած,  ֆլոմաստերներ։

Ծեսի պատասխանատուներ`  Արմենուհի Սոկրատունի, Արմինե Եղիազարյան, Գոհար Հարությունյան, Սոնա Կարապետյան, Լուսինե Հովհաննիսյան։

Թողնել մեկնաբանություն