Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:

Բնագիտական գործունեություն՝

  • Ձուն քացախի մեջ։
  • Ձու ներկոցի

Տեխնոլոգիա՝

  • Այլընտրանքային թաղարներ մայրիկներին
  • Զարդարում ենք ծիսական ծառը

Խոհանոցային գործունեություն

  • Պատրաստում ենք կաթնահունց
  • Ադի-բուդի

Մարզական՝

  • Ռոդարիական մարզական խաղեր
  • Ազգային ,բակային խաղեր
  • Հեծանվավարություն
  • Ինքնագլորներով մարզախաղեր
  • Օղակներով խաղեր
  • «Աղայան+Ռոդարի»նախագծի շրջանակներում կազմակերպել թատերական ներկայացումներ Աղայանի ստեղծագործություններով համեմված Ռոդարիով։

Ճվիկներ`

  • «Ճվիկ, ճվիկ, ճկույթիկ», «Ծիվ, ծիվ, աքլորածիվ»
  • Ազգային խաղիկներ՝
  • ափ բռունցք, ափ պտղունց, ծափոցիկներ, թզուկներ հսկաներ, զիլինա, թաշկինակ, , գոմշակռիվ, աքլորակռիվ,
  • Բակային խաղեր՝ պահմտոցի, գործնագործ, քարկտիկ

Ամսվա երգեր՝  «Օր պար, Ճոր պար»

Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք, Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ

03.04-07.04- Ավագ շաբաթ՝

  • Ջաղացպանի օր- ցորենը տարել են ջրաղաց աղալու, իսկ մենք ցորենը կջարդենք քարերով։
  • Խնոցիների օր- երեքշաբթի կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն: Մենք էլ կստեղծենք մեր խնոցին։
  • Ծառզարդարի ծես
  • Մաքրության օր- այդ օրը չիքի օր է, հիմնովին մաքրում ենք խմբասենյակը, բակը, շրջապատը՝ աղբը չիք ենք անում։
  • Գովում ենք ծառերին- այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածել։
  • Խոհանոցային գործունեություն- մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

10.04-14.04՝

  • Բնագիտական փորձ՝ գունավոր ձվիկներ
  • Զատիկի ծեսը Հյուսիսում
  • Մարզական խաղեր
  • Ուշադրություն զարգացնող խաղեր
  • Բակային խաղեր

17.04-21.04

  • Թարս օր նախակրթարանում
  • Հեքիաթների շիլաշփոթ
  • «Ի՞նչ կլիներ, եթե…
  • Աղայանական ստեղծագործությունների ներկայացում

24.04-28.04

Թողնել մեկնաբանություն